Գլխավոր > Հայաստանի մասին > Ընդհանուր ինֆորմացիա > Հայաստանով շրջելիս
 

Հայաստանով շրջելիս

   Հնագույն ժամանակներից, հայերը պահպանել են իրենց արվեստագիտական ավանդույթները, որոնք արտացոլում են բացառիկ մշակույթը: Հայերը ներգրավվեցին գրականության և արվեստի այլ տեսակների մեջ դեռևս իրենց քաղաքակրթության վաղ շրջաններից: Մետաղագործությունը և ճարտարապետությունը պատկանում են ք.ծ.ա 1000թ-ին: Ոսկու և բրոնզե աշխատանքները ունեին բարձր որակ: Վաղ քրիստոնեության դարաշրջանում, շատ մայր տաճարներ կիրառեցին եկեղեցու դասական ճարտարապետությունը:


       Կիլիկիայում հայ նկարիչները հարստացրեցին Բյուզանդիայի և արևմտյան բանաձևերը իրենց գույների բացառիկ կիրառությամբ և Արևելյան թեմաների ներառումով: Հայկական նկարչությունը ծաղկեց 19րդ դարում. Այդ ժամանակաշրջանի նկարիչները, օրինակ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Իվան Այվազովսկին, շարունակում են միջազգային հեղինակությունը վայելել: 20րդ դարում, Մարտիրոս Սարյանը գայթակղեց բնության էությունը նոր լույսով, և Արշիլ Գորկին Նյու Յորքում մեծապես ներազդեց երիատասարդ ամերիկացի արվեստագետների սերունդի վրա մինչդեռ Կարզոն և Ժանսեմը Ֆրանսիայում վայելում են իրենց համբավը նկարչության մեջ:


         Գրականությունը միշտ նշանակալի դեր է խաղացել Հայաստանի մշակութային և ազգային ինքնաճանաչման գործում: Հայկական այբուբենի ստեղծումից առաջ (5րդ դար) հայկական հեքիաթները փոխանցվում էին բանավոր և գրվում էին օտար լեզուներով:


        Հայերենը գեղեցիկ և բարդ լեզու է: Այն շարունակաբար օգտագործվել է ավելի քան 1500 տարի` փոխառելով բառեր և արտահայտություններ հինդու, պարսկերեն, արաբերեն, հուներեն, և լատիներեն լեզուներից ստեղծման պահից: 


          Հայկական ձեռագրերը, որոնք պատկերազարդված էին մանրանկարչությամբ, համախմբում են Հայաստանի գրական և պատկերազարդ ավանդույթները: Քրիստոնեական մշակույթը և Հայկական այբուբենի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի կողմից, դարեր շարունակ դիմադրել է առանց որևէ էական փոփոխությունների ենթարկվելու, որը լավ ազդակ հանդիսացավ մշակութային յուրահատուկ ավանդույթների զարգացման համար: Մատենադարանը (հնագույն ձեռագրերի ինստիտուտ), ունի 14,000 ձեռագրերի արտակարգ հավաքածու: Ամենահին մագաղաթները պատկանում են 5-6րդ դարերին: Ձեռագրերի մեծամասնությունը հնագույն գիտակների ուսումնասիրությունների աշխատանքներ են-աստվածաբանություն, աստղագիություն, ալքիմիա, աշխարհագրության, պատմության, բժշկագիտության, պոեզիայի և երաժշտության վերաբերյալ:
Հայկական երաժշտությունը ունի հին պատմություն և շարականներ, հայկական ժամասացության երգերը և հոգևոր երաժշտությունը զուտ հայկական են և անգնահատելի. Կոմիտասը հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր է ամենահայտնի հայ երգահանն է: Նա 1915թվ.-ին Օսմանյան կայսրությամ կողմից իրականացրած եղեռնի տպավորության տակ կորցրեց մտավոր հավասարակշռությունը:



Վերադարձ

ՄիջոցառումներՀայտարարություններՕրենք և կանոնադրությունՄամուլԿապՀՏՀԿայքի քարտեզ