Մեր գործընկերները

white03

Ինտերնետային աջակցում

  Էլեկտրոնիկայի ասպարեզում գործող ընկերությունները Հայաստանի տարածքից կարող են փոքր ծախսերով սպասարկել իրենց եվրոպական հաճախորդներին, օգտագործել Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում բացվող գործարար հնարավորությունները:

  Literally, at the crossroads of East European, West Asian and Middle East markets, Armenia's  commanding position in further enhanced courtesy of tariff free access to CIS markets. The average annual growth of real wages between 1999 and 2005 was 11% but coming from such a low base, the Armenian labor force will remain highly cost competitive for many years.

 The Armenian precision engineering and electronics sectors accounted for 30% of total industrial production and represented a center of excellence within the former Soviet Union. Those days are past but the legacy, in terms of the skills base and intellectual capital, is sufficient to trigger a renaissance of the electronics and precision engineering sectors in Armenia with foreign direct investment representing an important catalyst.

  Վիճակագրական տվյալներ.

  • Հայաստանում գործում են էլեկտրոնիկայի և ճշգրիտ մեքենաշինության ոլորտների շուրջ 30 ընկերություններ, որոնցում զբաղված են 6000 ավելի աշխատողներ: Վերջիններիս 70% ունի բարձր, 26%` միջին մասնագիտական որակավորում:
  • Առավելագույն հզորությամբ գործելիս, ոլորտներն ապահովում էին աշխատանքով 30000 հոգու և ստեղծում էին 300 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ:
  • Հայաստանը հայտնի էր իբրև էլեկտրոնիկայի ակտիվ և պասիվ կոմպոնենտների մշակող և արտադրող, հեռահաղորդակցության, էլեկտրական ազդանշանային, աուդիո/վիդեո էլեկտրոնիկայի սարքերի և սարքավորումների արտադրող:
  • Ներկայումս 8000` կիրառական գիտություններ ուսանողներից 6000-ը սովորում են Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում, շուրջ 2000-ը` Երևանի Պետական Համալսարանում: Տարեկան շրջանավարտների թիվը շուրջ 2000 հոգի է:
  • “Ժամանակավոր ներմուծում”` մաքսային ընթացակարգը հնարավորություն է ընձեռում օգտվել ոչ միայն էլեկտրոնիկայի և ճշգրիտ մեքենաշինության ոլորտներում Հայաստանում առկա բարի ավանդույթներից, այլև` հայաստանյան արտադրանքի համար ԱՊՀ շուկաներ ազատ մուտքից:
  • .

 Այս ոլորտներում միջին աշխատավարձը կազմում է 300 ԱՄՆ դոլար
 Հայաստանում էլեկտրոնիկայի և ճշգրիտ մեքենաշինության բնագավառում գործող գրեթե բոլոր ընկերությունները պահպանել են իրենց հետազոտական-փորձարարական լաբորատորիաները: Հետազոտական զգալի ներուժ ունեն նաև Հայաստանի գիտա-կրթական հաստատությունները: Վերջիններիս թվում` Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի համակարգում գործող ինստիտուտները, Երևանի Պետական Համալսարանը, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը:

 
Երևանի Պետական Համալսարանում (ԵՊՀ) է գտնվում “Լազերային տեխնոլոգիաների մշակում և արտադրություն” գիտա-հետազոտական կենտրոնը, գործում են 26 գիտական լաբորատորիաներ, որոնք ուսումնասիրություններ են կատարում ռադիոֆիզիկայի, պինդ մարմնի ֆիզիկայի, մի շարք ուրիշ ասպարեզներում: Ներկայումս ԵՊՀ-ն բեղուն համագործակցություն է ծավալել բազմաթիվ օտարերկրյա համալսարանների հետ:

  Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան
 Համալսարանը բարձրագույն կրթություն է տալիս 63 մասնագիտությունների գծով: Իր տրամադրության տակ ունի մի շարք գիտահետազոտական կարողություններ, այդ թվում` համակարգչային մոդելավորման, մանրաթելային օպտիկական հեռահաղորդակցության միջոցների մշակման, փոշե մետաղագործություն և մետաղապատման, ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիայի սկզբունքով նյութի կառուցվածքի ուսումնասիրության, նեյտրոնային ցանցերի, լուսազգայունության և կիսահաղորդչային պարամետրերի որոշման, դիֆերենցիալ հավասարումների սահմանային խնդիրների, տենզորային-կիսահաղորդչային փոխարկիչների մշակման գծով:

 Անմիջականորեն, ինչպես նաև TEMPUS TACIS ծրագրի օգնությամբ համալսարանը համագործակցություն է հաստատել աշխարհիս բազմաթիվ ուսումնա-գիտական կենտրոնների հետ: Լայկոս ընկերության և Ձեռնարկությունների Ինկուբատոր Ֆոնդի հետ համաձայնագրով համալսարանը հաստատել է “Ինտերնետային Տեխնոլոգիաներ” գիտա-կրթական կենտրոնը և այլևս բարձրագույն կրթություն է իրականացնում համապատասխան ասպարեզում:

 Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանի էլեկտրոնիկայի և ճշգրիտ մեքենաշինության ոլորտներում արձանագրվել է արտահանման միջինում 120% տարեկան աճ

  Մանրամասն ծանոթանալու համար կարող եք նայել մեր հրատարակությունները
"Ճշգրիտ մեքենաշինությունը Հայաստանում" և "էլեկտրոնիկան Հայաստանում" ,որոնք տրամադրված են PDF ձևաչափով: Եթե չունեք ծրագիրը կարող եք սեղմել կոճակը` այն ձեռք բերելու համար:

Copyright © 2004 by Armenian Development Agency

ENG| РУС| ՀԱՅ
Փնտրել

powered by FreeFind
Weather in Armenia
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Մեր ծրագրերը

ՀՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացմանն Աջակցող Խորհրդի Քարտողարություն

ՀՀ Գործարարության Աջակցման Խորհրդի Քարտողարություն