Գլխավոր > Ներդրողներին
 

Սահմանադրական երաշխիքներ ներդրումների համար

Հայաստանը հետևյալ կազմակերպությունների անդամ է. APCTT, BSEC, BSBTDB, CCC, CIS, EEC, EBRD, IFRCRCS, IFC, IMF, ISO, ITU, IPU, FAO, ECE, ESCAP, IAEA, IBRD, ICAO, IDA, IFAD, ILO, IOS, ICDO, ICAO, INTOSAI, IAPNTELSAT, INTERPOL, IOC, ITU, NACC, OIPO, OSCE, RAMSAR, UN, UNCTAD, UNESCO, UNIDO, MIGA, PCCNTBTO, UPU, WEC, WCO, WHO, WIPO, WMO, WOAH, World Bank/IDA, WTO (Համաշխարհային տուրիստական կազմակերպություն), WTO (Առևտրի Համաշխարհային կազմակերպություն) և Եվրախորհրդի անդամ: Հայաստանը նաև դիտորդի կարգավիճակ ունի ADB, NAM ում և մասնակցում է ՆԱՏՈ PFP:


Եվրախորհրդի և Հայաստանի միջև համագործակցության համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1999 թ.-ի հուլիսին: Համաձայնագրի նպատակն է բարելավել տնտեսական համագործակցությունը և առևտուրը տարածաշրջանում և Եվրամիության հետ: Քանի որ Հայաստանը MIGA անդամ է, MIGA-ի կողմից հնարավոր է ձեռք բերել երաշխավորություն` ներդրումները քաղաքական ռիսկերից պաշտպանելու համար: 2002թ.-ի դեկտեմբերի 10-ին Հայաստանը դարձավ Առևտրի Համաշխարհային կազմակերպության անդամ:


Երկկողմանի Ներդրումային Պաշտպանության Համաձայնագրեր

Ներդրումների խթանման և պաշտպանության երկկողմանի Դաշինքներ կնքվել են 32 երկրների հետ, այդ թվում Արգենտինայի, Ավստրայի, Բելառուսի, Բելգիա-Լյուքսեմբուրգ տնտեսական միության, Բուլղարիայի, Կանադայի, Չինաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Իրանի, Իտալիայի, Իսրայելի, Ղազախստանի, Ղրղստանի, Լիբանանի, Քատարի, Ռումինիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Տաջիկստանի, Թուրքմենիստանի, Ուկրաինայի, Միացյալ Թագավորության, ԱՄԷ, Ուրուգվայի, ԱՄՆ-ի և Վիետնամի հետ: Բրազիլիայի, Չեխիայի, Ճապոնիայի, Հոլանդիայի, Մակեդոնիայի, Մորոկոյի, Սլովենիայի և Հորդանանի հետ դաշինքների կնքումը դեռ բանակցության փուլում է: Հայաստանը ստորագրող կողմ է հանդիսանում Ներդրողի իրավունքների պաշտպանության ԱՊՀ Բազմակողմանի համաձայնագրի մեջ:


Ազատ առևտրի համաձայնագիր

Հայաստանը Ազատ առևտրի ռեժիմներ ունի Վրաստանի, Ղրղզտանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենիայի և Ուկրաինայի հետ և և ամենաբարենպաստ առևտրի ռեժիմներ ունի Արգենտինայի, Բուլղարիայի, Կանադայի, Չինաստանի, Կիպրոսի, Եվրամիության, Իրանի, Հնդկաստանի, Հունգարիայի Լիբանանի, Լեհաստանի, Ռւոմինիայի, Սիրիայի, Շվեյցարիայի, Վիետնամի և ԱՄՆ-ի հետ: 


Կրկնակի հարկման համաձայնագրեր

Կրկնակի հարկման համաձայնագրերը ուժի մեջ են Բելառուսիայի, Բուլղարիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի, Իրանի, Լատվիայի, Լիբանանի, Լիտվիայի, Ռւոմինիայի, Ռուսաստանի, Թուրքմենիստանի և Ուկրաինայի հետ: Կրկնակի հարկման համաձայնագրերի թիվը արագորեն աճում է: 


Առևտրի ազատականացում

Այսօր, Հայաստանն ունի ազատ առևտրի ռեժիմ պարզ ներմուծման սակագնով (0% և 10%), արտահանվող ապրանքները չեն հարկվում, և չկա քանակական առևտրային սահմանափակում: Ներմուծվող, արտահանվող և տեղական արտադրանքի արտոնագրեր հարկավոր են միայն առողջապահական, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության համար: Արտարժույթների ներմուծման սահմանափակում չկա: Հայաստանը Համաշխարհային առևտրի կազմակերպության անդամ է 2002թ.-ից: Դրանից հետո, բավականին առաջխաղացում է նկատվել առևտրի ազատականացման մեջ: 


Ըստ Ազատ Առևտրային համաձայնագրերի պայմանների, սակագներից ազատվում են այն ապրանքները, որոնք շրջանառվում են Հայաստանի, Բելառուսիայի, Վրաստանի, Ղրղստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենիստանի և Ուկրաինայի միջև: Ակցիզային հարկումները տեղի են ունենում տարբեր արժեքներով-որոշ ապրանքների` ալկոհոլի, ծխախոտի և բենզինի ներմուծման ժամանակ:

 



Վերադարձ

ՄիջոցառումներՕրենք և կանոնադրությունՄամուլՄրցույթներԿապՈրոնել