Հարց և պատասխան (FAQ)

Մեր գործընկերները

white03

Ինտերնետային աջակցում

Բարի գալուստ Հարց ու պատասխան էջ:

  Ստորև, փորձել ենք պատասխանել այցելուներին հետաքրքրող հիմնական հարցերին: Եթե չեք գտել ձեր հարցի պատասխանն այս էջում, կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել info@ada.amհասցեով կամ զանգահարել ամեն օր, բացի հանգստյան օրերից 9:00-18:00 (37410) 57-01-70 հեռախոսահամարով:


Ո՞վ է օտարերկրյա ներդրողը
"Օտարերկրյա ներդրող" – օտարերկրյա պետություն, ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձ, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտական μնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև միջազգային կազմակերպություն, որն իր գտնվելու վայրի օրենսդրությանը համապատասխան ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետությունում: 

Ի՞նչ է օտարերկրյա ներդրումը
 "Օտարերկրյա ներդրում" - գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ, որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:

Ի՞նչ է ձեռնարկությունը օտարերկրյա ներդրումով
  "Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություն"– Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված ցանկացած կազմակերպաիրավական տեսակի ձեռնարկություն, որի հիմնադիրը կամ մասնակիցն օտարերկրյա ներդրող է:

Ի՞նչ ներդրումային ձևեր գոյություն ունեն
 Օտարերկրյա ներդրողները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումներ իրականացնել`
   ա) արտարժույթով, արժույթային այլ արժեքներով, Հայաստանի Հանրապետություն ազգային դրամով.
   բ) շարժական ու անշարժ գույքով (շինություններ, շենքեր, սարքավորումներ և նյութական այլ արժեքներ) և դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով.
   գ) բաժնետոմսերով, պարտատոմսերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով.
   դ) դրամական պահանջների ձևով և պայմանագրային արժեք ունեցող պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով.
   ե) արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով.
   զ) Հայաստանի Հարապետության օրենսդրությամբ նախատեսված տնտեսական գործունեության իրականացման իրավունքով, այդ թվում նաև բնական ռեսուրսների հետախուզման, արդյունահանման, մշակման կամ շահագործաման իրավունքով.
   է) վճարովի ծառայություններով.
   ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակներով:
 Սահմանված տեսակների օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ի՞նչ Օտարերկրյա ներդրումների իրականացման ձևեր կան
  Օտարերկրյա ներդրողները իրավունք ունեն ներդրումներ իրականացնել հետևյալ ձևրով`
   ա) օտարերկրյա ներդրողներին ամբողջությամբբպատկանող ձեռնարկություններ, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելու կամ գործող ձեռնարկությունները, որպես սեփականություն ձեռք բերելու միջոցով.
   բ) Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությաբ նոր ձեռնարկություններ հիմնադրելու կամ գործող ձեռնարկություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով.
   գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում բաժնետոմսեր, պարտատոմսեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով.
   դ) ինքնուրույն կամ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությամբ հողաօգտագործման իրավունք և Հայաստանի Հանրապետության տարածքում բնական ռեսուրսների օգտագործման կոնցեսիաներ ձեռք բերելու միջոցով.
   ե) գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով.
   զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

  Սահմանված ձևերի օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ինչպիսի՞ն է Օտարերկրյա ներդրումների իրավական ռեժիմը ՀՀ-ում
 Օտարերկրյա ներդրումների և դրանց հետ կապված իրավական ռեժիմը Հայաստանի Հանրապետությունում չի կարող նվազ բարենպաստ լինել, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքի, գույքային իրավունքների և ներդրման գործունեության ռեժիմը: Սոցիալական և տնտեսական զարգացման կարևորագույն բնագավառներում օտարերկրյա ներդրումների խրախուսման նպատակով կարող են սահմանվել լրացուցիչ արտոնություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել այն տարածքները, որտեղ ելնելով ազգային անվտանգության ապահովման պահաններից, օտարերկրյա ներդրումների և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների գործունեությունը սահմանափակվում կամ արգելվում է:

Կա՞ն Երաշխիքներ Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում
  Օտարերկրյա ներդրումները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը: Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն:  
 Պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները: Առգրավումը որպես բացառիկ միջոց թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտակարգ դրության պայմաններում` դատարանի վճռով և լրիվ փոխհատուցմամբ:

Կա՞ Օտարերկրյա ներդրողներին պատճառած վնասի փոխհատուցում
  Օտարերկրյա ներդրողներն ունեն նյութական և բարոյական այն վնասների, ներառյալ բաց թողնված օգուտի դատական կարգով փոխհատուցման իրավունքը, որոնք հասցվել են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող գործողությունների, ինչպես նաև օտարերկրյա ներդրողի կամ օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության նկատմամբ նշված մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով:
   Օտարերկրյա ներդրողների կրած բոլոր այն վնասները, որոնք նրանց հասցվել են սույն օրենքի 8 հոդվածում և 9 հոդվածի առաջին մասում նշված գործողություններրի հետևանքով, ենթակա են անհապաղ փոխհատուցման ընթացիկ շուկայական կամ անկախ աուդիտների գնահատումով որոշված գներով` այն արժույթով, որով կատարվել է ներդրումը կամ, կողմերի փոխադարձ համաձայնությամբ` մեկ այլ արժույթով:
   Փոխհատուցման իրավունքի ծագման պահից մինչև դրա իրացման պահը անցած ժամանակահատվածի համար փոխհատուցման գումարի նկատմամբ հաշվարկվում են տոկոսներ` Հայաստանի Հանրապետության վարկային շուկայում ժամկետային ավանդների ընթացիկ տոկոսադրույքների չափով:

Ինչպե՞ս են օգտագործվում օտարերկրյա ներդրողի շահույթը (եկամուտ) և այլ միջոցները
  Օտարերկրյա ներդրողի շահույթի (եկամուտը), հարկերը վճարելուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարումներ կատարելուց հետո, մնում է նրա տնօրինության տակ: Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բանկերում բացելու ընթացիկ, հաշվարկային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված այլ հաշիվներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն իրենց օրինական կարգով ստացած միջոցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտագործել Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում արտարժույթ կամ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

Կարո՞ղ են մաքսատուրքերի վճարումներից ազատվել ձեռնարկությունները
  Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կողմից իր կանոնադրական հիմանդրամի համալրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքերի վճարումից: Սույն արտոնությունից օգտվելուց հետո երեք տարվա ընթացքում այդ ապրանքների օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով: Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների օտարերկրյա աշխատողների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` անձնական կարիքների համար նախատեսված գույքն ազատվում է մաքսատուրքերից:

Օտարերկրյա ներդրումների հետ կապված ի՞նչ սեփականության շահույթի (եկամտի) և այլ միջոցների արտահանման երաշխիքներ կան
  Երաշխավորվում է ազատորեն արտահանել իրենց սեփականությունը, ներդրման հետևանքով ստացված շահույթը (եկամուտը) և այլ միջոցներ, որոնք օրինական կերպով ստացվել են որպես ներդրումների արդյունք կամ որպես աշխատանքի դիմաց վճար, կամ որպես սույն օրենքի 9 հոդվածով նախատեսված փոխհատուցում:

Ի՞նչ Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների հարկման արտոնություններ կան
Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները հարկ են վճարում և հարկային արտոնություններ ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն օրենքով սահմանված արտոնությունները տարածվում են այն օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների վրա, որոնցում այդ ներդրումները հիմանդրման պահին կազմում են առնվազն 30 տոկոս:
  Հաշվեկշռային գնահատման և հաշվառման նպատակով օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունն իրականացնում է օտարերկրյա արժույթի վերահաշվարկ Հայաստանի Հանրապետության դրամի այն փոխարժեքով, որը որոշվում է սույն օրենքի 5 հոդվածով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
JOINT-STOCK COMPANY

Ի՞նչ է բաժնետիրական ընկերությունը Հայաստանում
  Բաժնետիրական ընկերություն (այսուհետ` Ընկերություն) է համարվում առևտրային կազմակեպություն հանդիսացող այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի: Գոյություն ունեն 2 տեսակի բաժնետիրական ընկերություն` բաց և փակ:

Ո՞րն է կանոնադրական կապիտալի նվազագույն չափը
  Կանոնադրական կապիտալի նվազագույն չափը չպետք է պակաս լինի բաց ընկերության համար` Ընկերության պետական գրանցման պահին գործող նվազագույն աշխատավարձի հազարապատիկ չափից, փակ ընկերության համար` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկ չափից: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, օրենքվ և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նվազագույն կանոնադրական կապիտալի ավելի մեծ չափեր:

Կարո՞ղ է մեկ անձը հիմնել բաժնետիրական ընկերություն
Բաժնետիրական ընկերությունը կարող է հիմնադրվել տեղացի կամ օտարերկրյա անհատների կամ իրավաբանական անձանց կողմից: Համաձայն Քաղաքացիական Կոդեքսի, բաժնետիրական ընկերությունը կարող է հիմնադրվել մեկ անձի կողմից:

Օտարերկրյա անձինք կարո՞ղ են լինել խորհրդի անդամներ
  Օտարերկրյա անձինք կարող են հիմնադրել ընկերություն և անդամակցել նրան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանակն անձանց հետ հավասար իրավունքներով: Օտարերկրյա անձանց մասնակցությամբ Ընկերությունների ստեղծման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

Կարո՞ղ են խորհրդի անդամները լինել բաժնետեր
 Խորհրդի անդամները կարող են լինել բաժնետերեր:

Ինչպես գրանցել Ձեր բիզնեսը

Ի՞նչպես սկսել Անհատ ձեռնարկատերերի գրանցման գործընթացը
  Գրանցման գործընթացը սկսելու համար ձեզ անհրաժեշտ կլինի որևէ բանկում կամ բանկերի մասնաճյուղերում (որոշ փոստատներում կան բանկերի մասնաճյուղեր) վճարել 3000 դրամ պետական տուրք:
 Այդ վճարումը կատարեք 900005160750 հաշվեհամարին մինչև Պետական Ռեգիստր գնալը, որպեսզի հետո ավելորդ քայլ չկատարեք:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Պետական Ռեգիստրի համար
Լրացրեք և Պետական ռեգիստր գրասենյակ ներկայացրեք գրանցման դիմումը:
Ձեզ անհրաժեշտ կլինեն. 
  ա) Անձնագրի պատճենը (նկարով էջը և գրանցման էջը),
  բ) Մեկ 3X4 չափի լուսանկար,
  գ) Բանկում վճարված պետական տուրքի (3000 դրամ) անդորրագիր (Քայլ 1): (Նախքան հանձնելը պատճենահանեք այդ անդորրագիրը ձեզ մոտ պահելու համար):

Քանի՞ օր է տևում իմ դիմումի մերժումը կամ ընդունումը Պետական Ռեգիստրի կողմից
  Պետական Ռեգիստրում Դուք կգրանցվեք կամ Ձեր դիմումը կմերժվի երկու աշխատանքային օրվա ընթացում:

Ո՞րտեղից ձեռք բերել գրանցման վկայականը
 Գրանցվելու դեպքում վերցրեք Ձեր գրանցման վկայականը Պետական Ռեգիստրի գրասենյակից:

Ի՞նչպես գրանցվել Հարկային Ծառայությունում
  Նախքան Հարկային Ծառայությունում հաշվառման կանգնելը, Դուք պետք է որոշեք արդյոք լինելու եք պարզեցված թե կանոնավոր հարկ վճարող:
 Լրացրեք և տարածքային Հարկային ծառայություն ներկայացրեք հարկային հաշվառման ձևը: Անհրաժեշտ է, որ ներկայացնեք Ձեր ընկերության գրանցման վկայականի պատճենը:
 Անհատ ձեռնարկատերերին անհրաժեշտ կլինի անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր:
 Խորհուրդ
 Այս պահին Դուք կարող եք դիմել պարզեցված հարկ վճարելու համար:

Ո՞րտեղից ձեռք բերել Հարկատուի ինքնության տեղեկանքը
Հետո նորից վերադարձեք հարկային ծառայություն` ստանալու ՀՎՀՀ` հաշվառման հարկային մարմնի կողմից հաշվառման կանգնելու ժամանակ տրամադրվող ութանիշ կոդով տեղեկանք, որն օգտագործվում է հարկատուի ինքնության նույնացման և գործավարման համար: Դա կարելի է ստանալ հարկային հաշվառման ձև ներկայացնելուց հետո մեկ կամ երկու օրվա ընթացքում:

Ո՞րտեղ ներկայացնել սոցիալական ապահովագրման հաշվառման ձևը
  Լրացրեք և Սոցիալական ապահովագրման հիմնադրամի տարածքային գրասենյակ ներկայացրեք սոցիալական ապահովագրման հաշվառման ձևը: Դա պետք է կատարեք Պետական Ռեգիստրում գրանցվելուց հետո 30 օրվա ընթացքում, այլապես կտուգանվեք: Չմոռանաք վերցնել Ձեր գրանցման վկայականի, կանոնադրության և ՀՎՀՀ տեղեկանքի պատճենները:

Ի՞նչպես ձեռք բերել Կնիք
  Եթե գործը վարելու համար Ձեզ անհրաժեշտ է լինելու կնիք, դուք պետք է նաև թույլտվություն ստանաք Երևան, Երվանդ Քոչարի 5 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության բաժանմունքից:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
  ա) լրացված դիմումի ձև
  բ) պետական գրանցման վկայականի պատճեն
  գ) կանոնադրության պատճենը
  դ) ՀՎՀՀ տեղեկանքի պատճենը
  ե) կնիք պատվիրելու թույլտվության համար պետական տուրքի վճարման անդորրագիրը (6000 դրամ), որը կարող եք վճարել ցանկացած բանկում կամ բանկի մասնաճյուղում (վճարումը կատարեք 900005016473 հաշվեհամարին):
  Թույլտվությունը սովորաբար տրվում է մեկ օրվա ընթացքում:

Ո՞րտեղ պատվիրել Կնիք
Եթե ստացել եք թույլտվությունը, կարող եք պատվիրել կնիքը: Դա կարող եք անել միայն "Կինք" ՓԲԸ-ում, որը նույնպես գտնվում է Երևան, Երվանդ Քոչարի 5 հասցեում: Ձեր կնիքի պատրաստումը կարող է տևել մի քանի օր և կնիքի ձևից կախված այն կարող է արժենալ 10000-20000 դրամ:

Լիցենզիա անհրաժեշտ է, թէ՞ ոչ
    Տնտեսական գործունեության շատ տեսակների համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայությունը: Պարզելու` արդյոք Ձեր գործի համար անհրաժեշտ է լիցենզիա, թե` ոչ, տես` ուղեցույցի Հավելված Ը-ն: Եթե լիցենզիա չի պահանջվում, կարող եք անցնել հաջորդ կետին: Եթե լիցենզիա պահանջվում է, պետք է պարզեք, թե ինչ տեսակի (պարզ կամ բարդ) լիցենզիա է անհրաժեշտ և որ կազմակերպությունն է տրամադրում այն: Այդ կազմակերպությունը Ձեզ կտեղեկացնի նաև լիցենզիայի արժեքի մասին (կամ տես Պետական Տուրքերի մասին օրենքը): Տես ուղեցույցի Բաժին 6-ը Լիցենզավորում:
  Պարզ լիցենզիա
  Պարզ լիցենզիա ստանալու համար Երևան 0010, Մելիք Ադամյան փ. շ. 1 հասցեում գտնվող Ֆինասների և Էկոնոմիկայի նախարարություն ներկայացրեք գրավոր դիմում: Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները` Ձեր անուն, ազգանունը, հասցեն, գործունեութան իրականացման վայրը, պետական գրանցման վկայականի պատճեն և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը:
Եթե դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում չի մերժվում, կարող եք ենթադրել, որ Ձեր լիցենզիան հաստատվել է և սկսել Ձեր գործունեությունը:
    Բարդ լիցենզիա
 Գրավոր դիմում ներկայացրեք այն կազմակերպությանը, որը վերահսկում է Ձեր տնտեսական գործունեությունը (Տես Հավելված Ը-ի աղյուսակը): Դիմումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները` ընկերության անվանումը, հասցեն, գործունեության ծավալման աշխարհագրական տարածքը, պետական գրանցման պատճենը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող անձանց մասնագիտական կարողությունները հաստատող փաստաթղթեր: Եթե դիմումը ներկայացնելուց հետո երեսուն օրվա ընթացքում չի մերժվում, կարող եք ենթադրել, որ Ձեր լիցենզիան հաստատվել է և սկսել Ձեր գործունեությունը:
   
Ո՞վ պետք է գրանցվի Մաքսային Կոմիտեում
  Ոչ բոլոր ընկերությունները պետք է հաշվառվեն ՀՀ մաքսային կոմիտեում. միայն այն ընկերությունները, որոնք զբաղվելու են արտահանմամբ և/կամ ներմուծմամբ: Ձեր տարածաշրջանային մաքսատանը հաշվառվելու համար չմոռանաք Ձեզ հետ վերցնել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք նշված են այս ուղեցույցի Կետ 7-ում` ՀՀ մաքսային կոմիտեում հաշվառվելը մասում:

Իրավաբանական անձ

Ի՞նչպես սկսել գրանցումը
 Ձեր առաջին քայլը պետք է լինի բանկում կամ բանկի մասնաճյուղում (որոշ փոստատներում կամ բանկերի մասնաճյուղեր) պետական տուրքի վճարումը.
  ա) 5000 դրամ Ձեր ընկերության անվանումը գրանցելու համար: Այդ վճարումը պետք է կատարել 900005016200 հաշվեհամարին, և որպեսզի մեկ անգամ ևս չվերադառնաք.
  բ) վճարեք ևս 12000 դրամ Պետական ռեգիստրում ընկերությունը գրանցելու համար: Այդ վճարումը պետք է կատարել 90000160719 հաշվեհամարին: Լավ կլինի, եթե նախապես ճշտեք այս հաշվեհամարները, քանի որ դրանք կարող են փոփոխվել:

Ո՞րտեղ գրանցել ընկերության անվանումը
Այս ամենից հետո գնացեք տարածքային Պետական Ռեգիստրի գրասենյակ Ձեր ընկերության անվանումը գրանցելու համար: Չմոռանաք Ձեզ հետ վերցնել 5000 դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը: (Նախքան հանձնելը պատճենահանեք այդ անդորրագիրը Ձեզ մոտ պահելու համար):
Իրավաբանական անձի գրանցման համար Ձեզ անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու համար օգտվեք այս ցանկից, որպեսզի դիմումի փաթեթը ամբողջական լինի:
  ա) Գրանցման հայտի ձև
  բ) Գրանցման համար պետական տուրքի վճարման անդորրագիր
  գ) Ձեր ընկերության անվանվան գրանցման վկայականը
  դ) Ձեր կանոնադրության երկու օրինակ
  ե) Հիմնադիրների ժողովի արձանագրությունը
  զ) Բանկում ժամանակավոր հաշվեհամարի բացումը ապացուցող փատաթուղթ

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Պետական Ռեգիստրի համար
Երբ գնաք Պետական Ռեգիստր գրասենյակ, այնտեղից վերցրեք հետևյալ փաստաթղթերը.
   ա) դիմումի ձև
   բ) կանոնադրության նմուշը
   գ) հիմնադիրների ժողովի արձանագրության նմուշը
  Անհրաժեշտ է անցկացնել հիմնադիրների ժողով, որի ժամանակ պաշտոնապես ոորշվում է ստեղծել իրավաբանական անձ: Այս ժողովը պետք է արձանագրվի և այդ արձանագրությունը պետք է ստորագրվի ժողովի նախագահի և քարտուղարի կողմից: Բոլոր հիմնադիրները կամ իրենց վստահված անձինք պետք է ներկա լինեն: (Արձանագրության նմուշը կարելի է վերցնել Պետական Ռեգիստրի գրասենյակից):

Ի՞նչպես մշակել կանոնադրություն Ձեր իրավաբանական անձի համար
 Մշակեք կանոնադրությունը Ձեր իրավաբանական անձի համար: Դուք կարող եք օգտագործել Պետական Ռեգիստրի նմուշը կամ կարող եք ինքներդ մշակել այն մասնագետի կամ փորձված գործարար անձի աջակցությամբ: (Նմուշը կարող եք գտնել Հավելված Բ-ում):

Անհրաժե՞շտ է բանկում ժամանակավոր հաշվեհամար բացել
  Ձեզ անհրաժեշտ կլինի բանկում ժամանակավոր հաշվեհամար բացել: Մուտքագրվող ավանդի անհրաժեշտ չափը կախված է ընկերության տեսակից: Բանկը Ձեզ կտրամադրի ժամանակավոր հաշվեհամարի մասին տեղեկանք, որը պետք է ներառվի Ձեր դիմումի փաթեթի մեջ: Երբ Ձեր գրանցման գործընթացն ավարտվի, դուք կարող եք այդ հաշիվը փոխարինել սովորական հաշվով:

Ո՞րտեղ հանձնել ամբողջական "Դիմումի փաթեթը"
 Ամբողջական "Դիմումի Փաթեթը" ներկայացրեք տարածքային Պետական Ռեգիստրի գրասենյակ: Չմոռանաք ստորագրել դիմումը:


Ե՞րբ պատրաստ կլինի իմ դիմումը
  Ձեր դիմումը կհաստատվի կամ կմերժվի առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում:Մերժման դեպքում, Դուք հինգ օրվա ընթացքում պետք է ստանաք գրավոր ծանուցում:
Գրանցվելու դեպքում կարող եք Պետական Ռեգիստրի գրասենյակից վերցնել գրանցման վկայականը:

Ես պարզեցված կամ կանոնավոր հարկ վճարո՞ղ եմ
  Նախքան Հարկային Ծառայությունում հաշվառման կանգնելը, Դուք պետք է որոշեք արդյոք լինելու եք պարզեցված թե կանոնավոր հարկ վճարող:

Ի՞նչպես գրանցվել Հարկային Ծառայությունում
  Լրացրեք և տարածքային Հարկային ծառայություն ներկայացրեք հարկային հաշվառման ձևը: Անհրաճեշտ է, որ ներկայացնեք Ձեր ընկերության գրանցման վկայականի պատճենը:
Եթե գրանցվել եք որպես իրավաբանական անձ, անհրաժեշտ է ներկայացնել նաև Ձեր կանոնադրության պատճենը:
 Խորհուրդ
 Այս պահին Դուք կարող եք դիմել պարզեցած հարկ վճարելու համար:

Ո՞րտեղից ձեռք բերել Հարկատուի ինքնության տեղեկանք
Հետո նորից վերադարձեք հարկային ծառայություն` ստանալու ՀՎՀՀ` հաշվառման հարկային մարմնի կողմից հաշվառման կանգնելու ժամանակ տրամադրվող ութանիշ կոդով տեղեկանք, որն օգտագործվում է հարկատուի Ինքնության նույնացման և գործավարման համար: Դա կարելի է ստանալ հարկային հաշվառման ձևը ներկայացնելուց հետո մեկ կամ երկու օրվա ընթացքում:

Ո՞րտեղ ներկայացնել սոցիակական ապահովագրման հաշվառման ձևը
  Լրացրեք և Սոցիալական ապահովագրման հիմնադրամի տարածքային գրասենյակ ներկայացրեք սոցիալական ապահովագրման հաշվառման ձևը: Դա պետք է կատարեք Պետական Ռեգիստրում գրանցվելուց հետո 30 օրվա ընթացքում, այլապես կտուգանվեք:
 Չմոռանաք վերցնել Ձեր գրանցման վկայականի, կանոնադրության և ՀՎՀՀ տեղեկանքի պատճենները:

Ինչպե՞ս ձեռք բերել Կնիք
  Եթե գործը վարելու համար Ձեզ անհրաժեշտ է լինելու կնիք, դուք կարող եք նախ թույլտվություն ստանաք Երևան, Երվանդ Քոչարի 5 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության բաժանմունքից:
   Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
  ա) լրացված դիմումի ձև
  բ) պետական գրանցման վկայականի պատճեն
  գ) կանոնադրության պատճենը
  դ) ՀՎՀՀ տեղեկանքի պատճենը
  ե) կնիք պատվիրելու թույլտվության համար պետական տուրքի վճարման ադնորրագիրը (6000 դրամ), որը կարող եք վճարել ցանկացած բանկում կամ բանկի մասնաճյուղում (վճարումը կատարեք 900005016473 հաշվեհամարին):
 Թույլտվությունը սովորաբար տրվում է մեկ օրվա ընթացքում:

Ո՞րտեղ պատվիրել Կնիք
 Եթե ստացել եք թույլտվությունը, կարող եք պատվիրել կնիքը: Դա կարող եք անել միայն "Կնիք" ՓԲԸ-ում, որը նույնպես գտնվում է Երևան, Երվան Քոչարի 5 հասցեում: Ձեր կնիքի պատրաստումը կարող է տևել մի քանի օր և կնիքի ձևից կախված այն կարող է արժենալ 10000-20000 դրամ:

Լիցենզիա անհրաժեշտ է, թէ՞ ոչ
    Տնտեսական գործունեության շատ տեսակների համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայությունը: Պարզելու` արդյոք Ձեր գործի համար անհրաժեշտ է լիցենզիա, թե` ոչ, տես` ուղեցույցի Հավելված Ը-ն: Եթե լիցենզիա չի պահանջվում, կարող եք անցնել հաջորդ կետին: Եթե լիցենզիա պահանջվում է, պետք է պարզեք, թե ինչ տեսակի (պարզ կամ բարդ) լիցենզիա է անհրաժեշտ և որ կազմակերպությունն է տրամադրում այն: Այդ կազմակերպությունը Ձեզ կտեղեկացնի նաև լիցենզիայի արժեքի մասին (կամ տես պետական տուրքերի մասին օրենքը): (Տես ուղեցույցի Բաժին 6-ը` Լիցենզավորում):
    Պարզ լիցենզիա
Պարզ լիցենզիա ստանալու համար Երևան 0010, Մելիք Ադամյան փ.շ.1 հասցեում գտնվող Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն ներկայացրեք գրավոր դիմում: Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները` Ձեր անուն, ազգանունը, հասցեն, գործունեության իրականացման վայրը, պետական գրանցման վկայականի պատժեն և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը: Եթե լիցենզավորում եք իրավաբանական անձի, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև Ձեր կանոնադրության պատճենը:
 Եթե դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում չի մերժվում, կարող եք ենթադրել, որ Ձեր լիցենզիան հաստատվել է և սկսել Ձեր գործունեությունը:
   Բարդ լիցենզիա
  Եթե դիմումը ներկայացնելուց հետո երեսուն օրվա ընթացքում չի մերժվում, կարող եք ենթադրել, որ Ձեր լիցենզիան հաստատվել է և սկսել Ձեր գործունեությունը:

Ո՞վ պետք է գրանցվի Մաքսային Կոմիտեում
  Ոչ բոլոր ընկերությունները պետք է հաշվառվեն ՀՀ մաքսային կոմիտեում. միայն այն ընկերությունները, որոնք զբաղվելու են արտահանմամբ և/կամ ներմուծմամբ: Ձեր տարածաշրջանային մաքսատանը հաշվառվելու համար չմոռանաք Ձեզ հետ վերցնել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք նշված են այս ուղեցույցի Կետ 7-ում` ՀՀ Մաքսային կոմիտեում հաշվառելը մասում:
  Հիմա Դուք արդեն բարեհաջող գրանցվել եք և հաջողության ուղու վրա եք:
  Հաջողություն!!!

Copyright © 2004 by Armenian Development Agency

ENG| РУС| ՀԱՅ
Փնտրել

powered by FreeFind
Weather in Armenia
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Մեր ծրագրերը

ՀՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացմանն Աջակցող Խորհրդի Քարտողարություն

ՀՀ Գործարարության Աջակցման Խորհուրդի Քարտողարություն