|
Պաշտոնական անվանումը |
Հայաստանի հանրապետություն |
|---|---|
|
Պետության ղեկավար |
Նախագահ |
|
Կառավարության ղեկավար |
Վարչապետ |
|
Օրենսդիր իշխանություն |
Ազգային ժողով |
|
Մայրաքաղաք |
Երևան |
|
Մեծ քաղաքներ |
Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Արտաշատ, Գորիս |
|
Ընդհանուր տարածք |
29,800 կմ2 |
|
Բնակչություն |
3.2 միլիոն |
|
Աշխատուժ |
64.6% |
|
Գրագիտություն |
99% |
|
Պետական լեզու |
հայերեն |
|
Հայտարարված անկախություն |
1991 |
|
Կրոն |
Քրիստոնեություն, Հայ առաքելական եկեղեցի |
|
Դրամական միավոր |
Դրամ, ներկայացված 1993 |
|
Ժամանակային գոտի |
GMT+4 |
Հայաստանի բնակչությունը կազմում է 3.2 միլիոն 1.4 %. տարեկան աճով: Հայերը կազմում են ազգաբնակչության 96%: Ռուսները կազմում են բնակչության 1.5%-ը: Ազգային փոքրամասնություններ են` ասորիներ, հույներ, հրեաներ, քրդեր, ուկրաինացիներ, եզդիներ:
Բնակչության մեծամասնությունը 17-59 տարեկան է (64.6%), և կրթության մակարդակը ավելի քան գոհացուցիչ: Կրթությունը շարունակվում է մնալ հայ հասարակության ամենակարևոր արժեքներից մեկը: Այսօր ունենք 50 համալսարան և ավելի քան 77,000 ուսանող: 18 համալսարան համարվում են պետական և 8-ը` միջազգային. Հայաստանի Ամերիկյան համալսարան, Ֆրանսիական համալսրան, Եվրոպական համալսարան և 5 ռուսական համալսարան:

2010 թ.-ին գործազրկությունը կազմել է 7.0%: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի վիճակագրական հարցում է անցկացվել 13-33 տարիքային խմբերի մեջ և ավելի քան 30% Անգլերեն լեզվով գործարք վարելու հմտություն ունեն:
Աշխարհասփյուռ հայությունը կազմում է 10 միլիոն: Ամենամեծ սփյուռքահայության համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ռուսաստանում:
Հայերենը պետական լեզուն է և բնակչության 99% խոսում է հայերեն: Ռուսերենը երկրորդ լեզուն է, իսկ անգլերենը` երրորդ լեզուն է, համաշխարհային տնտեսության մեջ երկրի ինտեգրման հետևանք:
1995թ.-ին ընդունվել է Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվե անցկացնելուց հետո, Հայաստանը անկախ և ժողովրդավար հանրապետություն է: Գործադիր մարմինը Հայաստանի կառավարությունն է, որի գլխավորում է վարչապետը: Վարչապետը նշանակվում է Նախագահի կողմից Ազգային ժողովում ղեկավար կուսակցությունների առաջարկությամբ: Ազգային ժողովը երկրի օրենսդիր մարմինն է:
Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ: Սահմանադրական դատարանը որոշումներ է ընդունում` համաձայն Ազգային ժողովի, նախագահի, կառավարության համաձայնագրերի և Հայաստանի Սահմանադրության: