Ներդրումային շարժառիթներ

Մեր գործընկերները

white03

Ինտերնետային աջակցում

  Հայաստանի ներդրումային և առևտրի քաղաքականությունը միջազգային կազմակերպությունների գնահատվում են ԱՊՀ երկրներում ամենաբացը: Օտարերկրյա ընկերությունները խրախուսվում են ներդրումներ կատարել և ունեն որոշ առավելություններ: Հայաստանի ներդրումային միջավայրը շարունակաբար բարելավում է ՕՈՒՆ ներգրավելու կառավարության ամուր որդեգրումով, այդ թվում նաև կատարելագործելով օրենսդրական շրջանակները:

  Օտարերկրյա ներդրումների մասին օրենքը ընդունվել է 1994 թվականի հուլիսին, և կանոնավորում է Հայաստանում օտարերկրյա ներդրումները: Օտարերկրյա ներդրումները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը: Օրենքի համաձայն, "Օտարերկրյա ներդրող" – օտարերկրյա պետություն, ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձ, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտական բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև միջազգային կազմակերպություն, որն իր գտնվելու վայրի օրենսդրությանը համապատասխան ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետությունում:

Հայաստանի հիմնական օտարերկրյա ներդրողները
 

Շինարարություն

Հեռահաղորդակցություն

 Աուդիտ, խորհրդատվություն

Ավիաուղիներ

Հյուրանոցներ

Բանկեր

Խմիչքներ

Ադամանդագործություն


L.L.D. Diamonds Ltd., Israel


Հանքարդյունաբերություն, մետալուրգիա

Chronimet, Germany

Տեղեկատվական Տեխնոլոգիաներ

Ներդրումային շարժառիթներ

  • քաղաքական և տնտեսական կայունություն
  • բարենպաստ ներդրումային օրենսդրություն
  • ներդրումային երաշխիքներ
  • ՕՈՒՆ ներգրավման կառավարության ամուր որդեգրում
  • լավ կրթված, որակավորված աշխատուժ
  • մատչելի աշխատուժ և գիտության վրա հիմնված որակ
  • oտարերկրյա սեփականության սահմանափակում չկա
  • էլեկտրաէներգիայի մրցունակ գներ
  • մուտք ԱՊՀ և Միջին Արևելքի շուկաներ
  • արտահանման մաքսատուրք չկա
  • արտարժույթի ազատ փոխարկում
  • շահույթի անվճար վերադարձ
  • աշխատակազմի անսահմանափակ համալրում
  • փողային անսահմանափակ փոխադրումներ

  Օտարերկրյա ներդրողները կարող են ներդրումներ իրականացնել Հայաստանում օտարերկրյա սեփականությամբ ընկերությունների հիմնադրման միջոցով (այդ թվում ներկայացուցչություններ, հաստատություններ և ճյուղեր) , առկա ընկերությունների գնումով, կամ համատեղ ձեռնարկությունների հիմնադրմամբ: Ընկերություն գրանցելու ընթացքը տևում է մեկ շաբաթ:

    Արտահանողների համար գոյություն ունեն նաև այլ շարժառիթներ: Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կողմից իր կանոնադրական հիմանդրամի համալրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքերի վճարումից:

 
Օտարերկրյա սեփականության տեսակի, ծավալի, օտարերկրացի աշխատողների և ֆինանսական աղբյուրների մուտքի սահմանափակում չկա: Չնայած օտարերկրացիները կարող են վարձակալել հողը, օտարերկրացու կողմից գրանցած ընկերությունը որպես հայ գործարար իրավաբանական անձ իրավունք ունի գնել հողը:


  Օտարերկրյա ներդրողներին վերարտադրվող և չվերարտադրվող բնական ռեսուրսների շահագործման իրավունքի վերապահումն իրականացվում է կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա, որոնք օտարերկրյա ներդրողների հետ կնքում են Հայաստանի Հանրապետության կառավարության կամ դրա համար լիազորված պետական այլ մարմնի կողմից` կոնցեսիաների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 Ներդրումների միջավայրի բարելավումը դիտարկելու, արդյունավետ մեխանիզմ տրամադրելու նպատակով 2001 թ.-ին նախագահի հրամանագրով ստեղծվեց Գործարարության Աջակցման Խորհրդ, որտեղ Զարգացման հայկական գործակալությունը հանդիսանում է քարտուղարություն, գործարար համայնքի միջնորդ: Խորհուրդը նախագահում է վարչապետը, հավասարապես մասնավոր և պետական անդամներ (նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, Էկոնոմիկայի նախարարը, Ֆինանսների նախարարը, Երևանի քաղաքապետը, ԶՀԳ-ն որպես խորհրդի գործադիր քարտուղար և գործարար համայնքից 6 ներկայացուցիչ հերթագայության կարգով), ներկայացնում են ուժեղ և ազդեցիկ մեքենա` գործարար և ներդրումային միջավայրը բարելավելու և ներդրումների վարչարարական խոչընդոտները վերացնելու համար:

Հարկում
  Օտարերկրյա ներդրումներով ընկերությունները տեղական ընկերությունների նման ենթարկվում են նույն հարկային ռեժիմին:
Մանրամասն տեղեկության համար, կարող եք այցելել Օրենքներ էջը:


Copyright © 2004 by Armenian Development Agency

ENG| РУС| ՀԱՅ
Փնտրել

powered by FreeFind
Weather in Armenia
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Մեր ծրագրերը

ՀՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացմանն Աջակցող Խորհրդի Քարտողարություն

ՀՀ Գործարարության Աջակցման Խորհուրդի Քարտողարություն