Գլխավոր > Նորություններ > Տրանսպորտի և Լոգիստիկայի համագործակցության համաժողով
 

Տրանսպորտի և Լոգիստիկայի համագործակցության համաժողով

Զարգացման հայկական գործակալությունը հանդիսանում է Սևծովյան Առևտրի և Ներդրումային ծրագրի համակարգողը Հայաստանում: Հայաստանի պատվիրակությունը Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչ Ալինա Եղիազարյանի ղեկավարությամբ, մասնակցում էր Տրանսպորտի և Լոգիստիկայի համագործակցության համաժողովին “ Ամրապնդել տարածաշրջանային մատակարարման ցանցը” խորագրով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Սև ծովյան առևտրի և ներդրումային ծրագրի շրջանակներում: Միջոցառումը տեղի ունեցավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ս.թ. դեկտեմբերի 6-7-ը:

Հայաստանյան 4 լոգիստիկ  և տրանսպորտային ընկերություններ հնարավորություն ունեցան հանդիպել 12 երկրներից ժամանած այլ լոգիստիկ և տրանսպորտային ընկերությունների հետ (Ալբանիա,  Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա, Ուկրաինա):
Համաժողովի ընթացքում մի շարք գործարար հանդիպումներ տեղի ունեցան որոնք կազմակերպվել էին նախօրոք, ինչպես նաև ԶՀԳ ներկայացուցչի կողմից կայացավ հայկական ընկերությունների և ԶՀԳ գործունեության վերաբերյալ շնորհանդես:
Անհատական հանդիպումները առանձնահատուկ հնարավորություն կընձեռնեն գոծարարներին գտնել նոր գործընկերներ, ստեղծել գործնական հնարավորությունները քննարկելու հարթակ, ինչպես նաև իրականացնել նոու-հաուի և տեղեկատվության փոխանակում:

             
               


Վերադարձ

ՄիջոցառումներՕրենք և կանոնադրությունՄամուլՄրցույթներԿապՈրոնել