Արտահանման խթանման վարչությունը պատասխանատու է հետևյալ գործառույթների համար.
- խթանել և ընդլայնել ապրանքների և ծառայությունների արտահանումը
- մշակել և իրականացնել հայաստանյան ձեռնարկությունների, ինչպես նաև տնտեսության տարբեր հատվածների մրցունակությունը բարձրացնող ծրագրեր
- ստեղծել հայկական ապրանքների դրական վարկանիշ և բարձրացնել հայկական արտադրանքի որակի նկատմամբ շուկայի վստահությունը
ԶՀԳ-ն հայաստանյան ձեռնարկություններին մատուցում է հետևյալ ծառայությունները.
- աջակցում է օտարերկրյա առևտրի տոնավաճառներին և ցուցահանդեսներին մասնակցության և կազմակերպման հարցում
- կազմակերպում է արտաքին առևտրային հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցերով սեմինարներ, դասընթացներ, համաժողովներ
- աջակցում է հայաստանյան ընկերություններին` արտադրանքի բարելավման ու հաճախորդների պահանջներին համապատսախանեցման հարցում
- հավաքագրում է արտահանման խթանման վերաբերյալ տեղեկատվություն և տրամադրում տեղական ձեռնարկություններին
- գնահատում է ապրանքների և ծառայությունների պահանջարկը և բացահայտում է պոտենցիալ գնորդներին
- արտաքին շուկայում ներկայացնում է հայաստանյան ընկերությունները և նրանց արտադրանքը
- մշակում է արտահանումը խթանող նյութեր, նախաձեռնում է շուկաների ուսումնասիրություններ և հետազոտություններ: