Մեր գործընկերները

white03

Ինտերնետային աջակցում

 Հայաստանը պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի, երկաթի և ոսկու զգալի պաշարներ ունի: Երկիրը հարուստ է շինարարական (տուֆ, մարմար, գրանիտ, բազալտ, կրաքար և այլն), կիսաթանկարժեք քարերով (օբսիդիան, ագատ, հասպիս և այլն), ինչպես և բենտոնիտով, պեռլիտով, ցեոլիտով, մի շարք ուրիշ հանքանյութերով:

 Հանքարդյունաբերական արտադրանքի հիմնական մասն արտահանվում է: Ծրագրեր կան մեծացնել պղնձի և մոլիբդենի արդյունահանման ծավալները, արտահանման` ներկայումս հիմնականում հումքային կառուցվածքում ավելացնել կիսաֆաբրիկատների բաղադրիչը:

 Պղնձի և պղնձա-մոլիբդենային հանքավայրերը Հայաստանի հյուսիսում պարունակում են 475 մլն. տոննա հատելի հանքաքար: Պղնձի և պղնձամոլիբդենային խառնաքարի առավել խոշոր արտադրողներից են Զանգեզուրի և Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատները, նաև` Ղափանի և Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատները:

 Հայաստանի երկաթի հանքաքարի պաշարները 294 մլն. տոննա են: Զանգեզուրի հանքարանի նստվածքահանքի ծավալը կազմում է 200 մլն. խորանարդ մետր, երկաթի միջինում 2.5% պարունակությամբ: Մագնիսային զատիչների գործադրմամբ տարեկան կարելի է ստանալ 20-60 հազար տոննա 65%-անոց երկաթի խտահանք: 

Ոսկի
 Հայաստանում կան ոսկու հանքավայրեր: Կանադական "Ֆրստ Դինաստի Մայնզը" և հայաստանյան "ՀայՈսկին" համատեղ ձեռնարկություն են հիմնել Սոտքի և Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործման և ոսկու աֆինաժի նպատակով:

Ալյումինե նրբաթիթեղի արտադրություն
 Հայաստանն արդյունաբերական և տնտեսական ալյումինե նրբաթիթեղի խոշորագույն մատակարարն է տարածաշրջանում:

 Ռուսաստանյան “Սիբիրսկի Ալյումինիյ” ընկերությունը և Քանաքեռի Ալյումինի գործարանը հիմնել են ալյումինե նրբաթիթեղի արտադրության համատեղ` “Արմենալ” ձեռնարկությունը: Արմենալի արտադրանքըն արտահանվում է Ռուսաստան, Իրան, ԱՄՆ, այլ երկրներ:

Copyright © 2004 by Armenian Development Agency

ENG| РУС| ՀԱՅ
Փնտրել

powered by FreeFind
Weather in Armenia
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Մեր ծրագրերը

ՀՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացմանն Աջակցող Խորհրդի Քարտողարություն

ՀՀ Գործարարության Աջակցման Խորհուրդի Քարտողարություն