Մեր գործընկերները

white03

Ինտերնետային աջակցում

  ՀՀ Գործարարության Աջակցման Խորհրդի Քարտողարություն

  Գործարարության աջակցման խորհրդը և խորհրդի կազմը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ին "Գործարարության աջակցման խորհրդ ստեղծելու մասին" ՆՀ-768 հրամանագրին համապատասխան:
  Գործարարության աջակցման խորհրդի կանոնադրությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 22-ի թիվ 131 որոշման համաձայն:
  Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, փոխնախագահը՝ ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականն է, նաև ընդգրկված են պետական կառավարման մարմիններ, որոնք են՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, Երևանի քաղաքապետը, ՀՀ Առևտրաարդյունաբերական Պալատի նախագահը և Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրենը: Խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկված են գործարար համայնքի հիսուն գործարարներ, որոնցից ռոտացիոն կարգով տարին մեկ անգամ ընտրվում են ութ ներկայացուցիչներ, որի կազմը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Մինչ այժմ իրականացվել է ութ ռոտացիա:
  Խորհրդի խնդիրներն են՝ ներդրումների խթանումը և գործարարության օժանդակումը, ներդրումներին և գործարարությանն առնչվող վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումների մշակումը, գործարարների և պետական մարմինների միջև փոխհարաբերությունների համակարգումը, արդյունավետ համագործակցության մեխանիզմի ստեղծումը, Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության մշակումը գործարարների մասնակցության ապահովումը, ներդրումները և գործարար միջավայրը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն օժանդակումը:
  Խորհրդի գործունեության հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների և գործարարության համար բարենպաստ մթնոլորտի ապահովումը:
  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մարտի 5-ի թիվ 112 որոշման համաձայն ԶՀԳ-ում ստեղծվել է "Գործարարության աջակցման հարցերի քարտուղարություն", որը նախապատրաստում է խորհրդի նիստերին ու օրակարգին վերաբերվող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին, հետևում է խորհրդի որոշումների կատարմանը, խորհրդին ներկայացնում է առաջարկներ՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրումների խթանման և վարչարարական խոչընդոտների վերացման հարցերի վերաբերյալ, ապահովում է խորհրդի գործունեության ու արդյունքների վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը, տեղեկատվություն է տրամադրում պետական նշանակության ծրագրային միջոցառումների, կատարվող և կատարվելիք աշխատանքների վերաբերյալ, արձանագրում է խորհրդի նիստերի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման համապատասխան նախագծեր, գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները, խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ և գերատեսչություններ:
 

Copyright © 2004 by Armenian Development Agency

ENG| РУС| ՀԱՅ
Փնտրել

powered by FreeFind
Weather in Armenia
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Մեր ծրագրերը

ՀՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացմանն Աջակցող Խորհրդի Քարտողարություն

ՀՀ Գործարարության Աջակցման Խորհրդի Քարտողարություն