Գլխավոր > ԶՀԳ մասին > Ուղերձ
 

Ուղերձ

Ուրախ եմ Ձեզ ողջունել Զարգացման Հայկական Գործակալության ինտերնետային կայքում: 


Կայքը նպատակաուղղված է ներդրողներին աջակցել երկրում գործարարություն ծավալելու, նախագիծ մշակելու հարցերում և կապող օղակ է հանդիսանում գործարարների և պետական մարմինների միջև, տեղեկատվություն է տրամադրում երկրում առկա ներդրումային հնարավորությունների, օրենսդրական-կարգավորիչ դաշտի վերաբերյալ: ԶՀԳ-ն նաև ետ-ներդրումային շրջանի ծառայություններ է մատուցում ներդրողներին:


ԶՀԳ-ն աջակցել է ընկերություններին աշխարհի տարբեր ծայրերից, որոնք ցանկացել են նոր գործունեություն ծավալել ինչպես նաև ընդլայնել իրենց գործողություններն Հայաստանում:


Մեր աշխատակազմի անդամները պատրաստ են Ձեզ տրամադրել մասնագիտական և որակյալ աջակցություն: Մենք Ձեզ հետ հաճույքով կմշակենք կիրառելի լուծումներ և պլաններ:
Կարող եք շրջել մեր կայքով և առավել մանրամասն ծանոթանալ մեր երկրի առավելությունների հետ: 

 

Եթե ունեք դիտողություններ կամ հարցեր մեր ծառայությունների վերաբերյալ կամ պարզապես նման այլ տեղեկություն է հարկավոր, կարող եք մեզ գրել, պարզապես սեղմելով որևէ էջի մեջ գտնվող Կապ հղումը: Շնորհակալություն Ձեր այցելության համար: Ուրախ կլինենք Ձեզ մատուցել մեր ծառայությունը:


Ռոբերտ Հարությունյան

Գլխավոր Տնօրեն



Վերադարձ

ՄիջոցառումներՀայտարարություններՕրենք և կանոնադրությունՄամուլԿապՀՏՀԿայքի քարտեզ