Գլխավոր > Ներդրողներին > Բիզնեսի վարումը > Աշխատակազմ - պայմանագրեր և պայմաններ
 

Աշխատակազմ - պայմանագրեր և պայմաններ

Ընկերության պետական գրանցմանը հաջորդող կարևոր քայլերից է աշխատակազմի ստեղծումը:

Աշխատանքային հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ Աշխատանքային Օրենսգրքով, ինչպես նաև "Օտարերկրացիների մասին" ՀՀ Օրենքով:

Գործատու-Աշխատող հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով կամ անհատական իրավական ակտով:

Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամը, նվազագույն վճարվող արձակուրդը 20 աշխատանքային օր է: Օրենքի համաձայն նվազագույն աշխատավարձը 32.500 ՀՀ դրամ է, մոտ 85 ԱՄՆ դոլար, իսկ միջին աշխատավարձը շուկայում' 70.000- 80.000 ԱՄՆ, մոտ 200-230 ԱՄՆ դոլար:

Յուրաքանչյուր աշխատողի համար գործատուն վճարում է սոցիալական վճար, որը կազմում է նվազագույնը 7000 դրամ, իսկ աշխատողը վճարում է աշխատավարձի 3 %-ը որպես սոցիալական վճար:

Օրենքը սահմանում է օտարերկրացիներին աշխատանքի թույլտվություն ստանալու դրույթը: Ներկայումս մշակման փուլում են այդ թույլտվության ստացման ենթաօրենսդրական ակտերը:

 


Վերադարձ

ՄիջոցառումներՀայտարարություններՕրենք և կանոնադրությունՄամուլԿապՀՏՀԿայքի քարտեզ