|
Ծանոթություն Հայաստանի մասին
Աշխարհագրություն
Հայաստանը գտնվում է Կովկասյան լեռնաշղթայի հարավային մասում Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին: Հարևան երկրներն են. հյուսիսից` Վրաստանը, Արևելքից՝ Ադրբեջանը, հարավից`Իրանը, հարավ արևմուտքից Նախիջևանը (Ադրբեջան), արևմուտքից` Թուրքիան:
Հայստանի կլիման մայրցամաքային է: Միջին ջերմաստիճանը ամռանը 18-20o է և հունվարին -13+10o: Հայաստանի 37.2 %-ը լեռներ են, 29.8% արոտավայրեր, 21%-ը հերկելի կողեր և 12%-ը անտառաշատ վայրեր:
Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Հայաստանը հարուստ է նաև բնական հանքային ջրերով: Երկրում կան հարյուրավոր բնական ջրհորներ: 10 քաղցրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր և մի քանի աղբյուրներ: Սևանա լիճը աշխարհում ամենամեծ քաղցրահամ լիճն է (1400 քառ. կմ): Հայաստանը նաև լեռնային երկիր է՝ 90%-ը ծովի մակարդակից բարձր է 1.000 մետր։ Ամենաբարձր լեռը Արագածն է (4.090 մ):
Հիմնական տեղեկություն
| Պաշտոնական անվանումը |
Հայաստանի հանրապետություն |
| Պետության ղեկավար |
նախագահ |
| Կառավարության ղեկավար |
վարչապետ |
| Օրենսդիր իշխանություն |
Ազգային ժողով |
| Մայրաքաղաք |
Երևան |
| Մեծ քաղաքներ |
Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Արտաշատ, Գորիս |
| Ընդհանուր տարածք |
29,800 կմ2 |
| Բնակչություն |
3.2 միլիոն |
| Աշխատուժ |
64.6% |
| Գրագիտություն |
99% |
| Պետական լեզու |
հայերեն |
| Հայտարարված անկախություն |
1991 |
| Կրոն |
Քրիստոնեություն, Հայ առաքելական եկեղեցի |
| Դրամական միավոր |
Դրամ, ներկայացված 1993 |
| TIME ZONE |
GMT+4 |
Բնակչություն
Հայաստանի բնակչությունը կազմում է 3.2 միլիոն 1.4 %. տարեկան աճով: Հայերը կազմում են ազգաբնակչության 96%: Ռուսները կազմում են բնակչության 1.5%-ը: Ազգային փոքրամասնություններ են` ասորիներ, հույներ, հրեաներ, քրդեր, ուկրաինացիներ, եզդիներ:
Աշխատուժ
Բնակչության մեծամասնությունը 17-59 տարեկան է (64.6%), և կրթության մակարդակը ավելի քան գոհացուցիչ: Կրթությունը շարունակվում է մնալ հայ հասարակության ամենակարևոր արժեքներից մեկը: Այսօր ունենք 50 համալսարան և ավելի քան 77,000 ուսանող: 18 համալսարան համարվում են պետական և 8-ը` միջազգային. Հայաստանի Ամերիկյան համալսարան, Ֆրանսիական համալսրան, Եվրոպական համալսարան և 5 ռուսական համալսարան:
Աշխատուժի որակը Հայաստանում

2006թ.-ին գործազրկությունը նվազել է 7.4%-ով, իսկ 2005թ.-ին գրանցվել է գործազրկության 8.2%: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի վիճակագրական հարցում է անցկացվել 13-33 տարիքային խմբերի մեջ և ավելի քան 30% Անգլերեն լեզվով գործարք վարելու հմտություն ունեն:
Սփյուռք
Աշխարհասփյուռ հայությունը կազմում է 5 միլիոն: Ամենամեծ սփյուռքահայության համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ռուսաստանում:
Լեզու
Հայերենը պետական լեզուն է և բնակչության 99% խոսում է հայերեն: Ռուսերենը երկրորդ լեզուն է, իսկ անգլերենը` երրորդ լեզուն է, համաշխարհային տնտեսության մեջ երկրի ինտեգրման հետևանք:
Պետական կառույց
1995թվ-ին ընդունվել է Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվե անցկացնելուց հետո, Հայաստանը անկախ և ժողովրդավար հանրապետություն է: Գործադիր մարմինը Հայաստանի կառավարությունն է, որի գլխավորում է վարչապետը: Վարչապետը նշանակվում է Նախագահի կողմից Ազգային ժողովում ղեկավար կուսակցությունների առաջարկությամբ: Ազգային ժողովը երկրի օրենսդիր մարմինն է:
Դատական համակարգ
Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ: Սահմանադրական դատարանը որոշումներ է ընդունում` համաձայն Ազգային ժողովի, նախագահի, կառավարության համաձայնագրերի և Հայաստանի Սահմանադրության
|