Գլխավոր > Ներդրողներին > Սկսնակ բիզնես > Կազմակերպության տեսակներ
 

Կազմակերպության տեսակներ

Հայաստանի օրենսդրությունն իրավաբանական նույն երաշխիքներով ու պաշտպանվածությամբ է ապահովում օտարերկրյա և տեղական գործարարությանը:

ՀՀ Քաղաքացիական օրենսդրությունն առաջարկում է իրավաբանական անձանց հետևյալ ավելի ընդհանուր տեսակները.

  • Բաժնետիրական ընկերություն (բաց և փակ)
  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
  • Լրացուցիչ պատասխանատվության ընկերություն / Համատեղ ընկերակցություն
    (ընդհանուր և սահմանափակ):

Բաժնետիրական ընկերություն (ԲԸ)

Այս տեսակը բնորոշ է Եվրոպայում և ԱՄՆ-ում: ԲԸ-ն իրավաբանական անձ է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: Հիմնադիրները (բաժնետերերը) որոշում են բաժնետոմսերի քանակը և արժեքը:Բաժնետերերի պարտավորությունները սահմանափակվում են իրենց պատկանող անվանական բաժնետոմսերի արժեքի սահմաններով / չափով: Բաժնետիրական ընկերություններն ըստ կազմակերպաիրավական ձևի լինում են բաց, երբ ընկերության մասնակիցներն առանց մյուս բաժնետերերի համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը, և փակ, երբ ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա հիմնադիրների կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Բաց բաժնետիրական ընկերության համար կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել օրենքով նախատեսված չափից՝ գրանցման պահին գործող նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից (նվազագույն աշխատավարձի հաշվարկային բազան 1000 ՀՀ դրամ է): Փակ բաժնետիրական ընկերության համար կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել օրենքով նախատեսված չափից՝ գրանցման պահին գործող նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից:Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր են մինչև ընկերության գրանցումն ամբողջությամμ վճարել կանոնադրական կապիտալը: Բաժնետիրական ընկերություն հիմնադրելիս նրա բոլոր բաժնետոմսերը պետք է բաշխվեն հիմնադիրների միջև:


Սահմանափակ պատասխանատվությամμ ընկերություն (ՍՊԸ)

Ընկերության այս տեսակը հիմնականում նման է փակ բաժնետիրական ընկերությանը, միայն այն տարբերությամբ, որ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը բաժնետերերի միջև բաժանված է բաժնեմասերի՝ կանոնադրությամբ սահմանված չափերով: ՍՊԸ-ն մեկ կամ մի քանի անձանց կողմից հիմնադրված ընկերություն է: Հիմնադիրների պատասխանատվությունը սահմանափակվում է իրենց սկզբնական ներդրած ավանդների չափով: ՍՊԸ-ի հիմնադիրները պարտավոր են մինչև ընկերության գրանցումը վճարել կանոնադրական կապիտալի 50%-ից ավելի, բայց ոչ պակաս քան օրենքով նախատեսված չափից՝ գրանցման պահին գործող նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից (նվազագույն աշխատավարձի հաշվարկային բազան 1000 ՀՀ դրամ է): Շահույթը բաշխվում է հիմնադիրների միջև իրենց ներդրած ավանդների չափին համապատասխան, եթե կանոնադրությունում այլ բան նախատեսված չէ: ՍՊԸ-ն և հիմնադիրները հարկվում են միմյանցից անկախ:


Տնտեսական ընկերակցություններ (ՏԸ)

Սա երկու և ավելի անհատ ձեռներեցների կամ կազմակերպությունների շահույթ հետապնդող ընկերակցություն է, որ զբաղվում է գործարարությամբ, որպես սեփականատեր: Տնտեսական ընկերակցությունները կարող են լինել լիակատար և վստահության վրա հիմնված: Լիակատար ընկերակցությունը իրավաբանական անձի տեսակ է, որը ներկայացնում է մեկ կամ մի քանի անհատների միություն (լիակատար ընկերներ), ովքեր գործում են որպես ընկերակցության սեփականատերեր: Գործընկերները համապարտ պաատսխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար իրենց պատկանող գույքով: Վստահության վրա հիմնված (կոմանդիտ) ընկերակցությունը իրավաբանական անձի տեսակ է, որը ներկայացնում է մեկ կամ մի քանի անհատների միություն (ընդհանուր գործընկերներ), ովքեր գործում են որպես ընկերակցության սեփականատերեր և համապարտ պաատսխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար իրենց պատկանող գույքով, և նաև մի քանի մասնակից ավանդատուների (կոմանդիտիստների), ովքեր պաատսխանատվություն են կրում ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկի համար կանոնադրական կապիտալում իրենց ներդրած ավանդների գումարների չափով և չեն մասնակցում ընկերակցության իրականացված ձեռնարկատիրական գործունեությանը: Անձը կարող է լինել լիակատար ընկեր լինել միայն վստահության վրա հիմնված մեկ ընկերակցությունում:


Դուստր ընկերություն (ԴԸ)

Առևտրային կազմակերպությունը համարվում է դուստր ընկերություն, որի կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության ուժով կամ կնքված պայմանագրին համապատասխան՝ մեկ այլ (կամ հիմնական) տնտեսական ընկերությունը կամ ընկերակցությունը հնարավորություն ունի կանխորոշել վերոհիշյալ ընկերության որոշումները (կնքված պայմանագրով նախատեսված դեպքում իրավունք ունի տալ նաև պարտադիր ցուցումներ):

Դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերության կամ ընկերակցության պարտքերի համար:


Կախյալ տնտեսական ընկերություններ (ԿՏԸ)

Առևտրային կազմակերպությունը համարվում է կախյալ ընկերություն, եթե մեկ այլ (գերակշռող կամ մասնակցող) տնտեսական ընկերությանը կամ ընկերակցությանն է պատկանում սահմանափակ պատասխանատվությամμ ընկերության կանոնադրական կապիտալի կամ քվեարկող բաժնետոմսերի ավելի քան 20%-ը:


Ներկայացուցչություն

Օտարերկրյա ընկերությունները կարող են գործել Հայաստանում՝ առանց հիմնադրելու նոր ընկերություն, գրանցվելով Հայաստանում, որպես ներկայացուցչական գրասենյակ կամ օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ: Ներկայացուցչական գրասենյակները և մասնաճյուղերը իրավաμանական անձեր չեն, գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա՝ օրենքով սահմանված շրջանակներում, և ներկայացնում են իրավաբանական անձի շահերն ու մասնակցում դրանց պաշտպանությանը, իրականացնում նրա գործառույթները:



Վերադարձ

ՄիջոցառումներՕրենք և կանոնադրությունՄամուլՄրցույթներԿապՈրոնել