Գլխավոր > Նորություններ > Շնորհանդեսների ներկայացում չինացի գրոծարարներին
 

 

   

Ս.թ. դեկտեմբերի 10-ին Երևանում կայացած հայ-չինական գործարար համաժողովի շրջանակներում կայացավ ներդրումային ծրագրերի շնորհանդեսներ, որը կազմակերպել էր Զարգացման հայկական գործակալությունը:  Մասնավորապես ներկայացվեցին Հայաստանի ներդրումային միջավայրը, մագնեզիումի արտադրության նոր տեխնոլոգիան, բազալտի մանրաթելերի արտադրության տեխնոլոգիան, տուրիզմի զարգացումը:  Շնորհանդեսին ներկա էին 11 չինացի գործարար:

Պատվիրակության ղեկավար, Huahe International բիզնես խորհրդատվության ընկերության նախագահ Լյու Չուանյաուն և Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն պարոն Ռոբերտ Հարությունյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: ըստ որի կողմերը ակտիվորեն կհամագործակցեն, կփոխանակեն տեղեկատվոթյուն, ծառայություններ, կիրականացնեն տեղեկատվության համատեղ կիրառում, կնպաստեն երկկողմանի առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը:



Վերադարձ

ՄիջոցառումներՕրենք և կանոնադրությունՄամուլՄրցույթներԿապՈրոնել