Մեր գործընկերները

white03

Ինտերնետային աջակցում

 Ադամագործությունը և ոսկյա իրերի արտադրությունը Հայաստանում համարվում են ներդրումների ներգրավման տեսանկյունից ամենագրավիչ ոլորտներից մեկը, որի համար հիմք են ծառայում որակյալ աշխատուժը, աշխատավարձի բարենպաստ դրույքաչափերը, նորագույն տեխնոլոգիաները և հարկային արտոնությունները (հարկման ենթակա չէ հումքի ներմուծումը և պատրաստի արտադրանքի արտահանումը):

  2001թ.-ին որպես առաջատար արտահանման ապրանք համարվում էին թանկարժեք և կիսա թանկարժեք քարերը: Արտահանման հիմնական մաս են կազմում վերամշակված ադամանդները, որոնք ներմուծվում են հումքի տեսքով:

  Հայաստանի համար Ռուսաստանի կառավարությունը սահմանում է տարեկան արտահանման քվոտաներ ադամանդի հումքի նկատմամբ: 1999թ.-ին Ռուսաստանից ներմուծվել է 30.000 կարատ անմշակ ադամանդ և 1միլլիոն կարատ արդյունաբերական ադամանդ` հետագա վերամշակման համար: "Ալրոսա" ընկերության կողմից, որը համարվում է Ռուսաստանի ամենահայտնի ադամանդ արտադրողը և արտահանողը, 2001թ.-ին Հայաստան ներմուծվեց 300.000 կարատ չմշակված ադամանդ: Արդյունաբերական ադամանդները ներմուծվում են Յակուտիայի թանկարժեք քարերի և մետաղների պետական կոմիտեի կողմից "Almazuvelirexport" ընկերության միջոցով:

  Միջկառավարական համաձայնագրի համաձայն 2002-2007թթ.-ները ընկած ժամանակահատվածում հումքային ադամանդների տարեկան ծավալը պետք է կազմեր 400000 կարատ` 2007թ.-ին աճելով մինչև 450000 կարատ: Բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն կայացել են, իսկ հումքային ադամանդի քվոտաները բաշխվել են Հայաստանում ադամանդագործությամբ զբաղվող ընկերությունների միջև:

  Կան նաև հումքային ադամանդ ներմուծող արևմտյան մի շարք ընկերություններ, որոնցից առավել հայտնի են "Arslanyan Cutting Works" ընկերությունը (Բելգիա, ՄԲ) և "Tashe" ընկերությունը (Բելգիա):

 Այսօր ոլորտում գործում են շուրջ 27 ընկերություններ մոտ 5000 աշխատակազմով, (2500-ը զբաղված են ադամանդի վերամշակմամբ), ինչպես նաև բազմաթիվ անհատ ոսկերիչներ: Ոլորտի հայտնի ընկերություններն են Երևանի ոսկերչական գործարանը (2000 աշխատող), "Սափֆիր" գործարանը (520 աշխատող), "Լորի" ընկերությունը (420 աշխատող), "Շողակն" ընկերությունը (408 աշխատող), Հայկական ադամնադագործական ընկերությունը (350 աշխատող):

  "Arslanyan Cutting Works" ընկերությունը առաջին օտարերկրյա ընկերությունն է, որն այս ոլորտում ներդրում է իրականացրել: Այն պատկանում է Բելգիայի սփյուռքահայերին: 1992թ.-ին "Arslanyan Cutting Works"-ը հիմնեց նաև "Լորի" ԲԲԸ-ն:

 Հայկական ադամնադագործական ընկերությունը, որը 1998թ.-ին գնվել է բրիտանական Ֆերֆանո ընկերության կողմից 5,5 մլն. ԱՄՆ դոլարով, համարվում է Հայաստանի ամենամեծ ադամադագործական ընկերություններից մեկը` վերամշակելով ամսեկան 8000 կարատ հումքային ադամանդ, որր մատակարարվում է հայտնի "South Africa's De Beers" ընկերության կողմից: Ադամանդագործության ևս մեկ հայտնի ընկերություն` "Շողակն"-ը, գնվել է իսրաելական ընկերության կողմից 2000թ.-ի հուլիսին, 370 000 ԱՄՆ դոլարով, ընկերությունը պլանավորում է ամսեկան վերամշակել 30000 կարատ:

  Ադամանդագործությունը համարվում է այս ոլորտի գերակա ճյուղերից մեկը, միաժամանակ ոսկերչական իրերի արտադրությունը, այդ թվում ոսկյա զարդերի, ժամացույցերի արտադրությունը և կիսաթանկարժեք քարերի վերամշակումը նույնպես զարգանում են արագ տեմպերով` պահպանելով հայկական ոսկերչության ավանդույթները: "Երևանի ոսկերչական գործարան" ԲԲԸ-ն համարվում է ոսկերչական իրերի հիմանական արտադրողը Հայաստանում: Այն հիմնվել է 1950թ.-ին և ունի մոտ 2000 աշխատող: Արտադրանքը հիմնականում արտահանվում է դեպի ԱՄՆ, Մերձավոր Արևելք և ԱՊՀ երկրներ: Գործարանը լրիվ վերանորոգվել է, որն էլ նպաստեց արտադրության ծավալների աճին և ապրանքատեսականու ընդլայնմանը ( ներկայումս արտադրվում են մոտ տասնյակ հազարավոր տարբեր ոսկերչական իրեր):

  Արդիական սարքավորումների և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ գործարանն արտադրում է ոչ միայն յուրահատուկ ոսկերչական իրեր, բարձրորակ վերամշակված ադամանդներ, այլ նաև կանացի և տղամարդու ոսկյա ժամացույց և հոբելյանական մեդալիոններ:

  Գործարանը նաև կազմակերպում է դասընթացներ սկսնակ ոսկերիչների համար: Գործարանը ունի պահեստներ ինչպես Երևանում, այնպես` մի շաք ռուսական քաղաքներում:

Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիա

  Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիան հիմնվել է 1998թ.-ին, որի հիմնական նպատակն է ոսկերչական արդյունաբերության զարգացումը Հայաստանում` ամբողջ աշխարհի հայ ոսկերիչների օգնությամբ: Ասոցիացիան ունի տարածաշրջանային ներկայացուցչություններ ԱՄՆ-ի արևելյան և արևմտյան ափերին, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հայաստանում: Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիան պլանավորում է հիմնել թանկարժեք իրերի առևտրի տարածաշրջանային կենտրոն:


Copyright © 2004 by Armenian Development Agency

ENG| РУС| ՀԱՅ
Փնտրել

powered by FreeFind
Weather in Armenia
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Մեր ծրագրերը

ՀՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացմանն Աջակցող Խորհրդի Քարտողարություն

ՀՀ Գործարարության Աջակցման Խորհրդի Քարտողարություն