|
|
Մեր գործընկերները
|
|
|
|
 
|
|
    
|
|
Ինտերնետային աջակցում
|
|
|
|
|
|
|
 |
 |
 |
 |
 |
 |
 |
 |
|
Տորոնտոյում կայացավ հայկական ապրանքների ցուցահանդես
2007թ. հունվարի 16-21 Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ հայկական ապրանքների ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակցեցին 36 հայկական ընկերույթուն, որոնք ներկայացնում էին արդյունաբերության տարբեր ճյուղեր, մասնավորապես, կարպետագործությունը, կոշիկի, պատրաստի հագուստի, տրիկոտաժի, ինչպես նաև սննդամթերքի արտադրությունը: Ցուցահանդեսը անցկացվեց հայ-կանադական համայնքի գործարարների աջակցությամբ, որոնք կեսով չափ հոգացել էին հայկական ընկերությունների ծախսերը:
Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան, որի ընթացքում ներկայացվեց Հայաստանի ներդրումային դաշտը: Նախատեսվում էր, որ ցուցահանդեսը կակտիվացնի արտահանումը Հայաստանից Կանադա, մինչդեռ որոշ ապրանքներ արդեն գրավել էին կանադական գործարարների ուշադրությունը, մասնավորապես շաքարի և աղի ցածր պարունակությամբ պահածոյացված մրգերը և բանջարեղենը:
Միջկառավարական ցուցահանդես` նվիրված Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) 15-ամյակին
“ԱՊՀ-ի 15 տարին, Համագործակցություն և Ինտեգրացիա”, 25-28 հոկտեմբերի, 2006թ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն, Համառուսական Էքսպո Կենտրոն: Հայկական ցուցադրման կազմակերպումը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) 15-ամյակին նվիրված Միջկառավարական Ցուցահանդեսին, որպես Հայաստանի Հանրապետության Կառավարության հանձնարարական, ստանձնել էր Զարգացման Հայկական Գործակալությունը (ԶՀԳ): Միջպետական ցուցահանդեսը ներկայացրեց Անկախ Պետությունների արտհանման ներուժը, վերջին նվաճումները տնտեսության, գիտության, տեխնիկայի, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում:
Ցուցահանդեսը անցկացվեց ցուցահանդեսների և նման այլ միջոցառումների գծով Միջպետական Կոմիտեի նախաձեռնությամբ և ԱՊՀ-ի Տնտեսական Կոմիտեի որոշմամբ: Ցուցահանդեսը ստեղծեց լավ նախապայմաններ հետագա առևտրատնտեսական համագործակցության զարգացման, տեխնոլոգիական աստիճանի բարելավման և արտադրության մրցունակության համար, ինչպես նաև Համագործակցության շրջանակներում հավասար գործընկերային հարաբերությունների զարգացման համար:
"Էքսպո-2005" Համաշխարհային Առևտրային Ցուցահանդես Աիչիյում

ԶՀԳ-ն նշանակված էր կազմակրեպչական և կոորդինացման աշխատանքների համար պատասխանտուն 2005թ. Համաշխարհային Ցուցահանդեսին, որը կայացավ Ճապոնիայի Աիչի քաղաքում 2005թ. մարտի 25-ից սեպտեմբերի 25-ը և տևեց 185 օր: Էքսպո-2005-ը, իր խորագրի միջոցով, որն էր “Բնության իմաստությունը”, ընդգծեց 21-րդ դարում մարդկությանը և բնությանը մերձեցնող սերտ կապերը: Համաձայն ընտրված խորագրի` ԶՀԳ-ն մշակեց միջոցառումների ժամանակացույց: Գործակալության աշխատակիցները հաջորդաբար աշխատեցին ցուցահանդեսին` տեղեկատվություն տրամադրելով հայկական տաղավարի այցելուներին: Տեղեկատվությունը տարաբնույթ էր, ընդհանուրից մինչև ավելի որոշակի` կախված մեր տաղավարի այցելուների հետաքրքրություններից: Ընդհանուր առմամբ, Էքսպոն այցելեցին ավելի քան 22 միլիոն մարդ, նախատեսված 15 միլիոնի փոխարեն, և ընդհանուր հոսքի առնվազն 10%–ը անցավ հայկական տաղավարի մեջով: Էքսպոն հուշագրավ դարձրեց Նագոյայի Համալսարանի դասախոս Հերոշի Սեգավայի "Մորացված հայկական ցեղասպանությունը" գրքի շնորհանդեսը: Ճապոնիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց Նագոյայի Համալսարանին` գրքի շնորհանդեսը կազմակերպելու չորս այլ քաղաքներում` Կյոտոյում, Օսակայում, Հիրոշիմայում և Նագասակիյում:

Արտահանման խթանման գործընթացում ԶՀԳ-ի հիմնական գործիքներից է հանդիսանում միջազգային ցուցահանդեսներին, հատկապես մասնագիտական միջոցառումներին միացյալ հայկական մասնակցության կազմակերպումը և աջակցումը: ԶՀԳ-ն պարտավորված է աջակցել հայ արտադրողներին մասնակցելու բոլոր միջազգային և միջկառավարական ցուցահանդեսներին, որոնք տեղի են ունենում այն երկրներում և տարածաշրջաններում, որոնք առաջնային շուկաներ են համարվում տեղական արտադրողների համար: ԶՀԳ-ն նույնպես կազմակերպում է միջազգային ցուցահանդեսներ Հայաստանում: Միացյալ հայկական մասնակցության նպատակն է ստեղծել իդեալական պայմանններ հատկապես փոքր և միջին ընկերությունների համար` նոր շուկաներ մուտք գործելու, արտահանման ծավալները ընդլայնելու, ինչպես նաև համագործակցության կապեր հաստատելու նպատակով:
Ցուցահանդեսներ կազմակերպելու գործում հաջողությունների հասնելու նպատակով ԶՀԳ-ն համագործակցում է Հայաստանում գործող տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` USDA, USAID, IESC և այլն, և տեղական կազմակերպությունների հետ, օրինակ` “Հայ արդյունաբերողների և գործարարների միության”, “Հայ պանրագործների ընկերակցության” և այլն:
|
|
|
 |
 |
|
|
Ցուցահանդես
|
Ուղղվածություն
|
Ժամկետ
|
Քաղաք, Երկիր
|
ԶՀԳ մասնակցություն
|
|
Միջկառավարական ցուցահանդես` նվիրված Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) 15-ամյակին
|
Ընդհանուր
|
Հոկտեմբեր, 2006
|
Մոսկվա, ՌԴ
|
Հայկական ցուցադրության գլխավոր կազմակերպիչ
|
|
WESTEC
|
Մեքենաշինություն
|
Ապրիլ, 2005
|
Գլենդել, ԱՄՆA
|
Միացյալ հայկական տաղավարի կազմակերպիչ (Հայ-Ամերիկյան Առևտրի Պալատի հետ համատեղ)
|
|
“Էքսպո – 2005” Աիչիում Համաշխարհային Առևտրային Ցուցահանդես
|
Ընդհանուր
|
Մարտ- Սեպտեմբեր, 2005
|
Տոկիո, Ճապոնիա
|
Միացյալ հայկական տաղավարի կազմակերպիչ
|
|
16-րդ Միջազգային Միջպառլամենտական ներդրումային Ֆորում և ցուցահանդես
|
Ընդհանուր
|
Մայիս, 2004
|
Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ
|
Միացյալ հայկական տաղավարի կազմակերպիչ
|
|
WESTEC
|
Մեքենաշինություն
|
Ապրիլ, 2004
|
Գլենդել, ԱՄՆ
|
Միացյալ հայկական տաղավարի կազմակերպիչ (Հայ-Ամերիկյան Առևտրի Պալատի հետ համատեղ)
|
|
ԱՊՀ երկրների առևտրային ցուցահանդես
|
Ընդհանուր
|
Մայիս, 2003
|
Կիեվ, Ուկրաինա
|
Միացյալ հայկական տաղավարի կազմակերպիչ
|
|
36-րդ Միջազգային առևտրային ցուցահանդես
|
Ընդհանուր
|
Մարտ, 2003
|
Կաիր, Եգիպտոս
|
Միացյալ հայկական տաղավարի կազմակերպիչ
|
|
Էքսպո “Արտադրված է Հայաստանում”
|
Ընդհանուր
|
Սեպտեմբեր, 2002
|
Գլենդել, ԱՄՆ
|
Միացյալ հայկական տաղավարի կազմակերպիչ (Հայ-Ամերիկյան Առևտրի Պալատի հետ համատեղ)
|
|
Էքսպո “Արդյունաբերական Հայաստան”
|
Ընդհանուր
|
Հուլիս, 2002
|
Երևան, ՀՀ
|
Կազմակերպիչ
|
|
Էքսպո “Արտադրված է Հայաստանում 2002”
|
Ընդհանուր
|
Մայիս, 2002
|
Երևան, ՀՀ
|
Կազմակերպիչ
|
|
ԱՊՀ 10-ամյակին նվիրված ցուցահանդես
|
Ընդհանուր
|
Դեկտեմբեր, 2001
|
Մոսկվա, ՌԴ
|
Միացյալ հայկական տաղավարի կազմակերպիչ
|
|
Առևտրային ցուցահանդես Անդրկովկասի հանրապետությունների համար
|
Ընդհանուր
|
Հունիս, 2001
|
Տոկիո, Ճապոնիա
|
Միացյալ հայկական տաղավարի կազմակերպիչ
|
|
|
|
|
 |
 |
Copyright © 2004 by Armenian Development Agency
|
|