Մեր գործընկերները

white03

Ինտերնետային աջակցում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՒՐԲ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏԸ

 Հայաստանում և՛ նուրբ օրգանական, և՛ նեղ մասնագիտական քիմիական արտադրություն հիմնելու բազմաթիվ հնարավորություններ ինչպես նաև տասնյակ այլ ընթացիկ հետազոտություններ կան, որոնց արդյունքում ստացվել են այս և այլ ապրանքանիշային նոր արտադրանքներ: Հայաստանում դեռ պատմական ժամանակներից գերիշխել են խորացված գիտելիքները և հետազոտություններ կատարելը, և սա հարյուրավոր տարիների ընթացքում բառացիորեն դարձել է Հայաստանի դրոշմը:

 Հայաստանում նուրբ օրգանական քիմիայի ոլորտը փաստորեն բաժանված է երկու կլաստերի: Առաջին կլաստերը, «Առևտրային ձեռնարկություններ»-ը, ներկայացնում է նուրբ օրգանական քիմիայի ոլորտի արտադրողներին: Երկրորդ կլաստերը կոչվում է «Հետազոտական ինստիտուտներ», որը ստեղծվել է նուրբ օրգանական քիմիայի ոլորտում նոր հետազոտություններ և ուսումնասիրություններ կատարող ինստիտուտների հիման վրա:


  Նեղ մասնագիտական և նուրբ օրգանական քիմիայի ոլորտի արտադրողները պատրաստ են ապահովելու/ներկայացնելու ավելի քան 5000 նեղ մասնագիտական և նուրբ օրգանական քիմիայի ապրանքատեսակ, որոնց անվանումները տեղակայված են www.finechemicalsmarket.com ինտերնետային էջում: Նշենք նաև, որ այս արտադրողները արտադրում են ոչ մեծ ծավալների պատվերներ պատվիրատուի պահանջներին համապատասխան (մինչև 1տոննա ծավալով) բարձր որակի և բարձր գին ունեցող արտադրանք, քանի որ արտադրատեսակի ստացումը շատ բարդ է և աշխատատար: Այս բոլորը կանոնապես կատարվել է վեց մայրցամաքների սպառողների համար:

  Հայաստանում գոյություն ունեն 93 գիտահետազոտական կենտրոն և ինստիտուտ: Կարելի է ասել, սրանցից 5-ը հիմնականում զբաղվում են նուրբ օրգանական քիմիայով: Մասնավորապես, այս հինգ գիտահետազոտական ինստիտուտները կենտրոնացված են երեք ճյուղերի վրա ըստ իրենց ուղղվածության, պահանջարկի և ծավալած գործունեության` դեղագործություն, հացահատիկի պահպանություն և այլ գյուղատնտեսական քիմիկատներ, սննդի կոմպոնենտներ և բժշկական հետազոտական արտադրատեսականի:

  Հայկական դեղագործական հետազոտական ինստիտուտներն ունեն զարգացած և պատենտավորված նոր գործող դեղագործական կոմպոնենտ (ԳԴԿ), որն լիցենզավորման ընթացքի մեջ է, քանի որ այն տարբեր ուղղությունների նորարարական հետազոտություն է. ԳԴԿ-ն սրտամկանային, նեյրոհոգեբանական, վարակիչ հիվանդությունների և չարորակ ուռուցքների; նոր կարդիոակտիվ հորմոնների համար կլինիկական արդյունքներ (բջջային մակարդակի), և նոր մետաղ պարունակող սպիտակուցներ և ֆերմենտներ, հայտնաբերելու մի շարք նեյրոդեգեներատիվ հիվանդություններ՝ սկսած Ալցմերի հիվանդությունից մինչև Պարկինսոնյան հիվանդությունը բուժելու մեթոդ է:

  Հայկական ագրոքիմիական ինստիտուտները ունեն հացահատիկի/բերքի պահպանման նոր պատենտավորված և փորձարկված արտադրատեսակ, որը ցուցաբերել է բարձր արդյունավետություն, ցածր թունավորվածություն և բոլոր առումներով՝ շրջակա միջավայրին չվնասող.

  Հայաստանում նոր դեղագործական, ագրոքիմիական կամ այլ քիմիական մոլեկուլ ստեղծելու աշխատուժը / վարչարարական ծախսերը ծայրահեղ ցածր են: Միջին աշխատավարձը, որն ընդգրկում է բոլոր տեսակի ծախսերը (հարկեր, պարգևներ, սոց.ապահովում և այլն) 5-10 տարի այս բնագավառում փորձ ունեցող հետազոտող գիտաշխատողի համար կազմում է մոտավորապես $150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սա համեմատենք ԱՄՆ-ի ոչ փորձառու հետազոտող քիմիկոսի 2004թ.-ի միջին ամսական աշխատավարձի հետ (առանց աշխատավարձի հետ կապված հարկերի), որը կազմում է ավելի քան $5000 ԱՄՆ դոլար:

  Սա նկատելի առավելություն է Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների համար, որը չի կարող չգնահատվել այս ուղղվածությունը հետապնդող շահութաբեր արտասահմանյան կենտրոնների կողմից` կիրառելով արդիական համաշխարհային տենդենցը հատկապես հիմնականում օֆշորային հետազոտության մեջ:

 Հայաստանի ավանդույթները նուրբ օրգանական քիմիայի բնագավառում՝ Հայաստանի բարձր կրթական և փորձառու աշխատուժով և անմրցունակ աշխատավարձի չափով, կարող են բավարարել քիմիական կոմպոնենտների արտադրությունը, որը աշխատանքի և գիտական հագեցվածություն ունի: Սա երկիրը դարձնում է շահութաբեր քիմիական արտադրության և ԳԻ տեղակայման առումով:

Copyright © 2004 by Armenian Development Agency

ENG| РУС| ՀԱՅ
Փնտրել

powered by FreeFind
Weather in Armenia
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Մեր ծրագրերը

ՀՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացմանն Աջակցող Խորհրդի Քարտողարություն

ՀՀ Գործարարության Աջակցման Խորհուրդի Քարտողարություն