 |
Հայաստանը կարող է շատ ցածր մրցակցային պայմաններով բավարարել ՏՏ ընկերությունների որակյալ մասնագետների հասանելիության պահանջարկը:
ՏՏ ծառայություններում և ծրագրային ապահովման մեջ Հայաստանի մրցակցային առավելությունը հիմնված է 50-ամյա ավանդույթներ ունեցող ՏՏ հմտություններով: Բարձր որակավորում ունեցող աշխատուժը պայմանավորված է ավանդաբար ուժեղ կրթական համակարգով և առաջատար հետազոտական ինստիտուտների առկայությամբ: Հայաստանը հաշվողական տեխնիկայի առաջատար կենտրոնն էր և համարվում էր նախկին ԽՍՀՄ-ի "Սիլիկոնյան հովիտը": 1990-ականների սկզբներին, իր գագաթնակետին, հայկական ՏՏ/էլեկտրոնիկայի ոլորտը մատակարարում էր նախկին ԽՍՀՄ ռազմական և տիեզերական արդյունաբերության համակարգչային սարքավորումների մոտ 30%-ը:
Ներկայումս, հայկական ՏՏ ծառայությունների և ծրագրային ապահովման ոլորտը համարվում է ՀՀ-ում ամենահաջողակ և արագ աճող ոլորտներից մեկը և նրա մասնաբաժինը ՀՆԱ-ում համեմատելի է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են` Գերմանիան և Հնդկաստանը:
Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է որպես գերակա ճյուղերից մեկը և օժանդակում է վերջինիս զարգացման խթանմանը:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ուսումնասիրեք "IT Sector in Armenia" PDF ֆորմատով:
|