|
Զարգացման Հայկական Գործակալոթյունը (ԶՀԳ) ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ի ապրիլին, Հայաստանի կառավարության կողմից: ԶՀԳ-ի նպատակն է` աջակցել օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը և խթանել արտահանումը: ԶՀԳ-ի խորհրդի նախագահը հանրապետության վարչապետն է:
ԶՀԳ-ն “մեկ կանգառի պատուհան” գործակալություն է, որը ներդրողներին աջակցում է երկրում գործարարություն ծավալելու, նախագիծ մշակելու հարցերում և կապող օղակ է հանդիսանում գործարարների և պետական մարմինների միջև, տեղեկատվություն է տրամադրում երկրում առկա ներդրումային հնարավորությունների, օրենսդրական-կարգավորիչ դաշտի վերաբերյալ: ԶՀԳ-ն նաև ետ-ներդրումային շրջանի ծառայություններ է մատուցում ներդրողներին:
ԶՀԳ-ն բացահայտում է Հայաստանի տնտեսության` ներդրումային տեսանկյունից հեռանկարային ոլորտները, խթանում է ներդրումներն այդ ոլորտներում, պաշտպանում է ներդրողների շահերը:
Արտահանման խթանման ոլորտում, ԶՀԳ-ն աջակցում է տեղական արտադրանքի համար արտահանման շուկաներ գտնելու հարցում, իրականացնում է շուկայական ուսումնասիրություններ և նոր գործընկերներ է փնտրում հայաստանյան ձեռներեցների համար` արտահանման ծավալներն ընդլայնելու և նոր արտադրատեսակներ զարգացնելու նպատակով:
ԶՀԳ-ն նաև հանրապետության վարչապետի կողմից գլխավորվող` ՀՀ Գործարար Աջակցման Խորհուրդի (ԳԱԽ) քարտուղարությունն է, ԳԱԽ-ն ունի անդամներ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներից, ինչը հնարավորություն է ընձեռում լսելի դարձնել կողմերի տեսակետները մեկը մյուսին և բարելավել ներդրումային միջավայրը, վերացնել գործարարությանը հանդիպող վարչական խոչընդոտները: ԶՀԳ-ն նաև ՀՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման Աջակցման Խորհրդի քարտուղարությունն է:
Մեր աշխատակազմի անդամները պատրաստ են Ձեզ տրամադրել մասնագիտական և որակյալ աջակցություն:
ԶՀԳ-ի կողմից ներդրողներին և արտահանողներին տրամադրվող բոլոր ծառայությունները անվճար են:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար, խնդրում ենք մեզ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով (37410) 570170 ժամը 9:00-ից 18:00-ը կամ էլ. նամակ ուղարկել այս հասցեով info@ada.am կամ պարզապես սեղմել Կապ Մեզ հետ կոճակը:
|