Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ 896 որոշման հիման վրա 2001թ. հուլիսի 21-ին ստեղծվել է ՙՏեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը՚ (ՏՏԶԱԽ): Խորհրդի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՏՏԶԱ Խորհրդի քարտուղարությունը ստեղծվել է ՀՀ Վարչապետի թիվ 112 որոշման հիման վրա և Զարգացման հայկական գործակալություն է տեղափոխվել 2002թ. մարտի 5-ին: Քարտուղարությունը պատասխանատու է Խորհրդի գործունեության կոորդինացման համար:
Խորհրդի առաքելությունն է` կամուրջ հանդիսանալ ՀՀ Կառավարության, մասնավոր և պետական հատվածների միջև: Խորհուրդը ծառայում է որպես կապող օղակ Սփյուռքի և Հայաստանի միջև` գործառնական օժանդակություն ցուցաբերելով այդ երկխոսության մասնակիցներին: