Ենթակառուցվածք

Մեր գործընկերները

white03

Ինտերնետային աջակցում

Տրանսպորտ
 
 Հայաստանը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք է հանդիսանում: Տրասեկա միջանցքը, կամ այսպես կոչված Մեծ մետաքսե ճանապարհը դարձել է հիմնական կապող ճանապարհը Եվրոպայի և Ասիայի միջև իր գոյության վերջին 10 տարիների ընթացքում: Լինելով երկընտրանքային տրանսպարտային հաղորդակցության և մրցունակ միջանցք, Տրասեկան նպաստել է տարածաշրջանում բեռնափոխադրումների և տրանսպորտային ծախսերի նվազեցմանը:

 Մյուս, Հարավային Կովկասի տարածաշրջանով անցնող ճանապարհային միջանցքը Հյուսիս-Հարավ միջանցքն է: Նկատի ունենալով միջանցքի հսկայական աշխարհագրական տարածությունը (որը ձգվում է Բալթյան ծովից Հնդկաստան) հյուսիս-հարավ միջանցքը նույնպես խոստումնալից է և մարտահրավերներով լի` տարանցման երթևեկությունը բարելավելու համար Հայաստանը գտնվում է միջանցքի կենտրոնական հատվածում և միջանցքի ճանապարհը անցնում է այս տերիտորիայով: Վերջին 10 տարիներին մոտ 250 մլն դոլարի ներդրում է կատարվել ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտը բարելավման համար:

 Ակտիվ համագործակցություն կա ՄԱԿ-ի հաստատությունների և այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Տրանսպորտի նախարարների Եվրոպական համաժողովը, Սևծովյան Տնտեսական Համագործակցություն կազմակերպությունը, ԱՊՀ անդամ և այլ երկրների տրանսպորտային համակարգման հանդիպումը: Եվրասիական ճանապարհային հաղորդակցության զարգացման նախագիծ` մշակված Եվրոպայի համար ՄԱԿ տնտեսական հանձնաժողովի կողմից, Ասիայի և Խաղաղ տարածաշրջանի ՄԱԿ տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հետ համատեղ և Տրանս-Եվրոպական Երկաթուղային և Տրանս-Եվրոպական ավտոմոբիլային մայրուղիների նախագծերը ամենակարևորն են:

 Չնայած Հայաստանը լեռնային գոտի է, այն ունի երկաթուղային և ավտոմոբիլային ցանց: Տրանսպորտային ենթակառուցվածքի ընդհանուր հեռավորությունը մղոններով կազմում է 7,700 կիլոմետր և երկաթուղիների երկարությունը– 840` կիլոմետր:

 Հայաստանի Հանրապետությունը միակողմանի տրանսպորտային մեկուսացման մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Ամենամոտ նավահանգիստը Վրաստանում Փոթին է, որի միջոցով Հայաստանը մուտք է գործում Սև ծովյան երկրներ:

 Տրանսպորտային ոլորտի ներդրումները վերջին տարիներին.

   - Հայաստանի հանրապետութան պետբյուջեից ֆինանսավորվող նախագծեր
“Ճանապարհային պահպանում”
2006 - 42 մլն ԱՄՆ դոլար
2005 – 33 մլն ԱՄՆ դոլար
2004 – 15 մլն ԱՄՆ դոլար

    - Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նախագծեր
“Հայաստանի մայրուղիներ”
1995-2000 – 39 մլն ԱՄՆ դոլար
“Տրանսպորտային նախագիծ ” 2000-2004 – 49.2 մլն ԱՄՆ դոոլար

    - Լինսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախագծեր
“Ճանապարհային վերակառուցում”
2002-2003 – 98 մլն ԱՄՆ դոլար
2006-2007 – 40 մլն ԱՄՆ դոլար

    - Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի կողմից ֆինանսավորվող նախագծեր
Տեղական և համայնքային նշանակություն ունեցեղ ճանապարհների վերականգնում և պահպանում
2006-2011 – 65 ԱՄՆ դոլար

   - Ասիայի զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող նախագծեր
Հեռավոր համայնքային նշանակություն ունեցեղ ճանապարհների վերականգնում և վերանորոգում
2007-2010 – 30 մլն ԱՄՆ դոլար

Օդային տրանսպորտի ենթակառուցվածքը և քաղավիացիան
Հայաստանը ունի 3 միջազգային օդանավակայան- Զվարթնոց օդանավակայանը` Երևանում, Շիրակը` Գյումրիում և Ստեփանավանը` Ստեփանավանում: Զվարթնոց Միջազգային Օդանավակայանը 2001թ.-ին 30 տարով վարձակալության է հանձնվել “Corporasion Amerika S. A.” ընկերությանը, որը 10 մլն դոլար տարեկան ներդրում կատարեց 5 տարվա ընթացքում: Շիրակը Հայաստանում երկրորդ օդանավակայանն է, որտեղից իրականացվում են թռիչքներ ԱՊՀ երկրներ: Տեղական ավիաուղիներից են “Արմավիա ավիաուղիները” ՍՊԸ որն իրականացնում է մի քանի թռիչքներ Ռուսաստան, Եվրոպա, Մերձավոր և Միջին Արևելք: 

  Միջազգային ավիաուղիներն են. Ավստրիական ավիաուղիները, Բրիտանական ավիաուղիները, Air France, Լուֆթանզա, Չեխական ավիաուղիներ, Ատլանտիս Եվրոպական ավիաուղիներ, Air Arabia, Atlas Jet, Կասպյան Ավիաուղիներ և ավելի քան 12 ռուսական ավիաուղիներ (Աէրոֆլոտ, Սիբիրական ավիաուղիներ, և այլ.):

 Ըստ Եվրոկոնտրոլի պահանջների, այսօր Հայաստանի քաղավիացիայի ոլորտը աշխատում է միջազգային ստանդարտներին համապատասխան, ավելին Հայաստանը 2005 թ.-ին դարձավ Օդային նավիգացիայի անվտանգության Եվրոպական կազմակերպության լիիրավ անդամ– EUROCONTROL.

Հեռահաղորդակցություն
 Հայաստանում գործում են հեռահաղորդակցության երկու օպերատոր Արմենտել և Վիվասել.
  1998-2003թթ. Արմենտելը 200մլն դոլարի ներդրում է կատարել Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքի վերակառուցման և զարգացման համար: Արմենտելը սկսել է հեռախոսային ցանցի բարելավումը Հայաստանում ստեղծման առաջին իսկ օրից: 1996թ.-ի աշնանը սկսեց Երևան քաղաքի հեռախոսային ցանցի վերազինումը և թվայնացման աշխատանքները:

  1999 թ.-ին Արմենտելը սկսեց 5 տարվա զարգացման ծրագրի առաջին փուլը: Այս փուլում նոր թվային կայաններ տեղադրվեցին Երևանում 102,000 բաժանորդային և մարզերում (Եղեգնաձոր, Էջմիածին, Աշտարակ, Վանաձոր, Սպիտակ) 48000 բաժանորդային գծով: 2004թ.-ին սկսվեց հեռախոսային ցանցի թվայնացման երկրորդ փուլը:

  Ֆիքսված հեռահաղորդակցության բնագավառում, Արմենտելը տրամադրում է հետևյալը. պրեմիում դրույթի ծառայություն, անվճար հեռախոսի ծառայություններ, և հեռախոսահամարների տրամադրում այլ կազմակերպություններին, 4 նիշանի հեռախոսահամրաի ծառայություն, թվային կայաններ ինտերնետային ծառայությունների համար: Շարժական հեռահաղորդակցության ծառայությունը (GSM900) առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում 1997թ.-ին: Այսօր ԱրմենՏելի բաժանորդները կարող են օգտվել ռոումինգի ծառայություններից աշխարհի 110 երկրներում, 222 բջջային օպերատորների ցանցերում:

 Արմենտելի ծառայությունների տեսակները անընդհատ զարգանում է և ընդլայնվում: Դրանց մեջ ինտերնետային ծառայությունը զբաղեցնում է կարևոր տեղ: Առաջինը, 1998թ.-ին այն սկսեց գործել Հայաստանում: Ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունները ստեղծվեցին կարճ ժամանակաշրջանում, և Արմենտելը դրանց տրամադրում է ինտերնետային կայաններ: Ընկերությունը ստանում է ինտերնետային կապ Ռոստելեկոմից, Ուկրտելեկոմից, և Տելեգլոբից:

 2005թ.-ի ապրիլի 25—ից նոր VOIP ծառայություն է գործում Հայաստանի Հանրապետությունում:

 Վիվասելը շարժական հեռահաղորդակցության երկրորդ օպերատորն է Հայաստանում և առաջատար բջջային օպերատորը 1 մլն բաժանորդով: ՎիվաՍելի առաջին ներցանցային զանգն իրականացվեց 2005 թ. հուլիսի 1-ին` Հայաստանում սկզբնավորելով հեռահաղորդակցության ոլորտի նոր դարաշրջան: Կարճ ժամանակահատվածում ՎիվաՍելին հաջողվեց տեսանելի դարձնել սպասարկման մակարդակի տարբերությունը` GSM ծառայությունը հասցնելով ամենուրեք: ՎիվաՍելը գլխավորեց Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը, առաջարկեց բջջային ձայնային ու տվյալների նորարարական ապրանքատեսակներ ու ծառայություններ: Դեռ ավելին, կատարյալ ցանցային ծածկույթի ապահովումը մշտապես հանդիսացավ ՎիվաՍելի մրցակցային առավելությունը, որի շնորհիվ կարողացավ կարճ ժամանակահատվածում զարկ տալ ռադիոցանցերի կառուցմանը Հայաստանի ողջ տարածքում, զուգահեռաբար գործարկելով սպասարկման կենտրոնների ընդգրկուն ցանց հանրապետության տարածքում` հնարավորինս մոտ լինելու իր բաժանորդներին: Լավագույնը դեռ առջևում է շնորհիվ սպասվող 3G համակարգի ծառայությունների մատուցման լիցենզիայի` ընձեռված հսկայական առավելություններով, ինչպես նաև դրան նախորդած մեր ցանցի հզորությունների կատարելագործումը, ինչը հնարավորություն է տալիս սպասարկելու ավելի քան 1.5 միլիոն բաժանորդների: 145 երկրներում գործող 264 ռոումինգային գործընկերների միջոցով ՎիվաՍելը նպատակադրվել է կապի մեջ պահել բոլոր հայերին, որտեղ էլ որ գտնվեն նրանք: ՎիվաՍելին հաջողվեց նաև ստեղծել բաժանորդների կայուն բազա` սպասարկելով ավելի քան 1 միլիոն բաժանորդի ու զբաղեցնելով բջջային հեռախոսակապի շուկայի ավելի քան 65 տոկոսը:

 2007 թ. սեպտեմբերի 14-ին, իր բաժնետոմսերի 80 տոկոսի ձեռք բերման արդյունքում, ՎիվաՍելը դարձավ MTS-ի` աշխարհում խոշորագույն միջազգային բջջային օպերատորներից մեկի, դուստր ձեռնարկությունը: Դրա շնորհիվ ՎիվաՍելի բաժանորդները բջջային հեռահաղորդակցության լուծումների գծով ստանալու են առավել մրցակցային սակագներով ծառայություններ, ինչը նոր հեռանկարներ է բացելու նաև հեռահաղորդակցության միջազգային ցանցում Հայաստանն առավել խորությամբ ինտեգրելուն:


 

Copyright © 2004 by Armenian Development Agency

ENG| РУС| ՀԱՅ
Փնտրել

powered by FreeFind
Weather in Armenia
Exchange Rates of Armenian Dram (AMD)