Հայաստանի ներդրումային և առևտրի քաղաքականությունը միջազգային կազմակերպությունների գնահատվում են ԱՊՀ երկրներում ամենաբացը: Օտարերկրյա ընկերությունները խրախուսվում են ներդրումներ կատարել և ունեն որոշ առավելություններ: Հայաստանի ներդրումային միջավայրը շարունակաբար բարելավում է ՕՈՒՆ ներգրավելու կառավարության ամուր որդեգրումով, այդ թվում նաև կատարելագործելով օրենսդրական շրջանակները:
Օտարերկրյա ներդրումների մասին օրենքը ընդունվել է 1994 թվականի հուլիսին, և կանոնավորում է Հայաստանում օտարերկրյա ներդրումները: Օտարերկրյա ներդրումները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը: Օրենքի համաձայն, "Օտարերկրյա ներդրող" – օտարերկրյա պետություն, ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձ, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտական բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև միջազգային կազմակերպություն, որն իր գտնվելու վայրի օրենսդրությանը համապատասխան ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետությունում:
Օտարերկրյա ներդրողները կարող են ներդրումներ իրականացնել Հայաստանում օտարերկրյա սեփականությամբ ընկերությունների հիմնադրման միջոցով (այդ թվում ներկայացուցչություններ, հաստատություններ և ճյուղեր), առկա ընկերությունների գնումով, կամ համատեղ ձեռնարկությունների հիմնադրմամբ: Ընկերություն գրանցելու ընթացքը տևում է մեկ շաբաթ:
Արտահանողների համար գոյություն ունեն նաև այլ շարժառիթներ: Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կողմից իր կանոնադրական հիմանդրամի համալրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքերի վճարումից:
Օտարերկրյա սեփականության տեսակի, ծավալի, օտարերկրացի աշխատողների և ֆինանսական աղբյուրների մուտքի սահմանափակում չկա: Չնայած օտարերկրացիները կարող են վարձակալել հողը, օտարերկրացու կողմից գրանցած ընկերությունը որպես հայ գործարար իրավաբանական անձ իրավունք ունի գնել հողը:
Օտարերկրյա ներդրողներին վերարտադրվող և չվերարտադրվող բնական ռեսուրսների շահագործման իրավունքի վերապահումն իրականացվում է կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա, որոնք օտարերկրյա ներդրողների հետ կնքում են Հայաստանի Հանրապետության կառավարության կամ դրա համար լիազորված պետական այլ մարմնի կողմից` կոնցեսիաների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: