Նորություններ և միջոցառումներ

Մեր գործընկերները

white03

Ինտերնետային աջակցում

  "Զարգացման հայկական գործակալություն" ՓԲԸ Խորհրդի նիստ
     Մարտ 3, 2010

  Ս.թ. մարտի 3-ին տեղի ունեցավ "Զարգացման հայկական գործակալություն" ՓԲԸ խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստում քննարկվեցին օրակարգային մի շարք հարցեր: Հավանության է արժանացել “Զարգացման հայկական գործակալության բարեփոխումների հայեցակարգը”: ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Ռ. Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել գործակալության 2009թ գործունեույան տարեկան հաշվետվությունը, մասնավորապես նշել է, որ գործակալության կողմից իրականացվել են ծրագրերի նախապատրաստման, ներուժային ներդրողների որոնման և նրանց հետ բանակցությունների վարման, տեղեկատվական և կազմակերպչական օժանդակության, ինչպես նաև ներդրողների սպասարկման աշխատանքներ:
  Հաստատվել է նաև ԶՀԳ 2010թ. միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է մի շարք կարևոր ծրագրերի իրականացում թիրախային ոլորտներում ներդրումների ներգրավման և արտահանման խթանման նպատակով: Անդրադառնալով գործակալության կողմից տարվող աշխատանքներին` վարչապետը նշել է որ չնայած վերջինիս գործունեության մեջ նկատվում են դրական տեղաշարժեր գործակալությունը պետք է առավել ակտիվ և նպատակային գործունեություն ծավալի, խնդիրները պետք է լինեն հստակ, չափանիշները` ավելի հասկանալի, իսկ աշխատանքի արդյունքները` չափելի: Ըստ վարչապետի` անհրաժեշտ է աշխատանքի նոր մեթոդաբանություն մշակել գործակալության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Կարևորվել է ներկայացուցիչների ինստիտուտի դերը` տեղեկատվության ապահովման և փոխանակման, շուկայի ուսումնասիրության և ներդրողների հայտնաբերման նպատակով: Այդ համատեքստում, Տ. Սարգսյանը առանցքային է համարել ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությունը:
  Ի թիվս օրակարգային այլ հարցերի նիստում հաստատվել է նաև ԶՀԳ Տնտեսական գործունեության արդյունավետ վարման և աջակցման միջոցառումների իրականացման ծրագրի 2010թվականի ծախսերի նախահաշիվը:


  Հայաստան-Լատվիա Գործարար Համաժողով
     Դեկտեմբերի 11, 2009

  Զարգացման հայկական գործակալությունը Լատվիայի Ներդրումների և Զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպել է Հայաստան-Լատվիա Գործարար համաժողով Լատվիայի նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում 2009թ. դեկտեմբեր 10-11-ը: Համաժողովին մասնակցում են Լատվիայից ժամանած շուրջ 60 տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար:
 Երկու երկրների նախագահները, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարները ներկա էին գործարար համաժողովի պաշտոնական բացմանը, որտեղ և ելույթ ունեցան: Երկու երկրների տնտեսության վերաբերյալ շնորհանդեսները շարունակվեցին Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն պրն. Ռ. Հարությունյանի և Լատվիայի Ներդրումների Զարգացման Գործակալության տնօրեն պրն Անդրիս Օզոլսի մասնակցությամբ: Հայաստանցի և լատվիայի գործարարներ արդյունաբերական տարբեր ոլորտներից ներկա էին համաժողովին:
  Կողմերը ներկայացրեցին երկրները ներդրումային միջավայրը և պոտենցիալ համագործակցության հնարավորությունները: Լատվիացի գործարարները ներկայացնում էին հետևյալ ոլորտները. շինարարություն, փայտամշակում, էներգետիկա, մետաղագործություն և մեքենաշինություն, տրանսպորտ և լոգիստիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն, կրթություն, ֆինանսներ և խորհրդատվություն, տեքստիլ, սննդի արդյունաբերություն, փաթեթավորում, աղբի վերամշակում, շրջակա միջավայր, դեղագործություն, տուրիզմ:
 Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2008թ. կազմել է. 11,283 մլն ԱՄՆ դոլար. որից`
  արտահանումը 1,170 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը` 10,113մլն ԱՄՆ դոլար:
  2004-2008թթ ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 19,433 մլն ԱՄՆ դոլար:
 2008թ. արտահանվող ապրանքներն են. խմիչք, քացախ, օպտիկական, լուսանկարչական պարագաներ, չափման/ ստուգման միավորներ, կինեմատոգրաֆիա:
  Ներմուծվող ապրանքներն են. երկաթգծի լոկոմոտիվներ, մսամթերք և ձկնամթերք:
  Ներկայումղ լատվիական 64 ձեռնարկություն է գործում Հայաստանում:


  ՀԱՅԱՍՏԱՆ-ԳԵՐՄԱՆԻԱ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
     Սեպտեմբերի 17, 2009

  2009թ. սեպտեմբերի 17-19-ը Հայաստանում է գտնվելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը` տիկ. Մարգրիտ Շտեֆֆելի գլխավորությամբ: Այցի նպատակը գյուղատնտեսության, սննդի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում Հայաստանի հետ գործարար հարաբերությունների զարգացումն է:
  Զարգացման Հայկական Գործակալությունը հանդիսանում է վերոնշյալ այցելության կազմակերպիչ:
  Այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Գերմանիա գործարար համաժողով, առանձին հանդիպումներ` գերմանական և հայկական գործարարների միջև, ինչպես նաև այցելություններ` տեղական ձեռնարկություններ և ընկերություններ:
  Արտաքին առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև 2008թ.ին կազմել է 438,9մլն ԱՄՆ դոլար (արտահանում-183,7մլն, ԱՄՆ դոլար, ներմուծում-255,2 մլն ԱՄՆ դոլար) 2008թ. արտահանվող ապրանքներ-երկաթ, պողպատ, պղինձ և մետալուրգիայի մեջ կիրառվող տարբեր մետաղներ:
  2008թ. ներմուծվող ապրանքներ-էլեկտրոնային մեքենաշինություն և սարքավորում:


  ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՊԱՆԻԱ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
     Սեպտեմբերի 9, 2009

  Սեպտեմբերի 9-ին Զարգացման Հայկական գործակալությունում մեկնարկեց Հայաստան-Իսպանիա Գործարար Համաժողովը:
  Համաժողովի նպատակն է` նպաստել հայ և իսպանացի գործարարների անմիջական շփումների խթանմանն ու ընդլայնմանը` առավել արդյունավետ դարձնելով երկու երկրների միջև զարգացող տնտեսական կապերը, ինչպես նաև ծանոթացնել օտարերկրյա գործարարներին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում առկա ներդրումային հնարավորություններին:
  Համաժողովին կմասնակցեն մի շարք ներկայացուցիչներ արդյունաբերության, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, շինարարության, արդյունաբերական թափոնների վերամշակման, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում գործող հայկական և իսպանական կազմակերպություններից:
  Այցի շրջանակներում իսպանացի գործարարները հանդիպել են ՀՀ Էկոնոմիկայի, Էներգետիկայի, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության նախարարների հետ և քննարկել պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում իրականացվող և նախատեսվող ծրագրերն ու դրանցում առկա ներդրումային հնարավորությունները:
  Ասուլիսի բանախոսներն են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Կաստելյոնի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սալվադոր Մարտի Ուղետը և արտաքին առևտրի բաժնի պետ Խոակին Անդրես Սանչեսը:


  Կառավարման և Գործարար Խորհրդատվության Սևծովյան Տնտեսական համագործակցության համաժողովի շնորհանդես, Հուլիսի 31, 2009

  Հուլիսի 31-ին Զարգացման հայկական գործակալությունում տեղի ունեցավ Կառավարման և Գործարար Խորհրդատվության Սևծովյան Տնտեսական Համագործակցության համաժողովի շնորհանդեսը, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի Սևծովյան Առևտրի և Ներդրումային Խթանման Ծրագիրը:
  Շնորհանդեսին ներկա էին մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
  Համաժողովը կմեկնարկի 2009թ. հոկտեմբերի 15-ին Աթենքում:
  Զարգացման հայկական գործակալությունը հանդիսանում է ՄԱԿ-ի Սևծովյան Առևտրի և Ներդրումային Խթանման Ծրագրի համակարգողը Հայաստանում:
  Այն ընկերությունները, որոնք գործում են Կառավարման և Գործարարության Աջակցման ոլորտում հետևյալ երկրներից (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա, Ուկրաինա) Համաժողովին մասնակցելու համար կարող են գրանցվել` ուղարկելով ընկերության նկարագիրը մինչև 2009թ.-ի սեպտեմբերի 16-ը հետևյալ էլեկտրոնային փոստով. dita.daniela.drone@undp.org .
  Գրանցված ընկերությունները կարող են անհատական հանդիպումներ ունենալ, որոնք եզակի հնարավորություն կտան ձեռք բերել նոր գործընկերներ, ստեղծել պլատֆորմ` համատեղ ձեռնարկությունների քննարկման, նոու-հաուներ, ցանցային գործարքներ փոխանցելու նպատակով:
  Սևծովյան Առևտրի և Ներդրումային Խթանման ծրագիրը բացառիկ նախաձեռնում է և համատեղ համաֆինանսավորվում է Հունաստանի հանրապետության, Թուրքիայի, ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP) և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կողմից:
  Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարածաշրջանի տնտեսական ինտեգրման գործընթացը Տնտեսական Համագործակցության անդամ երկրների հետ:


 ՏՏԶԱ խորհրդի նիստ, Հուլիսի 29, 2009

  Հուլիսի 29-ին տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհուրդը քննարկեց նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։
  Մասնավորապես քննարկվել է ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների բիզնեսի ձևակերպման գործընթացի հեշտացման հարցը, նշվել է, որ այդ նպատակով մշակված «Մի կանգառի» սկզբունքը դեռ կատարելագործման անհրաժեշտություն ունի։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել, որ ՏՏ ոլորտի լավագույն մենեջերների ամենամյա մրցույթ կազմակերպելու նպատակով ստեղծվել է պետական հանձնաժողով, որը ներկայումս մշակում է չափորոշիչներ, ինչի հիման վրա կընտրվեն լավագույնները։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» ՀԿ նախագահ Գ. Չուքասզյանը տեղեկացրել է, որ իրենց կողմից մշակվել է «Էլեկտրոնային բովանդակության» հայեցակարգը և գործողությունների կոնկրետ ծրագիր։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել, «Էլեկտրոնային կառավարման» համակարգի ներդրման աշխատանքները։ ՀՀ վարչապետը հանձնարարել է հաջորդ նիստին քննարկել այդ հարցը ևս:
  Կարճաժամկետ լուծում է տրվել«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը փոփոխելու մասին որոշմանը. ՀՀ պաշտպանության և տրանսպորտի և կապի նախարարություններին ներկայացված համապատասխան նախագծերը դեռ քննարկման փուլում են։
  Խորհուրդը քննարկել է նաև մաքսային օրենսդրության և վարչարարության բարեփոխումների առաջարկությունների փաթեթը, որի շրջանակում «ՏՏ ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի տնօրեն Կ. Վարդանյանն ամբողջացրել է մտահոգիչ հարցերի ցանկը, որոնց շուրջ մաքսային կառույցի հետ դեռ համապատասխան բանակցություններ են վարվում։ Համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ։
  ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է, որ «Կրթության մասին» օրենքի համաձայն մշակվում են «առկա, հեռակա, հեռավոր և այլ ձևերով ուսուցման կարգեր». նախագծի նախնական տարբերակը պատրաստ կլինի արդեն սեպտեմբեր ամսին, շահագրգիռ կողմերի միջև քննարկումներից հետո կներկայացվի կառավարություն։
  Խորհուրդը քննարկել է նաև յուրաքանչյուր ընտանիքին մեկ համակարգիչ ծրագրի իրականացման ընթացքը, նշվել է, որ պիլոտային ծրագիրն իրականացվելու է հանրապետության մի շարք քաղաքներում, ընդ որում ընտանիքները համակարգիչներ ձեռք բերելուց բացի, հետագա ծրագրային ապահովման հնարավորություն կստանան։ Այս ուղղությամբ ձևավորված աշխատանքային խումբը շարունակելու է ուսումնասիրել դաշտը։ Խորհուրդի քննարկմանն է ներկայացվել հանրապետության դպրոցներում անխտիր համակարգչային գրագիտություն ստանալու ծրագիրը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին մշակել ավագ դպրոցներում համակարգչային պարտադիր ուսուցման գործընթաց ներդնելու ընթացակարգը և հետևողական լինել այդ ուղղությամբ բոլոր շրջանավարտների սերտիֆիկացման խնդրին։
  Քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ նախորդ նիստի մի շարք հանձնարարականների կատարման վերաբերյալ առկա է որոշակի առաջընթաց, մի քանիսը դեռևս քննարկման փուլում են։ Վարչապետը նշել է այդ հարցերի շուրջ քննարկումների շարունակականության և դրանց լուծման գործում հետևողականության դրսևորման անհրաժեշտությունը։ Խորհուրդը քննարկել է հեռահաղորդակցման ոլորտում ինտերնետ կառավարման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման հարցերը, որոնց ուղղությամբ համապատասխան առաջարկները կլսվեն ՏՏ զարգացման ազգային խորհրդի առաջիկա նիստում։
  ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման և հասարակությանն այն առավել մատչելի դարձնելու նպատակով աշնանը կազմակերպվելու է էլեկտրոնային հասարակության ձևավորման ներկայացուցչական համաժողով։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մեկամսյակի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպելու է գիտաժողով:


  Ներդրումային ծրագրերի պատրաստման սեմինար, Հուլիսի 21-24, 2009

  Բելգիայի Վալոնիա նահանգի Արտաքին Առևտրի և ներդրումների գործակալության գլխավոր տնօրեն պարոն Ֆիլիպ Սյունենի և ՅՈՒՆԻԴՕ-ի հետ քննարկված “Արմենվալը օժանդակում է հայ և վալոնացի գործարարների համագործակցությունը” ծրագրի արդյունքում ս.թ. հուլիսի 21-24-ը Զարգացման հայկական գործակալությունում տեղի ունեցավ ներդրումային ծրագրերի պատրաստման և դրանց խթանման վերաբերյալ սեմինար, որը վարում էր ՅՈՒՆԻԴՕ-ի խորհրդատու պարոն Ստանիսլավ Պիգոնը:
  Սեմինարի թեմաներն էին` ֆինանսական, տեխնիկական, տնտեսական վերլուծություն, նախաներդրումային ուսումնասիրություն, ներդրումային հնարավորություններ, ներդրումային ծրագրերի խթանում, ՅՈՒՆԻԴՕ-ի դերը և մոտեցումները:
  Ներկայացվեց նաև COMFAR ներդրումային գնահատման համակարգչային ծրագիրը, որի միջոցով հնարավոր կլինի մշակել ներդրումային ծրագրերը միջազգային չափանիշներին համապատասխան և ներկայացնել ՅՈՒՆԻԴՕ-ի գրասենյակ` հնարավոր ներդրումներ ներգրավվելու նպատակով: Սեմինարին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:


  Հայաստան -Էստոնիա Գործարար համաժողով, Հունիս 11, 2009

 Հունիսի 11-ին Զարգացման հայկական գործակալությունում տեղի ունեցավ Հայաստան-Էստոնիա գործարար համաժողովը, որը կազմակերպել էր ԶՀԳ-ն Էստոնիայի հանրապետության արտաքին գործերի նախարարի, պարոն Ուրմաս Պաետի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում: Համաժողովի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար պրն. Ն. Երիցյանը, Էստոնիայի հանրապետության Արտաքին Գործերի նախարարը, Հայաստանում Էստոնիայի դեսպան պրն. Տումաս Լուկը (նստավայրը` Թբիլիսի), նախարարի խորհրդականը, Զարգացման համագործակցության բաժնի տնօրենը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենը, Տնտեսական վերլուծության և Գործարար Դիվանագիտության բաժնի պաշտոնյան, Վրաստանում Էստոնիայի դեսպանատան պաշտոնյան:
  Էստոնիայի Հանրապետությունից ժամանել էր գործարար պատվիրակություն, որոնք գործարար հանդիպումներ ունեցան հայ գործարարների հետ: Ընկերությունները ներկայացնում էին հետևյալ ոլորտները. իրավաբանական խորհրդատվական ծառայություններ, մատակարարում, գործակալ ծառայությունների գնում, գովազդ հասարակական վայրերում; վառելանյութի մանրավաճառք, ավտոմոբիլային վառելիքի ներմուծում; ինտերիեր նախագծում և կահույքի արտադրություն; նպարեղենի և կաթնամթերքի, շոկոլադե արտադրություն; ուղևորային փոխադրումներ գնացքով և ավտոբուսով; ջրամատակարարում և կոյուղային համակարգեր; արեգակնային համակարգեր; տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում պետական հատվածում; գրասենյակային, հյուրանոցային կահույքի նախագծում/արտադրություն; շինարարական նախագծման, ճարտարապետության խորհրդատվություն և այլն:
  Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունները կայուն են բայց զարգացած չեն քանի որ բացակայում են երկկողմանի գործարար հարաբերությունները: Էստոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 23-ին: Էստոնիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները համեստ են, ներդրուներ չեն իրականացվել: Եվ Էստոնիան և Հայաստանը շահագրգռված են զարգացնել տնտեսական ինչպես նաև ընդլայնել առևտրային հարաբերությունները երկու երկրների միջև: 2008թ-ին առևտրաշրջանառությունը կազմել է արտահանումը կազմել է 1155.7 հազ. դոլար, (արտահանումը` 725.4 հազար դոլար, ներմուծումը` 430.3 հազար դոլար): Հիմնական արտահանվող ապրանքները. սննդամթերք, խմիչք և ներմուծվող ապրանքները` սննդամթերք, խմիչք, մետաղներ, քիմիական արտադրանք:
  Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, Էստոնիայի արտգործնախարաը: Նրանք հույս հայտնեցին զարգացնել երկկողմանի առևտրային և տնտեսական համագործակցությունը:
  ԶՀԳ-ում տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային միջավայրըի տնտեսական աճի տեմպերի և այլ հեռանկարային ճյուղերի վերաբերյալ շնորհանդես:


 ԱրմԹեք Կոնգրես’09, ՀՀ Բարձր Տեխնոլոգիաների համաժողովը վերադառնում է Սիլիկոնյան Հովիտ 2009թ.նոյեմբերի 5-8-ը

 Երևան, ՀՀ և Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ – հունիս 1, 2009
 Տեխնոլոգիաների Հայկական Կոնգրեսը (ԱրմԹեք) այսօր մամլո ասուլիսին զուգահեռ հայտարարել է, որ կանցակցվի 2009թ. համաժողովը` ցուցադրելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիայի ոլորտի հնարավորությունները Սիլիկոնյան հովտում նոյեմբերի 5-8-ը: ԱրմԹեք’09 տեղի կունենա Սան Հոզեի Ֆեյրմոնտ հյուրանոցում: Սա երրորդ ամենամյա ԱրմԹեք Կոնգրեսն է, որն անց է կացվում “Սովորել անցյալից, բացահայտել ապագան” խորագրի ներքո: Միջոցառումը նախատեսված է այն մասնագետների համար, որոնք հետաքրքրված են գլոբալ հայկական հանրության միավորմամբ և Հայաստանի շեշտակիորեն աճող տեխնոլոգիական ոլորտով: Մանրամասն տեղեկությունների համար այցելել, www.armtechcongress.com
 ԱրմԹեք Կոնգրես’09 տեղի կունենա ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ՀՀ կառավարությունը շեշտադրում է ԱրմԹեք համաժողովի` որպես Հայաստանի ներկայիս ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականության և նախաձեռնությունների քննարկման, պլանավորման և իրականացման հարթակի տրամադրման միջոցի, ինչպես նաև համաշխարհային մակարդակով Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոոլգիաների ոլորտ ունեցող երկրներից մեկի մասին իրազեկության բարձրացման նշանակությունը:
 ԱրմԹեք Կոնգրեսը անզուգական հնարավորություն է տալիս ձեռք բերել մասնագիտական տեղեկատվություն, կապ հաստատել կառավարության ներկայացուցիչների, ֆինանսական և սպասարկման ոլորտների հիմնական դերակատարների և ՀՀ-ի, ԱՄՆ-ի և առաջատար գիտական հաստատությունների հետ:
 Եռօրյա ծրագիրն ընդգրկում է ընդհանուր նիստեր, զեկույցներ, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիայի թեմաներին: Կոնգրեսի բանախոսներն են` ՀՀ Վարչապետ պրն. Տիգրան Սարգսյանը, ՀՀ, ԱՄՆ կառավարության պաշտոնյաներ, բարձր տեխնոլոգիայի ոլորտի գործադիրներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
 “Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, նաև տեխնոլոգիական հայ հանրույթի առավել ընդլայնման անհրաժեշտությունը ստիպում են ոչ միայն բարելավել ոլորտի մասնագետների հաղորդակցության պայմաններն ու համագործակցությունը, ստեղծել միջազգային գործարար ունակությունների եւ առաջատար տեխնոլոգիաների կատարյալ միավորում, այլև հաստատել նոր կապեր և բիզնես հնարավորություններ, համաձայնեցնել ու համակողմանի դարձնել Հայաստանի գործարար և տեղեկատվական տեխնոլոգիաների միջավայրի նորովի բարելավման աշխատանքները:” ասել է ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանը:
 “Հուսով եմ, որ ԱրմԹեք Կոնգրեսը կստանա էլ ավելի գործնական բնույթ, կհամախմբի առավել շատ համախոհների, որոնք համատեղ քննարկումների արդյունքում կծնվեն առաջադեմ գաղափարներ, կառաջարկվեն նոր մոտեցումներ և լուծումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտում` ոլորտ, որի զարգացումը կարևորվում է հատկապես ներկայից համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում և որը համոզված եմ մեծապես կնպաստի Հայաստանում գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար պարոն Ներսես Երիցյանը:
 “Ես խրախուսում եմ ԱրմԹեք Կոնգրես ’09 կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին ընդլայնել համաժողովի տրամադրած առանձնահատուկ հնարավորությունները և քննարկել Հայաստանի ընթացիկ նվաճումները և հետագա զարգացումները բարձր տեխնոլոգիայի ոլորտում: Այս ոլորտն ունի մեծ ներուժ և միջոցառումը անկասկած կխթանի հայերի, սփյուռքահայերի և միջազգային ընկերությունների համագործակցությունը և ապագա ներդրումները”, ասել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն պարոն Ռոբերտ Հարությունյանը:
 “ԱրմԹեքի համար ՀՀ վարչապետի, այլ բարձրաստիճանավորների և խոսնակների, հանձնաժողովների անդամների, մասնակիցների և ԶԼՄ-ի աջակցությունը ստանալը պատիվ է: Մենք վերադառնում ենք Սիլիկոնյան Հովիտ նոյեմբերին հետագայում ամրացնելու և շեշտադրելու համատեղ գործունեության կարևորությունը Երևանի հետ, որը փորձում է դառնալ առաջատարը բարձր տեխնոլոգիայի շուկայում և Սիլիկոնյան հովտում, որն աշխարհում արդեն առաջատար է ճանաչված, ասել է Թոնի Մորոյանը, ԱրմԹեք Կոնգրեսի համահիմնադիր և համանախագահ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործադիր”:
 “Առաջին երկու կոնգրեսներից հետո, ԱրմԹեքը ամրապնդվեց, և այն դրականորեն կձևավորի Հայաստանի բարձր տեխնոլոգիայի ոլորտի ապագան: ԱրմԹեքը գործարար համայնքի, կառավարության և կրթական հաստատությունների միավորման կենտրոնավայր է հանդիսանում”, ասում է Րիչ Գոլդմանը, ԱրմԹեք Կոնգրեսի համահիմնադիր և համանախագահ և բարձր տեխնոլոգիայի ոլորտի գործադիր: Այս ոլորտները միավորելով, ԱրմԹեքը հիմնում է բարձր տեխնոլոգիաների գործարար հարթակ, որը որպես նախագիծ է ծառայում առաջընթացի համար: Այս տարի նոյեմբերին, մենք կվերանայենք այս հարթակում տեղի ունեցած առաջընթացը և կշարունակենք առաջադիմել` Հայաստանը դարձնելով համաշխարհային ճանաչում ունեցող բարձր տեխնոլոգիայի նպատակատեղ: Այս տարվա ԱրմԹեքը խոստանում է գերազանցել նախկին երկու միջոցառումների նվաճումները”:
 Հայաստանում բարձր տեխնոլոգիայի ոլորտի շարունակական աճը, հայ տեխնոլոգիական հասարակության ընդարձակումը, մասնագիտական կենտրոնավայրի անհրաժեշտություն են ստեղծել, որը կբարելավի հաղորդակցությունը և համագործակցությունը բարձր տեխնոլոգայի հայտնի մասնագետների և գործադիրների միջև: ՀՀ 2008թ.-ին պաշտոնապես ընդունել է ԱրմԹեք Կոնգրեսը, որպես համաշխարհային բարձր տեխնոլոգիայի ոլորտի համաժողով, հաստատելով դրա դերը որպես հարթակ, որը կիրագործի Հայաստանի բարձր տեխնոլոգիայի ոլորտի հասարակության, կրթական հաստատությունների և կառավարության միավորված տեսիլքը: ԱրմԹեքը ներկայացնում է միջազգային գործարար ներըմբռնումները և ցանցային աղբյուրների երևակայական զուգակցումը` բարձրացնելու համար մասնագետների և ձեռնարկությունների հնարավորությունները հասարակության մեջ: ԱրմԹեք 2007(Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ) և 2008 (Երևան, ՀՀ) միջոցառումները նկարագրել են Հայաստանի տեխնոլոգիական նվաճումները և բազմաթիվ գործող ընկերությունների, ինտերնետային ծառայությունների, կրթական հաստատությունների և կառավարության պաշտոնյաների կողմից մարտահրավերները:
 Տեխնոլոգիաների հայկական կոնգրեսի մասին
  Տեղակայված լինելով Սիլիկոնային Հովտում` Կոնգրեսը հիմնադրվել է տեխնոլոգիայի և գործարար պրոֆեսիոնալների կողմից` Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական զարգացումներ որդեգրելու և տեխնոլոգիական ոլորտի արագ աճը խթանելու համար Կազմակերպիչները ողջունում են համագործակցության գաղափարը և չեն հետապնդում քաղաքական նպատակներ: ԱրմԹեք Կոնգրես ’07 և ‘08 հաջողության հիման վրա տեխնոլոգիական և գործարար միջազգային համաժողովների պարբերական անցկացումը կազմակերպության ներկայիս նպատակն է:
 ԱրմԹեք Կոնգրեսի նպատակն է` ցանցային հասարակության աղբյուրներ տրամադրել բարձր տեխնոլոգիայի հայ մասնագետների համար, ցուցադրել հայ մասնագետների օժանդակությունը բարձր տեխնոլոգիայի և կից բնագավառում, գրավել համաշխարհային մասնակցությունը` անհատների և իրավաբանական անձանց կողմից, խրախուսել հայկական բարձր տեխնոլոգիաների մեջ գործարարության և ներդրումների հնարավորությունները, շեշտադրել Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիայի ոլորտի վերելքը և խթանել միջազգային փոխազդեցությունները և ներդրումները հետագա աճի համար:Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.armtechcongress.com.

Լուսանկարիչ՝ Ա.Խաչատրյան

 ՀԱՅԱՍՏԱՆ-ԲԵԼԳԻԱ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ, Մայիսի 25-26, 2009

  Տնտեսական առաքելությամբ Հայաստան ժամանած Բելգիայի պատվիրակությունը` Բելգիայի Թագավորության առաջադեմ նահագներից` Վալոնիայից, մասնակցում է Զարգացման հայկական գործակալության կողմից կազմակերպած Հայաստան-Բելգիա Գործարար համաժողովին :
  Պատվիրակությունը գլխավորում է Վալոնիա նահանգի Արտաքին Առևտրի և ներդրումների գործակալության գլխավոր տնօրեն պարոն Ֆիլիպ Սյունենը: Պատվիրակության կազմում են Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Չարլզ Գիսլենը, տնտեսական և առևտրի հարցերով կցորդ պարոն Իվան Կորսակը, 14 կազմակերպություններ և ընկերություններ:
  Տեղի կունենան գործարար հանդիպումներ, կքննարկվեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության և զարգացման հեռանկարները:
  Այցելության շրջանակներում կքննարկվի “ԱրմենՎալը օժանդակում է հայ և վալոնացի (բելգիացի) գործարարների համագործակցությունը” ծրագրի առաջարկը, որը կիրականացվի ՅՈՒՆԻԴՕ-ի հետ սերտ համագործակցությամբ:
  Կքննարկվեն նաև երկկողմանի առևտրի և ներդրումային հարցերի ընդլայնման հնարավորությունները:
  Բելգիայից ժամանած պատվիրակության կազմում են հետևյալ ոլորտներ ներկայացնող ընկերությունները և կազմակերպությունները` լուսավորման համակարգեր, գյուղատնտեսություն/այգեգործություն, գովազդներ և միջոցառումներ կազմակերպող ընկերություն, ֆինանսական ծառայություններ, կահույք, ապահովագրական ընկերություններ, համացանցային ընեկերություններ: Ի դեպ, Օզոնը, որը համացանցային ընկերություն է, արդեն գործում է Գյումրիում, տրանսպորտ և լոգիստիկա, առևտրաարդյունաբերական պալատներ և արտաքին առևտրի գործակալություններ:
  Նշենք, որ 2007թ.-ի դեկտեմբերին Բելգիայի պատվիրակությունը պրն. Չարլզ Գիսլենի ղեկավարությամբ գործարար առաքելությամբ ժամանել էր Հայաստան: Այցելության ժամանակ Բելգիայի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալ երկրի տնտեսական քաղաքականության և գործարարար հնարավորությունների հետ:
  Հայաստանում Բելգիայի օտարերկրյա ուղղակի ներդրումները 2008թ-ին կազմել են 3,6 մլն դոլար (2,5% աճ), իսկ արտաքին առևտրաշրջանառությունը 2008թ.-ին եղել է 18.6 մլն դոլար, որից արտահանումը ` 9.1մլն դոլար, ներմուծումը` 9.5 մլն դոլար:

Լուսանկարիչ՝ Ա.Խաչատրյան

 ՅՈՒՆԻԴՕ Արտահանման Կոնսորտիումի Զարգացման ծրագրի և Պանրի Արտահանման Խթանման ծրագրի ներկայացում

 Մայիսի 21-ին Զարգացման հայկական գործակալությունում տեղի ունեցավ. ՄԱԿ Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության (ՅՈՒՆԻԴՕ) Արտահանման կոնսորտիումի զարգացման ծրագրի շնորհանդեսը և Զարգացման հայկական գործակալության կողմից մշակված Պանրի Արտահանման խթանման ծրագրի ներկայացումը:
 Ֆաբիո Ռուսոն, ՅՈՒՆԻԴՕ-ի Արդյունաբերական Զարգացման ներկայացուցիչը, ներկայացրեց Արտահանման Կոնսորտիումի ծրագիրը:
 ՄԱԿ Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության (ՅՈՒՆԻԴՕ) Արտահանման կոնսորտիումը արդյունաբերական ձեռնարկությունների միություն է, որի նպատակն է խթանել արտադրանքի արտահանումը և ծառայությունները:
 Փոքր և միջին ձեռնարկությունները սովորաբար դժվարանում են արտադրանքն արտահանել արտասահմանյան շուկաներ: Խնդիրները կարող են հաղթահարվել ՓՄՁ-ի հետ համագործակցությամբ: ՓՄՁ կարող են նշանակալիորեն բարելավել իրենց արտահանման ներուժը և նվազեցնել արժեգինը և ռիսկերը կապված արտասահմանյան շուկաներ մուտք գործելու հետ:
 Արտահանման կոնսորտիումը պաշտոնական կազմակերպություն է, որը կխթանի միջնաժամկետ և երկարաժամկետ կարևոր նշանակություն ունեցող համագործակցությունը արդյունաբերական ձեռնարկությունների միջև: Այն կազմակերպում է համատեղ միջոցառումներ` օտարերկրյա շուկաներ մուտք գործելու համար: Շատ կոնսորտիումներ շահույթ չհետապնդող կազմակերպություններ են և դրանց անդամները պահպանում են իրենց ֆինանսական, օրինական, առևտրային ինքնավարությունը:
 ՅՈՒՆԻԴՕ-ն կարող է աջակցել զարգացող երկրներին հետևյալ կերպ.
  1) խրախուսել արտահանման կոնսորտիումի ստեղծմանը տարբեր ոլորտներում
  2) ուսուցանել արտահանման կոնսորտիումի ազգային հովանավորներին պետական և մասնավոր հատվածներում;
  3) խթանել բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրը արտահանման կոնսորտիումի զարգացման համար
  4) կիրառել միջազգային փորձը
 ՅՈՒՆԻԴՕ-ն ՖԵԴԵՌԷՔՍՊՈՐՏԻ-ի հետ ստեղծել է ռազմավարական գիտելիքի ընկերություն, որն Արտահանման Կոնսորտիումի իտալական դաշնություն է և ունի շատ հարուստ փորձ աշխարհում արտահանման կոնսորտիումի զարգացման և կառույցը օժանդակելու մեջ:
  Արտահանման Կոնսորտիումի զարգացման ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻԴՕ-ն կօժանդակի Զարգացման հայկական գործակալության կողմից մշակված Պանրի Արտահանման խթանման ծրագրին, որն արժանացել է հավանության ՀՀ կառավարության կողմից:
  ՊԱՆՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
 Ծրագրի հիմնական նպատակը պանրի արդյունավետ արտահանման մեխանիզմի ստեղծումն է, որը նպատակային շուկաների ընդլայնման և արտահանման ծավալների աճի շնորհիվ կնպաստի ոլորտի շարունակական զարգացմանը:
 Մասնագիտացված կառույցի ստեղծումն և միասնական ապրանքանիշի ձևավորումը կարող է հանդիսանալ այն անհրաժեշտ օղակը, որը փոքր և միջին ընկերություններին կապահովի նոր նպատակային շուկաներով և սպառողներով: Այդ մասնագիտացված կառույցը կամ լոգիստիկ կենտրոնը, կիրականացնի արտադրանքի լաբորատոր ուսումնասիրություններ, միասնական ապրանքանիշով ապրանքի փաթեթավորում, շուկայավարման գործունեություն և արտահանում:
  Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել Կենտրոնացված առևտրային ընկերություն /այսուհետ` Ընկերություն/, որի հիմնախնդիրն է հանդիսանալու արտահանման ծավալների կայուն աճի ապահովումը և համահայկական ապրանքանիշի ձևավորումը, համակարգված և շարունակական շուկայավարման ռազմավարության իրականացումը` հիմնվելով պոտենցիալ շուկաների առանձնահատկությունների վրա:
 Ընկերությունը ուսումնասիրելու է արտաքին շուկաների պահանջարկը, բացահայտելու է պոտենցիալ գնորդներին և պահանջի առկայության դեպքում համապատասխան պատվերներ է ներկայացնելու արտադրող ընկերություններին` ներկայացնելով որակի և քանակի նկատմամբ հստակ պահանջներ: Արտադրված պանիրն առաքվում է ընկերության արտադրատարածք, որտեղ իրականացվում են՝ պանրի որակական և քանակական հատկանիշների ստուգում, փաթեթավորում, պիտակավորում և հետագա պահեստավորման աշխատանքներ:
 Ընկերությունը ստեղծվում է փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակով: Որպես բաժնետերեր հանդես կգան պետությունը և մասնավոր հատվածի համապատասխան ընկերությունների կողմից ստեղծված միասնական կազմակերպությունը` ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակով. օրինակ` իրավաբանական անձանց միություն /ասոցիացիա/: Միության հիմնական նպատակը կլինի անդամ-ընկերությունների գույքային շահերի ներկայացումն ու պաշտպանությունն, ինչպես նաև ընկերությունների վերազինմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:


  Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Գործարարության աջակցման խորհրդի (ԳԱԽ) նիստ, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

  Խորհուրդը քննարկել է ԳԱԽ գործարար համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրացված ավելի քան մեկ տասնյակ առաջարկությունները։ Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ դրանք հիմնականում վերաբերել են հարկային ու մաքսային, առևտրի ոլորտներում, մասնավորապես, գյուղական վայրերում ՀԴՄ-ների կիրառման, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության, էներգախնայողության բնագավառներում, ինչպես նաև ՀՀ մի շարք օրենքներում ակնկալվող փոփոխություններին։ Քննարկված հարցերի վերաբերյալ տրված հանձնարարականների թվում, հանձնարարվել է նաև` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում, ընկերությունների ասոցիացիաների հետ համատեղ, դասընթացներ կազմակերպել` ապրանքների մաքսային արժեքի որոշման ժամանակ ներմուծողներին ներկայումս ընձեռնվող որոշակի հնարավորությունների պարզաբանման, մաքսազերծման գործընթացն առավել դյուրին եւ հրապարակային դարձնելու նպատակով։
  Նիստում խորհուրդը քննարկել է նաև ԳԱԽ քարտուղարության կողմից աշխատանքային հնարավորությունների կանոնակարգման ոլորտում իրականացված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում վեր հանված` գործարարության զարգացման վրա ազդող մի շարք խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները։ ԳԱԽ քարտուղարը տեղեկացրել է, որ հարցի շուրջ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ս.թ. ապրիլի 17-18-ին` ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների և ԳԱԽ քարտուղարության հետ համատեղ, տեղի են ունեցել սկզբունքային քննարկումներ, որի արդյունքում մի շարք հարցերի լուծման շուրջ ձեռք են բերվել համաձայնություններ, իսկ որոշ դեպքերում առաջացել են տարաձայնություններ։
  Անցկացված քննարկումների արդյունքների վերաբերյալ խորհրդին պարզաբանումներ է ներկայացրել նաև նիստին հրավիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը։ Նշվել է, որ բարձրացված հիմնախնդիրների լուծման նպատակով` ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին և ՀՀ հարկային օրենսգրքի մշակմանը զուգահեռ, անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել նաև «Սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում, «Վարչական իրավախախտումների մասին», «ՀՀ քրեական դատավարության մասին» օրենսգրքերում և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված մի շարք նորմատիվ ակտերում։
  Հաշվի առնելով ոլորտի կանոնակարգման խնդիրների բազմազանությունը, վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարներին` շարունակել համատեղ քննարկումները, բարձրացված բոլոր հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին։
  Օրակարգում ներառված հարցերի թվում խորհուրդը քննարկել է նաև նախորդ` ապրիլի 8-ին կայացած նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Գործարարության աջակցման խորհրդի քարտուղարը նշել է, որ մի շարք հանձնարարականներ արդեն իսկ իրականացվել են, իսկ մի քանիսը` նիստերի միջև ընկած կարճ ժամանակահատվածի հետևանքով, դեռևս կատարման ընթացքում են, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի խորհրդի հաջորդ նիստում:


  Ապրիլի 8-ին տեղի ունեցավ Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

  Օրակարգում ընդգրկված մի քանի հարցերից, խորհուրդը քննարկել է միայն նախորդ նիստի արձանագրությամբ տրված մի քանի հանձնարարականների կատարման ընթացքը։ Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ հանձնարարականները հիմնականում ժամանակին կատարվել են։ ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակահարմար է գտնում որոշ ընթացակարգերի կատարելագործումը, իսկ հրատապության առումով` առաջարկել է հարցին անդրադառնալ ՀՀ հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծի շրջանակներում։
  «Էլեկտրասարք» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի և «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից առաջարկված` հաշվանցման ենթակա գումարի մասով հարկային պարտավորությունների գանձումից ձեռնպահ մնալու ընթացակարգի ներդրման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքի քննարկման արդյունքում, հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին` առաջարկությունների հեղինակների հետ մեկ անգամ ևս քննարկել բարձրացված հարցերը և, համաձայնության գալու դեպքում, արդյունքների մասին զեկուցել խորհրդի հաջորդ նիստին։
  Սուրեն Կարայանին եւ ՀՀ ԿԱ պետեկամուտների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանին հանձնարարվել է նաև մեկ անգամ ևս քննարկել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի առաջարկությունները` հարկային և մաքսային մարմինների աշխատակիցների խրախուսման գործընթացի մասին, ինչպես նաև հարկային մարմինների նյութական խրախուսման ֆոնդի եկամուտների և հարկային իրավախախտումների արդյունքում պետական բյուջե հավաքագրված գումարների միջև գործող ուղղակի կապի վերացման հարցերը։
  «Հայաստանի Բանկերի Միություն» իրավաբանական անձանց միության նախագահին` բանկերի միության կողմից բանկային համակարգում ԱԱՀ-ի կիրառման գործընթացում ծագած խնդիրների վերաբերյալ անցկացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթն ամփոփելու և Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի (ԵՎԲԱԽ) քննարկմանը ներկայացնելու հանձնարարականի կատարման ընթացքի քննարկման արդյունքում հանձնարարվել է` ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ, մեկ անգամ ևս քննարկել Հայաստանի բանկերի միության կողմից ներկայացված օրենսդրական բարեփոխումների իրականացման առաջարկները և արդյունքների մասին զեկուցել խորհրդի հաջորդ նիստին։
  Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը որոշվել է քննարկել խորհրդի հաջորդ նիստում:


  Հայաստան-Շվեդիա Գործարար Սեմինար

  Ս.թ. ապրիլի 1-3-ը Շվեդիայի առևտրի հարցերով պետքարտուղար Գուննար Վիեսլանդերի Հայաստան այցի շրջանակներում, շվեդական կողմը Երևանում կազմակերպել է գործարար սեմինար, որի պաշտոնական կազմակերպմանը աջակցում է Զարգացման հայկական գործակալությունը:
  Այցի ընթացքում Գ. Վիեսլանդերին ուղեկցում է Շվեդիայի գործարար պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են հետևյալ շվեդական ընկերությունների ներկայացուցիչները` ABB (ենթակառուցվածքների ոլորտ), Ericsson (հեռահաղորդակցության և ենթակառուցվածքների ոլորտ), SEK-Swedish Export Credit Corporation (‎‎ֆ‎ինանսներ և սուբսիդավորման ոլորտներ), Swedfund (ֆ‎ինանսներ և սուբսիդավորման ոլորտներ), ‎‎‎‎EKN (ֆինանսներ և ներդրումներ), ITT-Flygt (ենթակառուցվածքներ և շինարարություն), SWECO (էներգիայի և շրջակա միջավայրի ոլորտներ), ‎‎‎Nasdaq OMX (ֆոնդային բորսա), և Getinge (բժշկության ոլորտ):
  Հայաստանյան կողմից գործարար սեմինարին և կլոր սեղանի քննարկումներին կմասնակցեն հետևյալ ոլորտների ներկայացուցիչներ. քաղաքացիական և էլեկտրացանցային շինարարություն “Էներգացանցշին”, բժշկական սարքավորումների արտահանում և ներմուծում “Մեդիտեք”, առողջապահության ոլորտ “Նաիրի բժշկական կենտրոն”, տեղեկատվական տեխնոլոգիաներ “Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն”, մետալուրգիական խարամների արտադրություն “Արմենիան Քափըր Փրոգրամ” ՓԲԸ, հեռահաղորդակցություն, մանրաթելային հաղորակցության լարեր “Արմենիան Դեյթաքոմ Քամփնի”, ճանապարհային և կամրջի շինարարություն “Կամուրջշին” և “Դորոժնիկ”:
  Կներկայացվի Հայաստանի տնտեսական իրավիճակը, կքննարկվեն Հայաստանի տնտեսության համար միջնաժամկետ ծրագրերը, էներգետիկ, շրջակա միջավայրի պահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքային նախաձեռնումների, արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրերը և այլն:
  Հայաստանի հանրապետությունում շվեդական կապիտալով գործում է երկու ընկերություն. ,ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե ԲԲԸ և ,Ատլաս Կոպկո Կենտրոնական Ասիաե ՍՊԸ, Հայաստանյան մասնաճյուղը:
  Եվրամիության հետ ապրանքաշրջանառությունը 2006-2008թթ.-ին կազմել է 3,629,550 ԱՄՆ դոլար, Շվեդիայի հետ` նույն ժամանակահատվածում կազմել է 75,169.20 ԱՄՆ դոլար:
  2008թ.ին Շվեդիա են արտահանվել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, մեքենաշինական սարքավորումներ, իսկ Շվեդիայից ներմուծվել են էլեկտրոնային սարքավորում, մեքենաշինական սարքավորումներ, եթերային յուղեր, ռետինոյիդներ, երկաթե և պողպատե արտադրանք և տրանսպորտային միջոցներ:


 ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

  Հայաստանի և Սվերդլովսկի նահանգի միջև առևտրատնտեսական կապերը ընդլայնելու նպատակով Զարգացման Հայկական Գործակալության գլխավոր տնօրեն պարոն Ռոբերտ Հարությունյանը այցելեց Սվերդլովսկի նահանգ: 2008թ. դեկտեմբերին ուսումնասիրվել է փոխշահավետ համագործակցության հնարավորությունները և հիմնական ուղղությունները:
  Այցի ընթացքում հանդիպումեր են տեղի ունեցել Սվերդլովսկի նահանգի հայ համայնքի ղեկավարի հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել օգտագործել նաև նահանգում գործունեություն ծավալող հայ գործարարների հնարավորությունները` նահանգի շուկայում հայկական արտադրության ապրանքների առաջխաղացման համար:
  Սվերդլովսկի նահանգի ղեկավարությունը մի շարք գործարարների հետ փետրվարի 20-23-ը Ծաղկաձորում կայանալիք "Կամուրջ 2009" միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցում է ԶՀԳ -ի կողմից կազմակերպված Հայաստանի և Սվերդլովսկի նահանգի գործարարների Կլոր Սեղանին:
  Սվերդլովսկի նահանգի պաշտոնական պատվիրակության կազմում էին պատվիրակության ղեկավարը, նահանգի միջազգային և արտաքին տնտեսական կապերի նախարարը, Սվերդլովսկի նահանգի կառավարության նախագահի խորհրդականը և մի շարք խոշոր գործարարներ:
  Պայմանագրերի ստորագրման և համագործակցության ակնկալիքով ընդգրկված են հետևյալ ոլորտները` լեռնամետալուրգիա, շինարարություն, սննդի արդյունաբերություն, բժշկական սարքավորումներ, ոգելից և ոչ ոգելից խմիչքներ, տեքստիլ, էլեկտրոնային սարքավորումներ և այլն:

Լուսանկարիչ՝ Ա.Խաչատրյան

  DLC ընկերության խորհրդատուն այցելում է ԶՀԳ Իտալիայից

  Ս.թ. փետրվարի 17-ին Զարգացման հայկական գործակալությունում տեղի ունեցավ շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ շնորհանդես: Շնորհանդեսը ներկայացնում էր Իտալիայից ժամանած պարոն Ֆրանչեսկո Մազզոլան, ով հանդիսանում էր Իտալիայում DLC շինարարական ընկերության խորհրդատու: Հրավիրված էին Հայաստանում շինարարության ոլորտի ներկայացուցիչներ` շինարարության նախարարությունից, ճարտարապետների միոթյունից, վարչապետի խորհրդական, Էլիտ գրուպից:
  Շնորհանդեսը ներկայացնում էր նոր արդյունաբերական մեթոդով շենքերի կառուցման առաջարկ, որի նպատակներն են` բարձր տեխնոլոգիական ստանդարտներին համապատասխանող որակ /սեյսմա կայուն, ջերմամեկուսիչ , գեղեցիկ արտաքին տեսք, հեշտացված ճարտարապետական լուծում, առանձնատներ և մինչև 30 հարկանի շենքեր, կոմերցիոն տարածքներ, հիվանդանոցներ, դպրոցներ և այլն, արագ կառուցման համակարգ /միջինում` օրեկան 12-15 տուն– 100-120 քառ. մետր/ կամ նմանատիպ շենքեր, բարձր տնտեսում` ի համեմատ ավանդույթային շինարարական մեթոդների, որը կախված է տեղական շինարարական նյութերի արժեքից` ցեմենտ, երկաթ, մարդկային ուժ: Օրինակ Կիպրոսում 1ք.մ-ի արժեքը կազմում է 400 Եվրո:
  Կառավարության ծրագիրը պետք է նախատեսված լինի 5 տարվա կտրվածքով, որը կներառի մինիմում 5000 տուն տարեկան:
  Մինչ շինարարական աշխատանքների սկիզբը ընկերությունը նախատեսում է կառուցել գործարան, որտեղ կհավաքվեն շինարարական բլոկերը արդյունաբերական ձևով:
  Նախապատրաստական աշխտանքները կարող են սկսվել բաց տարածքում` ակնկալելով այն, որ քաղաքային ենթակառուցվածքը պատրաստ կլինի 12 ամսվա ընթացքում, որի արդյուքում սկսած 13 ամսից հանձնել 12-ից -15 տուն օրեկան կհանձնվի շահագործման:


  ԶՀԳ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

  Հունվարի 16-ին կառավարությունում տեղի ունեցավ Զարգացման հայկական գործակալության խորհրդի նիստ, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
  Խորհուրդը քննարկել և հաստատել է «Զարգացման հայկական գործակալության» ՓԲԸ-ի 2009 թվականի միջոցառումների ծրագիրը։ Ներկայացնելով նախատեսված տարեկան միջոցառումները, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ նախորդ նիստի հանձնարարականների արդյունքում միջոցառումների նկարագիրը վերանայվել է, և ծրագրում ներառվել են որոշակի միջոցառումներ, որոնց համար հստակ նշված են ակնկալվող արդյունքը, միջոցառման նպատակը և իրականացման պատասխանատուն։ Առաջարկվող փաստաթղթում ընդգրկված են նաև ներդրումային հետաքրքիր առաջարկներ, որոնք այնուհետ պետք է մշակվեն և ծրագրային տեսքի բերվեն։ Միջոցառումները, ըստ նրա, կիրականացվեն ներդրումների և արտահանման խթանման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարելավման և դրա զարգացմանն աջակցության նպատակներով։
  Արտահանման խթանումը, ծրագրի համաձայն, նախատեսվում է իրականացնել արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների զարգացմանն ու շուկայավորման ծրագրերի մշակմանը և իրականացմանն աջակցելու, նոր արտահանման ծրագրերի ձևավորման և իրականացման, ձեռնարկությունների արտահանման ներուժի գնահատման նպատակով տեղական շուկայի և ձեռնարկությունների, ինչպես նաև արտաքին շուկաների պահանջների ուսումնասիրության միջոցով։
  ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի, ՏՏ ոլորտի բարելավման նպատակով ԶՀԳ գործադիր տնօրենի ներկայացմամբ, շարունակական աշխատանքներ կիրականացվեն գործարար և ՏՏ ոլորտի համայնքների, այդ թվում` աշխատանքային խմբերի հետ` առկա խնդիրների բացահայտման, դրանց վերացման հնարավորությունների գնահատման և համապատասխան առաջարկությունների մշակման, Գործարարության աջակցման և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդներում այդ ամենի քննարկման ու միջոցառումների հաստատման ուղղությամբ։
  Նիստում քննարկվել և հաստատվել է «Զարգացման հայկական գործակալության» ՓԲԸ-ի 2009 թվականի ծախսերի նախահաշիվը։


  ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ, Դեկտեմբերի 16, 2008

  Զարգացման հայկական գործակալությունում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ “Մասիս, Սիս և Նոր Հայաստան” լճափնյա հանգստավայրեր Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրի շնորհանդեսը, որին ներկա էին Սփյուռքի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, ֆինանսների, գյուղատնտեսության և էկոնոմիկայի փոխնախարարները, ՀՀ Կոտայքի մարզպետը, Հայջրնախագծի տնօրենը, Համաշխարհային բանկի գրասենյակի ներկայացուցիչը և այլ:
  Ներկայացված ներդրումային ծրագիրը արժանացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, մի շարք ՀՀ պետական այրերի և առաջատար մասնագետների հավանությանը: Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ արդեն մեկ ամիս է աշխատանքներ են տարվում:
  Ծրագրի ղեկավարը ամերիկահայ գործարար, անշարժ գույքի ոլորտի և գործարար զարգացման 20 տարիների փորձ ունեցող Արմեն Վարդանյանն է: Այս ծրագրի իրականացումը Հայաստանի Հանրապետությանը կտա. միջազգային տուրիզմի զարգացում, ներքին տուրիզմի զարգացում, բազմահազար աշխատատեղերի ստեղծում և շարունակական պահպանում, բնական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, գյուղատնտեսության զարգացում Երևանին և շրջակա բնակավայրերին կից: Ներկայացված ծրագիրը կխթանի Հայաստանում տուրիզմի զարգացմանը և այն հանգստի կենտրոնի վերածելու համազգային նախագծի իրականացմանը:
  Ջրամբարի և հանգստավայր համալիրի շինարարությունը պլանավորված է ավարտել 2014 թվականի աշնանը, որպեսզի այն հյուրընկալի 2015 թվականին Հայկական Եղեռնի 100 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները և հյուրերին:
  Ամբողջ համալիրի ներառյալ ջրամբարի շինարարության ինքնարժեքը հաշվարկված է մոտավորապես երեք հարյուր միլիոն ԱՄՆ դոլար: Անհատները գնելով իրենց սեփական համարները այս համալիրում կաջակցեն ծրագրի ֆինանսավորմանը:
  Ֆինանսական ճգնաժամի հետևանքով “ԷՄ ՋԻ ԷՄ ՄԻՌԱԺ” ընկերության արժեթղթերի շուկայական գնի հետագա անկումը կանխելու նպատակով, ընկերությունը իր գործունեությունը հանել է ԱՄՆ սահմաններից դուրս, ստորագրելով երկու խոշոր նմանատիպ ներդրումային ծրագրերի կառավարման պայմանագրեր Վիետնամում և Դուբայում: ՀՀ-ը կարող է լինել երրորդ երկիրը, որտեղ այս ընկերությունը կարող է ներգրավվել նմանատիպ ծրագրի կառավարման մեջ` ներդնելու ոչ թէ ֆինանսական միջոցներ, այլ իր բազմամյա փորձը և գիտելիքները: “ԷՄ ՋԻ ԷՄ ՄԻՌԱԺ” ընկերության կողմից ծրագրի կառավարման փաստը այն կդարձնի միանգամայն գրավիչ ներդրողների և անհատական համարներ գնողների համար:


  EVD և PSI ներկայացուցիչները այցելում են ԶՀԳ` հայկական ընկերությունների հետ հանդիպելու նպատակով

  ԶՀԳ-ի ներդրումների Նպասարկման վարչությունը սեմինար էր կազմակերպել հայ գործարարների համար, որոնք հանդիպումներ ունեցան EVD և PSI ներկայացուցիչների հետ և քննարկեցին հավանական համատեղ համագործակցության վերաբերյալ հնարավորությունները հոլանդական ընկերությունների հետ:
  Ութ հայկական ընկերություն, որոնք ներկայացնում էին տարբեր արդյունաբերական ոլորտներ-նորաձևություն, տեքստիլ, սնունդ, քարի մշակում, չոր մրգեր և այլն մասնակցում էին միջոցառմանը: EVD-ն աջակցում է բազմաբնույթ ծրագրեր կայուն տնտեսության աճի բնագավառում` զարգացած երկրների և թերի զարգացած երկրների շուկաներում:
  Միջազգային Բիզնեսի և Համագործակցության Գործակալությունը (EVD) հանդիսանում է Հոլանդիայի տնտեսական հարցերով նախարարության մի մասը: Գործակալության նպատակն է աջակցել և խթանել միջազգային բիզնեսին և միջազգային համագործակցությանը:
  PSI-ն իր հերթին Հոլանդական կառավարության ներդրումային ծրագիր է: Այն աջակցում է սկսնակ ներդրումային ծրագրեր Աֆրիկայում, Ասիայում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Հարավային Ամերիկայում: Ծրագիրը խրախուսում է պիլոտային նախագծեր կոմերցիոն ոլորտներում ամրապնդելու համար տեղական մասնավոր հատվածը:
  Սեմինարի մասնակիցները փոխանակեցին իրենց տեսակետները հոլանդացի ներկայացուցիչների հետ և հույս հայտնեցին հետագա հաջող համատեղ համագործագցության վերաբերյալ:


  ԶՀԳ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

  Նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ "Զարգացման հայկական գործակալություն" ՓԲԸ-ի խորհրդի նիստ` խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախագահությամբ:
  Խորհուրդը քննարկել է ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման լրացուցիչ խթանների, "Զարգացման հայկական գործակալություն" ՓԲԸ-ի 2009թ. աշխատանքային ծրագրի, գործակալության աշխատանքների գնահատման չափանիշների վերաբերյալ հարցեր: Նիստում ներկայացվել են նաև "ԱրմԹեք" բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովի կազմակերպման ընթացակարգի, "Շանհայ էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև ԶՀԳ գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցեր:
  Վարչապետը Զարգացման հայկական գործակալության առաջիկա գործունեության համար կարևորել է առավել գործնական, առարկայական մոտեցումը հավանական ներդրողների հետ որոշակի ծրագրերի քննարկման և ներկայացման գործում` նկատի առնելով նաև Հայաստանի համար հեռանկարային ծրագրերի իրականացմանը հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:
  Քննարկված հարցերի վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ:


  Հայ-Իրանական Գործարար համաժողով

  Զարգացման հայկական գործակալությունն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Իլամ Նահանգից ժամանած գործարար պատվիրակության անդամներին: Հանդիպման նպատակն էր զարգացնել առևտրատնտեսական կապերը տվյալ նահանգի և Հայաստանի Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնել ստեղծած կապերը: Իլամ նահանգի առևտրի կազմակերպության նախագահի ղեկավարությամբ, պատվիրակության կազմում էին նահանգի արտադրողներից և առևտրականներից բաղկացած առևտրային և շուկայագիտության բնույթի ներկայացուցիչներ` Էլեկտրոնիկայի արտահանումների և առևտրի զարգացման մարկետինգի վարչության պետ, պատվիրակության գործադիր հարցերի և կապի պատասխանատու, թավշյա ձևավոր թելերի տեսականու արտադրող, մթերքի գծով լավագույն արտահանողներ (4 ընկերություն), Իլամ ,Նիք ռահնամաե ընկերության գործադիր տնօրեն, շինանյութի արտադրող, ձեռագործ գորգերի արտահանող, տնտեսական ապրանքների արտահանող, մրգի և բանջարեղենի գծով լավագույն արտահանող (4 ընկերություն), Շանգուլո Մանգոլ ընկերության գործադիր տնօրեն, Իլամ նահանգի առևտրի և հանքարդյունաբրեության պալատի նախագահի տեղակալ:
  Ողջույնի խոսքով հանդես եկավ գործակալության գլխավոր տնօրեն պարոն Ռ. Հարությունյանը, նշելով որ երկու երկրները սերտ հարաբերության մեջ են, որը կնպաստի ընդլայնել տնտեսական հարաբերությունները առևտրի և ներդրումների մեջ:
  Իրանցի գործարարներին ներկայացվեցին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը, ներդրումային միջավայրը և այն հեռանկարային ճյուղերը, որոնք զարգացման մեծ ներուժ ունեն:
  Հայաստանում հիմնադրված օտարերկրյա կապիտալով 3700 ձեռնարկությունների 30%-ը հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ են: Պարոն Հարությունյանը անդրադարձավ կառավարության կողմից հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների ծրագրերին:
  Իլամ նահանգի առևտրի կազմակերպության նախագահ ներկայացրեց Իլամ Նահանգի ամփոփ նկարագիր: Նահանգը գտնվում է Իրանի հարավ-արևմտյան հատվածում և սահմանակից է Իրաքին: Վերջին մի քանի տարիների ընթացքում ներդրումներ են կատարվել նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում Ճապոնացիների աջակցությամբ: Իլամ նահանգը տւորիզմի զարգացման ոլորտում մեծ ներուժ ունի, այստեղ հիմնականում արտադրվում է շինանյութեր, սնունդ, տնտեսական ապրանքներ, մատչելի և որակյալ միրգ և բանջարեղեն: Իլամ նահանգը վստահելի դարպաս է ապագա տնտեսական զարգացումների համար: Պատվիրակության անդամներին հետաքրքրեց հատկապես շինարարության ոլորտում ներդրումային պայմանները:
  Իրանական կողմը ԶՀԳ-ի գլխավոր տնօերն պարոն Հարությունյանին հրավիրեց Իլամ նահանգ այցելել` առավել մանրամասն ծանոթանալու նահանգի պոտենցիալ և գործարար հնարավորությունների հետ:


  Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Գործարարության աջակցման խորհրդի նիստ խորհրդի նախագահ,ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

  Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, “Զարգացման հայկական գործակալություն” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել ՀՀ վարչապետի 2008թ. հոկտեմբերի 14-ի N854-Ա որոշմամբ իրականացված խորհրդի կազմից նոր ութ անդամների հերթական ռոտացիայի արդյունքները, որն ի գիտություն է ընդունվել խորհրդի կողմից: Տեղեկանքի համաձայն, գործարարության աջակցման խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվել են “Արմենիան Քափըր Փրոգրամ” եւ “Ամերիա” ՓԲԸ-ների գործադիր տնօրենները, “Երեւանի ոսկերչական գործարան” ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը, “Էլեկտրասարք” և “Տոսպ տրիկոտաժի ֆաբրիկա” ԲԲԸ-ների, “Ռուսալ Արմենիա” ՓԲԸ-ի գլխավոր տնօրենները, “Լիկվոր" դեղագործական ընկերություն ՍՊԸ-ի տնօրենը եւ “Հայաստանի բանկերի միություն” իրավաբանական անձանց միության նախագահը: Առաջարկվել է “Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը”, “Հայաստանի բանկերի միությունը” խորհրդում ներառել ոչ թե ռոտացիոն, այլ մշտական հիմունքներով:
  Քննարկված հարցերի շարքում խորհուրդը հավանություն է տվել ԳԱԽ-ի շրջանակներում ոչ մշտական հիմունքներով գործող, այլ` անհրաժեշտության դեպքում ստեղծվող երեք թեմատիկ աշխատանքային խմբերի ձևավորմանը: Հարցը ներկայացնող` խորհրդի փոխնախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցն առաջարկեց ստեղծել Արտահանման և ներդրումների ներգրավման աջակցման և խրախուսման հարցերի, հարկային և մաքսային վարչարարության կարգավորման և նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցերի, գործարար միջավայրը կարգավորող այլ ոլորտների (կադաստր, շինարարություն, ռեգիստր, հեղինակային իրավունք, դատարան, հողհատկացում և օգտագործում և այլն) վարչարարության բարելավման հարցերի աշխատանքային խմբեր: Առաջարկվել է խորհրդի անդամներից բացի, հիշյալ աշխատանքներին ներգրավել նաև պետական մարմինների ու այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների: Հանձնարարվել է ԳԱԽ քարտուղարությանը` մինչև խորհրդի հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում, ձևավորել թեմատիկ աշխատանքային խմբերի կազմերը, խմբերի կազմից` խմբերի ղեկավարների թեկնածուներին և ներկայացնել ԳԱԽ հաջոդ նիստի հաստատմանը:
  Գործարարության աջակցման խորհուրդն ի գիտություն ընդունեց Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման և զարգացման, ինչպես նաև ՀՀ-ում հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրի և գործողությունների ժամանակացույցի վերաբերյալ ԳԱԽ քարտուղարության և գործարար համայնքի անդամների կողմից արված առաջարկությունների վերաբերյալ պետական մարմիններում քննարկումների արդյունքները: ԳԱԽ քարտուղարության ներկայացրած տեղեկանքի համաձայն ԳԱԽ գործարար համայնքը ներկայացնող շուրջ 50 կազմակերպություններին է տրամադրվել ՀՀ-ում հարկային վարչարարության կատարելագործման հայեցակարգի նախագիծը և միջոցառումների ժամանակացույցը` խնդրելով վերոհիշյալ փաստաթղթերի, ինչպես նաև ընդհանուր գործարար միջավայրի զարգացման խոչընդոտների և դրա բարելավմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել ԳԱԽ քարտուղարությանը` ամփոփելու և քննարկումներ կազմակերպելու համար: Ստացված առաջարկությունները քննարկելու նպատակով, ԳԱԽ քարտուղարությունը հուլիսի 4-ին` խորհրդի փոխնախագահ Վ. Ներսիսյանցի նախագահությամբ, հրավիրել է ԳԱԽ գործարար համայնքի (50-ի ակումբ) նիստ, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի իրավասու աշխատակիցները: Քննարկումների արդյունքում արվել են բազմաթիվ առաջարկություններ և պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ անցկացնել նաև իրավասու պետական մարմիններում` շահագրգիռ նախարարություններում և գերատեսչություններում: Արդյունքում` ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, առաջարկությունների փաթեթի վերաբերյալ ՀՀ պետական մարմիններից ստացված եզրակացությունների վերլուծությունից հետո, քարտուղարության կողմից կազմվել է ամփոփ տեղեկանք, որը և ներկայացվել է ԳԱԽ խորհրդին:
  Նիստում անդրադարձ է եղել համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ տնտեսության դիմադրողականության բարձրացմանը, ճգնաժամի ազդեցության մեղմմանն ուղղված կառավարության կողմից նախատեսվող միջոցառումներին: Վարչապետը մեկ անգամ վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը` աջակցելու բոլոր այն գործնական առաջարկություններին, հիմնավորված ծրագրերին, որոնք կներկայացվեն օժանդակություն ստանալու ակնկալիքով: Խորհրդի նիստի մասնակիցներին տեղեկացվել է նաև Համաշխարհային բանկի և այլ ֆինանսական կառույցների հետ կառավարության կողմից վարվող բանակցությունների ընթացքը և լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորությունները:
  ՀՀ կառավարության տեղեկատվական կենտրոն


  Կոտրայի կողմից կազմակերպված Սեմինար Կորեայում, Նոյեմբերի 13-14, 2008

  Զարգացման հայկական գործակալության Ներդրումների խթանման վարչության տնօրեն Ն. Արծրունին հրավիրվել էր Կորեա` մասնակցելու Կորեայի առևտրաներդրումային խթանման գործակալության (Կոտրա) կողմից կազմակերպված սեմինարին: 600 կորեացի գրանցվել էր մասնակցելու այս միջոցառմանը:
  Կառավարության ներկայացուցիչներ Ուկրաինայից, Բելառուսից, Տաջիկստանից, Կիգիստանից, Ադրբեջանից, Հայաստանից և 12 խոսնակ հրավիրված էին ելույթ ունենալու և ներկայացնելու իրենց երկրների ներդրումային միջավայրի վերաբերյալ տեղեկություն:
  Երկօրյա սեմինարի շրջանակներում, հրավիրված էին Կորեայի հանրապետության խոշոր ընկերություններ: Անհատական գործարար հանդիպումներ տեղի ունեցան գրանցված մասնակիցների հետ: Տկն. Արծրունին հանդես եկավ շնորհանդեսով և ներկայացրեց հյուրերին Հայաստանի տնտեսական հեռանկարների մեծ ներուժը, ներդրումային միջավայրը և տնտեսական աճը:


    «Ս Ո Վ Ո Ր Ե Լ    Ա Ն Ց Յ Ա Լ Ի Ց,   Բ Ա Ց Ա Հ Ա Յ Տ Ե Լ   Ա Պ Ա Գ Ա Ն»
  ԱրմԹեք Կոնգրես'08-ը միավորում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհասփյուռ հայ մասնագետներին

  Հայաստանում անց կացվող համաժողովը կդառնա հարթակ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումների եվ մարտահրավերների քննարկման համար
  Երևան, ՀՀ և Մաունթին Վյու, Կալիֆորնիա, ԱՄՆ – Սեպտեմբերի 26, 2008 – ԱրմԹեք Կոնգրես'08-ը, որպես Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ ամենամյա համաժողով, տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 4-5-ը` Երևան քաղաքի Մարիոթ հյուրանոցում։ Միջոցառումը նախատեսված է Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրված մասնագետների համար, ինչպես նաև նպատակ ունի կապեր հաստատելու աշխարհով մեկ սփռված հայության հետ հետևյալ համագործակցությամբ. կարիերա, համատեղ աշխատանքներ, ներդրումներ, միջոցների աղբյուրների որոնում։
  ԱրմԹեք Կոնգրես'08-ը բարձր տեխնոլոգիաների երկրորդ գիտաժողովն ու ցուցահանդեսն է` նախատեսված այն պրոֆեսիոնալների համար, որոնք հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաների գլոբալ ներուժի միավորմամբ և Հայաստանի` շարունակաբար աճող տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ։ ԱրմԹեքը միջազգային գործարար ունակությունների և առաջադեմ տեխնոլոգիաների կատարյալ զուգակցում է, որը մասնագետներին և ձեռնարկություններին տալիս է փոխկապակցման լայն հնարավորություններ։
  Համաժողովը տեղի կունենա ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերությունների և կրթական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։
  ԱրմԹեք Կոնգրես'08 ծրագիրն ընդգրկում է հիմնական զեկույցներ, տեխնիկական և բիզնես հոդվածներ արդյունաբերությունից և կրթական համակարգից։ Հիմնական զեկույցները կներկայացնեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող ընկերությունների և կրթական հաստատությունների, ինչպես նաև ԱՄՆ և այլ երկրների ներկայացուցիչներ։
  ԱրմԹեք Կոնգրես'08-ին մասնակցելու համար հրավիրված են ավելի քան 50 արտասահմանցի հյուրեր, ովքեր հանդես կգան զեկուցումներով։
  ԱրմԹեք Կոնգրես'08 Բարձր տեխնոլոգիանրի համաժողովի ծրագիրը.
  Բացման նիստի հիմնական ելույթները.
  - Տիգրան Սարգսյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ
  - Ներսես Երիցյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար
  - Վահրամ Ներսիսյանց, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական
  - Արա Ավետիսյան, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար
  - Սամվել Հարությունյան, ՀՀ Գիտության Պետական Կոմիտեի նախագահ
  - Արեգ Գալստյան, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար
  - Ռոբերտ Հարությունյան, Գլխավոր տնօրեն, Զարգացման հայկական գործակալություն
  - Հեյլի Ալեքսանդր, CAPS “Հայաստանի մրցունակ մասնավոր հատված” ծրագրի խմբի ղեկավար
  - Թոնի Մորոյան, «Իմպեվա Լեբզի» և «Վիասֆեր Ինթերնեյշնլ» վենչուրային ընկերության նախագահ, ԱՄՆ
  - Րիչ Գոլդման, «Սինոփսիս» ընկերության Կորպորատիվ շուկայավարման և շուկայի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ և «Սինոփսիս» ընկերության հայաստանյան գրասենյակի նախագահ, ԱՄՆ
  - Երվանդ Զորյան, առաջատար գիտնական և փոխնախագահ, Վիրաժ Լոջիք, ԱՄՆ

  Բարձր տեխնոլոգիաների համաժողովի հիմնական թեմաները.   

  • Հայաստանի կառավարության դիրքորոշումը և գործողությունները ԱրմԹեք'07 արդյունքների վերաբերյալ
  •   
  • Հայաստանի կառավարության ռազմավարությունը և նոր նախաձեռնությունները
  •   
  • ՏՏ զարգացում
  •   
  • Այլընտրանքային / Վերականգնվող էներգիա
  •   
  • Դեղագործություն / Նուրբ օրգանական քիմիա
  •   
  • Թվային հաղորդակցում
  •   
  • Կիսահաղորդիչ դիզայն և փորձաքննում
  •   
  • Գործարար միջավայր և ենթակառուցվածք


  •  ԱրմԹեք Կոնգրես’07-ի մասին
      ԱրմԹեք Կոնգրես'07-ը` Տեխնոլոգիաների հայկական առաջին համաժողովը, տեղի է ունեցել 2007թ-ի հուլիսի 4-7-ը՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Միջոցառումը, որին մասնակցում էին 300 հոգի, հնարավորություն ընձեռեց ԱՄՆ-ից, ՀՀ-ից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից մասնակցող բազմաթիվ ընկերությունների, կրթական հաստատությունների և կառավարության մարմինների ներկայացուցիչներին հանդես գալու տեխնոլոգիական ձեռքբերումների և ոլորտի մարտահրավերների վերաբերյալ ելույթներով և շնորհանդեսներով։
      ԱրմԹեք Կոնգրեսի մասին
      ԱրմԹեքը հիմնադրվել է տեխնոլոգիաների և գործարար ոլորտների պրոֆեսիոնալների կողմից` Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական առաջընթացն ապահովելու և տեխնոլգիական ոլորտի արագ աճը խթանելու համար։ Այն տեղակայված է Սիլիկոնային Հովտում։ Կազմակերպիչները ողջունում են համագործակցության գաղափարը և չեն հետապնդում քաղաքական նպատակներ։ ԱրմԹեք Կոնգրես 07-ի հաջող իրականացումից հետո, միջազգային տեխնոլոգիական և գործարար համաժողովների շարունակական անցկացումը դարձել է կազմակերպության հիմնական նպատակը։
     Լրացուցիչ տեղեկության համար կարող եք այցելել www.armtechcongress.com ինտերնետային կայքը։


      ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

      Հայ-չեխական գործարար համաժողով տեղի ունեցավ Երևանում, որը կազմակերպվել էր Զարգացման հայկական գործակալության կողմից 2008թ. սեպտեմբերի 12-ին: Չեխիայի հանրապետության պարլամենտի սենատի նախագահ, պրն. Պրեմսիլ Սոբոտկան, ժամանել էր Հայաստան` հանդիպելու իր հայաստանյան գործընկերոջ, Ազգային Ժողովի նախագահ պրն. Տիգրան Թորոսյանի հետ:
      ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն պրն. Ռ. Հարությունյանը ողջունեց հյուրերին նշելով, որ երկու երկրների միջև գործարար համագործակցությունը մեկնարկեց 2 ամիս առաջ, երբ Չեխիայի արտգործնախարար, պրն. Շվարցենբերգը, այցելեց Հայաստան չեխ գործարարների հետ` մասնակցելու Հայ-Չեխական գործարար համաժողովին:
      ԶՀԳ-ի գլխավոր տնօրենը չեխ գործարարներին առաջարկեց գործակալության աջակցությունը Հայաստանում իրենց հետագա գործունության համար: Երկրորդ այցելության ժամանակ, չեխ գործարարները ներկայացնում էին հետևյալ արդյունաբերական ոլորտները-մետրային սարքավորման վաճառք, զինամթերքի մատակարարում, բանկային ծառայությունների, վարկավորոման փաթեթ, տրամվայների մատակարարում, վերանորոգում, իրավաբանական աջակցություն, չեխական գինու մատակարարում, չեխ ընկերություններին աջակցություն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համագործակցության զարգացման համար, չեխ փոքր և միջին ձեռնարկությունների աջակցում, համաժողովների և սեմինարների կազմակերպում:
      Չեխիայի ներկայացուցիչները կհնադիպեն հայ գործարարներին ավելի բեղմնավոր և գործարար համագործակցություն ծավալելու համար: Սենատի նախագահը նշեց, որ Չեխիայի հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահը ինչպես նաև ֆինանսների փոխնախարարը պատվիրակության անդամների կազմում են որը ևս մի ապացույց է, որ գործարար համագործակցությունը նոր թափ է ստանում երկու երկրների:
      Չեխիայից ժամանած 13 ընկերություններ հանդիպումներ ունեցան 55 հայկական ընկերությունների հետ, տեղի ունեցան 49 գործարար հանդիպումներ և 5 տեղանքային այցելություններ օրվա ընթացքում:


      ԱրմԹեք Կոնգրես '08-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը

      Երևան, ՀՀ և ՄԱՈՒՆԹԻՆ ՎՅՈՒ, Կալիֆորնիա, ԱՄՆ – Սեպտեմբերի 5, 2008 –Տեխնոլոգիաների հայկական կոնգրեսի հայտարարությամբ բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովը` ԱրմԹեք Կոնգրես' 08-ը, տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 4-5-ը, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների, գիտա-կրթական համակարգի և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Համաժողովը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը` միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերը և ներդրումների հետագա աճը:
      Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ԱրմԹեք կոնգրեսը: ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Ներսես Երիցյանի խոսքերով` ԱրմԹեք կոնգրեսը հարթակ է Հայաստանի ընթացիկ ձեռքբերումների պահպանման ռազմավարությունը քննարկելու, ծրագրավորելու և իրագործելու, ինչպես նաև աշխարհում Հայաստանի` որպես արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների երկրի, ճանաչումը տարածելու համար:
      Հայաստանի կառավարությունը գտնում է, որ ԱրմԹեք Կոնգրեսը աննախադեպ հնարավորություն է տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռք բերել մասնագիտական տեղեկություններ և հաստատել գործարար կապեր: Գործարարներից բացի, կոնգրեսին կմասնակցեն նաև Հայաստանի և ԱՄՆ կառավարության, ֆինանսական և ծառայությունների ոլորտների ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ:
      “ԱրմԹեք Կոնգրես'08”-ը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա համաժողով է, որը պարբերաբար անց է կացվում Կալիֆորնիայի Սիլիկոնային հովտում և Հայաստանում: Պատմական հաջող մեկնարկը կայացավ 2007թ.-ին Սիլիկոնային հովտում և ուղենիշ հանդիսացավ գալիք տարիների համար”, - նշել է Թոնի Մորոյանը, Արմթեք կոնգրեսի համանախագահն ու հիմնադիրը: “Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ԱրմԹեք Կոնգրեսի անցկացումը և հյուրընկալում է երկրորդ կոնֆերանսը Երևանում”:
      Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական աճը, և դրան համընթաց հայ տեխնոլոգիական հանրության ընդլայնումը ստեղծել են մասնագիտական համաժողովի անցկացման անհրաժեշտություն` նպատակ ունենալով բարելավելու հաղորդակցությունը և համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների հայ մասնագետների հետ: ԱրմԹեքը միջազգային գործարարար ունակությունների և առաջադեմ տեխնոլոգիաների կատարյալ միավորում է, որը մասնագետներին ու ձեռնարկություններին տալիս է ցանցային միջոցների կիրառման մեծ հնարավորություն:
      ԱրմԹեքը հնարավորություն է տալիս նաև տրամադրել տեղեկատվություն, հայտնաբերել նոր գործարար հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց: Արմթեք Կոնգրես' 08-ի նպատակն է վերոհիշյալ խնդիրներին անդրադառնալը: ԱրմԹեքին կմասնակցեն ԱՄՆ, Ռուսաստանի, Եվրոպայի բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող առաջատար ղեկավարներ: Հայաստանը կներկայացնեն կառավարության, միջազգային կազմակերպությունների և գիտակրթական համակարգի ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձված մասնագետներ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար հայկական ընկերություններից:
      “Հայաստանը հսկայական ներուժ ունի, սակայն մենք շարունակում ենք սեղմված լինել մեծամասշտաբ և անկարևոր մարտահրավերներով, որոնք, ցավոք, էապես նվազեցնում են Հայաստանի նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը: Առաջադեմ կառավարությունը կարող է մեծ դեր ունենալ Հայաստանը ներդրումային կենտրոն դարձնելու գործում: ԱրմԹեք Կոնգրեսը կառավարությանը, գործարարներին և գիտության ոլորտի առաջատարներին հնարավորություն է ընձեռում ազատ քննարկել ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները և գտնել լուծումներ, որոնք թույլ կտան ուժեղացնել Հայաստանի բիզնեսն ու ՏՏ ոլորտը՝ այն իսկապես դարձնելով ուժեղ մրցակից", -ասել է ՀՊՃՀ պատվավոր դոկտոր, Սինոփսիս-ի Կորպորատիվ շուկայավարման և շուկայի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ և Սինոփսիս հայաստանյան գրասենյակի նախագահ Դր. Րիչ Գոլդմանը: "Մարտահրավերներ գոյություն ունեն բոլոր երեք ոլորտներում՝ Կառավարություն, գիտություն, բիզնես, և մենք պետք է գործենք միասին` խնդիրները լուծելու և նոր միջոցներ մշակելու համար, որոնք ճանապարհ կհարթեն Հայաստանի տնտեսության արագընթաց զարգացման համար", - ավելացրել է նա:
      Նախապատմություն
      ԱրմԹեքը հիմնադրվել է տեխնոլոգիաների և գործարար ոլորտների պրոֆեսիոնալների կողմից` Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական առաջընթացն ապահովելու և տեխնոլգիական ոլորտի արագ աճը խթանելու համար: Այն տեղակայված է Սիլիկոնային Հովտում: Կազմակերպիչները ողջունում են համագործակցության գաղափարը և չեն հետապնդում քաղաքական նպատակներ:
      ԱրմԹեք'07 հաջող ընթացքից հետո կազմակերպիչները որոշում են կայացրել հետագայում տեխնոլոգիական և գործարար միջազգային համաժողովները հրավիրել պարբերաբար` այդ գործընթացը դարձնելով կազմակերպության հիմնական նպատակը: Լրացուցիչ տեղեկության համար կարող եք այցելել www.armtechcongress.com ինտերնետային կայքը:
      ԱրմԹեք Կոնգրես 07-ը` Տեխնոլոգիաների հայկական առաջին համաժողովը, տեղի է ունեցել 2007թ-ի հուլիսի 4-7-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիոսկո քաղաքում: Միջոցառումը, որին մասնակցում էին 300 հոգի, հնարավորություն ընձեռեց ԱՄՆ-ից, ՀՀ-ից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից մասնակցող բազմաթիվ ընկերությունների, կրթական հաստատությունների և կառավարության մարմինների ներկայացուցիչներին հանդես գալու տեխնոլոգիական ձեռքբերումների և ոլորտի մարտահրավերների վերաբերյալ ելույթներով և շնորհանդեսներով:


      ԱրմԹեք Կոնգրեսը ընդունվել է որպես Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների ոլորտի Գլոբալ Համաժողով

      ArmTech Congress'08–ը տեղի կունենա Երևանում, 2008թ. հոկտեմբերի 4-5-ը, ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո
      ԵՐԵՎԱՆ, ՀՀ և ՄԱՈՒՆԹԻՆ ՎՅՈՒ, Կալիֆորնիա, ԱՄՆ – օգոստոսի 19, 2008թ. – Տեխնոլոգիաների Հայկական Կոնգրեսը (ArmTech) հայտարարում է, որ ս.թ. հոկտեմբերի 4-5-ը Երևանում, Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա ArmTech Congress’08 համաժողովը: Սա բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված երկրորդ համաժողով-ցուցահանդեսն է, որն անց է կացվում Սովորել անցյալից, բացահայտել ապագան խորագրի ներքո: Միջոցառումը նախատեսված է գլոբալ հայկական հանրության միավորմամբ և Հայաստանի շեշտակիորեն աճող տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրված մասնագետների համար:
      Տեխնոլոգիաների հայկական առաջին համաժողովը՝ ArmTech Congress’07-ը, տեղի ունեցավ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում՝ 2007թ. հուլիսի 4-7ը: Միջոցառումը միտված էր գործող ընկերություների և ձեռներեցների միջև մասնագիտական ցանցի և արդյունավետ կապերի ստեղծմանն ու խթանմանը: Այն փայլուն հնարավորություն ընձեռեց ողջ աշխարհից, ԱՄՆ-ից և Հայաստանի Հանրապետությունից մասնակցող բազմաթիվ հաջողակ գործող ընկերություններին, ծառայություն մատուցողներին, կրթական հաստատություններին և կառավարության մարմինների ներկայացուցիչներին հանդես գալու տեխնոլոգիական ձեռքբերումներն ու ոլորտի մարտահրավերները ներկայացնող իրենց ելույթներով և շնորհանդեսներով:
      ArmTech Congress’08 համաժողովի նպատակն է ապահովել բարձր տեխնոլոգիաների մասնագետներին գլոբալ փոխկապակցմամբ և հանրային ռեսուրսներով, ներկայացնել ներկա վիճակը, տեխնոլոգիական նվաճումներն ու մարտահրավերները համաշխարհային տեխնոլոգիական հանրությանը և վերջինիս ուշադրությունը հրավիրել հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության վրա: Այն կսևեռի համաշխարհային հանրության ուշադրությունը Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող երկրի վրա և կնպաստի հայաստանյան և սփյուռքի ընկերությունների համագործակցության խորացմանը, ինչպես նաև ներդրումների հետագա աճին:
      Հայաստնաի Հանրապետության կառավարությունը շեշտադրում է Արմթեք համաժողովի` որպես Հայաստանի ներկայիս ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականության և նախաձեռնությունների քննարկման, պլանավորման և իրականացման հարթակի տրամադրման միջոցի, ինչպես նաև համաշխարհայաին մակարդակով Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրներից մեկի մասին իրազեկության բարձրացման նշանակությունը: Նույնիսկ ավելին` Արմթեք համաժողովը Հայաստանի կառավարության կողմից համարվում է գործարար և մասնագիտական տեղեկատվության ստացման և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ոլորտում կարևոր կապերի հաստատման աննախադեպ հնարավորություն: Համաժողովին մասնակցություն կունենան նաև Հայաստանից և ԱՄՆ-ից պետական այրեր, ֆինանսական, գիտական և սպասարկման ոլորտների հիմնական դերակատարներ և ներկայացուցիչներ:
      Տեխնոլոգիաների հայկական կոնգրեսի մասին
      Տեղակայված լինելով Սիլիկոնային Հովտում` Կոնգրեսը հիմնադրվել է տեխնոլոգիայի և գործարար պրոֆեսիոնալների կողմից` Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական զարգացումներ որդեգրելու և տեխնոլոգիական ոլորտի արագ աճը խթանելու համար: Կազմակերպիչները ողջունում են համագործակցության գաղափարը և չեն հետապնդում քաղաքական նպատակներ: ArmTech Congress’07-ի հաջողության հիման վրա տեխնոլոգիական և գործարար միջազգային համաժողովների պարբերական անցկացումը կազմակերպության ներկայիս նպատակն է:
      Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.armtechcongress.com:


      ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

      Հայաստան-Չեխիա Գործարար համաժողով տեղի ունեցավ Զարգացման հայկական գործակալությունում ս.թ. հուլիսի 7-ին: Գործակալության գլխավոր տնօրեն պարոն Հարությունյանը ընդունեց Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Կարլ Շվարցենբերգին ով պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում և նրա հայ գործընկերոջը` պարոն Էդոարդ Նալբանդյանին:
      Պարոն Հարությունյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, շոնրհակալություն հայտնելով չեխ պաշտոնյային Հայաստան այցելության համար, և ներկայացրեց Հայաստանի և Չեխիայի առևտրաշրջանառության և ներդրումների ծավալի վերաբերյալ ամփոփ տեղեկություն: Նա նշեց, հայ-չեխական գործարար կապերը ընդլայնելու և ամրապնդելու համար շատ բան պետք է արվի: Անդրադարձավ նաև վերջին 10 տարին ստորագրված համատեղ գործարար համաձայնագրերին, չմոռանալով նշել որ 2008 թ.-ի դրությամբ, Հայաստանում արդեն գործում են չեխական կապիտալով 17 ընկերություն:
      Հայաստանից Չեխիա արտահանումների ծավալը 2007թ. ընթացքում զգալիորեն աճել են և անցել 2 մլն դոլարից: Հայաստանը արտահանում է մոլիբդենի խտանյութ, փայտե իրեր, ադամանդե քար, ձեռագործ գորգեր, խեցեգործական իրեր, ֆերոմոլիբդեն և այլն: Չեխիայից Հայաստան ներմուծվում են հրուշակեղեն, գարեջուր, սննդամթերք, թուղթ, պլաստմասե իրեր, տրիկոտաժ, տպագրական սարքավորումներ, բժշկական սարքավորումներ և այլն:
      Տարբեր արդյունաերական ոլորտներ ներկայացնող չեխ գործարարները (տուրիզմ, բանկեր, մեքենաշինություն, էներգետիկա, ՓՄՁ) ժամանել էին արտգործնախարարի հետ` գործարար և տնտեսական համագործակցության ավելի բեղմնավոր և խորը ուղիներ գտնելու նպատակով:
      Ավելին, պաշտոնյաները հույս հայտնեցին, որ գլոբալ գործարար համաժողով կանցկացվի Չեխիայի հանրապետության Սենատի նախագահի Հայաստան այցելության շրջանակներում, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերին:


      ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

      Գործարարության Աջակցման խորհրդի նիստ տեղի ունեցավ Զարգացման Հայկական գործակալությունում հուլիսի 4-ին: ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն պարոն Ռ. Հարությունյանը, նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, խորհրդի փոխնախագահ պարոն Վ. Ներսիսյանցը, մասնավոր և պետական հատվածներ ներկայացնող խորհրդի անդամներ մասնակցում էին նիստին: Օրակարգի հարցերից մեկն էր հարկային վարչարարության կատարելագործման հայեցակարգի քննարկումը:
      Հայաստանի կառավարությանը տրամադրված առաջարկությունների հիման վրա հարկային վարչարարության բարեփոխումների հայեցակարգ մշակվել է և ներկայացվել է մասնավոր հատվածին` այն մանրամասն քննարկելու համար: "Այս նիստերի միջոցով փորձ է արվելու մեր գործարարներին բացատրել թե ինչ քայլեր են ձեռնարկում կառավարության կողմից այս ուղղությամբ: Մի կողմից պետական քաղաքականության և ծրագրի ներկայացումը մասնավոր հատվածին, և մյուս կողմից, նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրները մեզ հնարավորություն կտան առավել արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքները",-նշեց ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Հարությունյանը: Նա կարևորեց նաև մասնավոր հատվածի և պետության համագործակցության խորացումն և շփումների հաճախականությունը:
      Նիստին և հարցերի քննարկմանը նաև մասնակցում էին հարկային պետական ծառայությունից ներկայացուցիչներ: Նրանք ներկայացրեցին նախագծված գործողությունների ժամանակացույցը հարկային վարչարարության վերաբերյալ, լսելով նաև բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ առաջարկությունները: Նրանք նշեցին, որ բարեփոխումների հայեցակարգը հիմնված է միջազգային փաստաթղթերի վրա:
      Խորհրդի փոխնախագահը հավաստիացրեց, որ հարկային և մաքսային բարեփոխումներից հետո կգործի ավելի թափանցիկ և ազնիվ համակարգ: Բացառություն չեն լինի նաև կադրային և կառուցվածքային փոփոխությունները: Սրանք պետք է տեղի ունենան անմիջապես քանի որ ֆինանսական տարի 2009 պետք է լինի բարեփոխված: Փոխնախագահը նաև առաջարկեց ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն գործարարների բարձրացրած հիմնախնդիրների և առաջարկությունների վերհանմամբ և կառավարությանը կներկայացնեն առաջադրված խնդիրները հարկային և մաքսային բարեփոումների վերաբերյալ:


      ԶՀԳ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

      2008 հուլիսի 2-ին տեղի ունեցավ Զարգացման հայկական գործակալության խորհրդի նիստ, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ:
      Քննարկվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, "Զարգացման հայկական գործակալություն" ՓԲԸ-ի 2008թ. առաջին կիսամյակի աշխատանքների կատարման հաշվետվությունը, ԶՀԳ-ի ստորաբաժանումների աշխատանքների գնահատման հայեցակարգային մոտեցումները, կազմակերպական և այլ հարցեր: Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ԶՀԳ-ի ստորաբաժանումների աշխատանքների գնահատման հայեցակարգային մոտեցումներին: Նշվել է, որ փաստաթուղթը` մշակված ի կատարումն ԶՀԳ խորհրդի նախորդ նիստի հանձնարարականի, ներառում է աշխատանքների պլանավորման համակարգի նկարագիրը, աշխատանքների կատարողականի գնահատումը և ըստ աշխատանքի կատարողականի` աշխատակիցների վարձատրության և խրախուսման համակարգի նկարագիրը: ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն պարոն Ռ. Հարությունյանը անդրադարձավ 2008թ. առաջին կիսամյակի աշխատանքների կատարման հաշվետվությանը, նշելով գործակալության գործունեության մի քանի ուղղություններ` օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի, տեղական շուկայում ներդրումների հետևողական խթանման և օտարերկրյա ներդրողներին աջակցումը, Հայաստանի` որպես բարենպաստ գործարար միջավայր ունեցող երկրի վարկանիշի բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ արդյունավետ ինտեգրման նպաստումը: Պարոն Հարությունյանը նշել է ԶՀԳ-ի կողմից մշակվող ռազմավարության մասին, որի հիման վրա կազմվում է միջնաժամկետ գործողությունների ծրագիր` մատնանշելով միջոցառումների անցկացման ժամանակացույցը, պահանջվող ռեսուրսները և այլն: Ծրագիրը հիմք է հանդիսանում տարեկան ծրագրերի մշակման համար: Տարեկան ծրագրի հիման վրա մշակվում են յուրաքանչյուր ստորաբաժանման տարեկան աշխատանքային ծրագրերը:
      ԶՀԳ խորհուրդը ի գիտություն է ընդունել գործակալության 2008թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը: Վարչապետը կարևորել է, որ պետության կողմից գործակալության առջև յուրաքանչյուր տարվա համար հստակ նպատակներ և չափելի արդյունքներ դրվեն, ինչը աշխատանքի արդյունավետության և հաշվետվության գնահատման չափանիշ կդառնա:
      Վարչապետի հանձնարարականով, գործակալության հաշվետվություններն այսուհետ կներկայացվեն աղյուսակային տեսքով` ըստ ցուցանիշների տարիների կտրվածքով ցույց տալով դինամիկան:


      ՀԱՅ ԻՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

     2008թ.-ի հունիսի 17-ին Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր հայ-իրանական գործարար հանդիպում: 30 հոգուց բաղկացած գործարար պատվիրակությունը ժամանել էր Յազդ նահանգից: Գործարարները ներկայացնում էին արդյունաբերական տարբեր ոլորտներ. բժշկական ներարկիչնեի արտադրություն, գորգերի և ծածկոցների արտադրություն, հինա և բժշկական գույների արտադրություն, պլաստմասե և մելամինե խոհանոցային սպասքեր, սալահատակների ապրանքներ, հանքաքարի և ամրանների արտադրություն, գյուղատնտեսություն և այլ: Նրանք բոլորը հետաքրքրված էին զարգացնել երկկողմանի բեղմնավոր առևտրային և տնտեսական համագործակցությունը: Ներկայացուցիչներ կային նաև Յազդ նահանգի Առևտրային կազմակերպությունից և առևտրի, արդյունաբերության, հանքամշակման պալատից: Հայ Գործարարն հանդիպմանը նաև ներկա էին Հայաստանի հանքարդյունաբերություն ոլորտ ներկայացնող “Քար Արտ”, “Նյու Լիտա”, “Գետն Գրուպ” ընկերությունները: ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն պարոն Հարությունյանը ընդունեց պատվիրակությանը և նշեց, որ երկու երկրները շատ սերտ հարաբերության մեջ են, որը կնպաստի ընդլայնել տնտեսական հարաբերությունները առևտրի և ներդրումների մեջ: Ներկայացվեց նաև Հայաստանի տնտեսական աճի, ներդրման միջավայրի և տնտեսական հեռանկարները:
     Յազդը` նահանգի տնտեսական և վարչական մայրաքաղաքն է: Այսօր այն համարվում է Իրանում գործվածքների արդյունաբերական կենտրոններից: Բնակչության հիմնական մասը աշխատում է այլ ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, կաթնաանասնապահությունը, մետաղագործությունը, մեքենաշինությունը: Յազդը նաև մանրաթելային օպտիկայի ամենամեծ արտադրողն է: Նահանգի մյուս գյուղատնտեսական արտադրանքներն են նուշը, ընկույզը, նուռը, ինչպես նաև դեղաբույսերը, իսկ արդյունաբերական արտադրության մեջ մտնում են կերամիկան, սալիկները, մարմարը, գրանիտը, աղյուսը, ցեմենտը, կրաքարը, ոսկերչության արտադրության մեջ` ոսկին, ռուբինը, պղինձը և այլ:
     Իրանական կողմը ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն պարոն Հարությունյանին հրավիրեց այցելել Յազդ նահանգ` առավել մանրամասն ծանոթանալու քաղաքի պոտենցիալի և հնարավորությունների հետ: Պարոն Հարությունյանը ջերմորեն ընդունեց հրավերը:


      ՏՏԶԱԽ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ

      2008թ.-ի հունիսի 10-ին կառավարությունում տեղի ունեցավ Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի ընդլայնված նիստ: Նիստը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստին ներկա էին նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական պարոն Վ. Ներսիսյանցը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար պարոն Ն. Երիցյանը և խորհրդի այլ անդամները:
      Օրակարգի շրջանակներում քննարկվել են ՏՏ ոլորտի առաջնորդման ձևը, ոլորտի զարգացման խնդիրները և հայեցակարգը: Խորհրդի անդամների առաջարկությամբ, օրակարգում ներառվել են նաև արբանյակային ալեհավաքների օգտագործման, Հայաստան մտնող օպտիկական մալուխի հետ կապված խնդիրները և ինտերնետի հայերենացման գործընթացին պետական հնարավոր աջակցության տրամադրման վերաբերյալ հարցը:
      Ինչ վերաբերվում է Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի առաջնորդման ձևին, ՏՏ ոլորտը համակարգող պետական կառավարման պատասխանատու մարմին դիտվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պատասխանել է խորհրդի անդամների հարցերին և ներկայացրել է ոլորտի համակարգման մեխանիզմները, այդ թվում` խորհրդի, այլ նախարարությունների, մասնավոր հատվածի հետ համագործակցության ձևերն ու հնարավորությունները:
      ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը ևս ներկայացրել է էկոնոմիկայի նախարարը` հանգամանորեն անդրադառնալով այդ փաստաթղթի մշակման գործընթացին, ստացված առաջարկություններին և դիտողություններին: Նիստի մասնակիցներն օրակարգի առաջին երկու հարցերի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետները` ներկայացնելով ոլորտի առաջնորդման ձևի և զարգացման հայեցակարգի վերաբերյալ իրենց դիտողությունները: Որոշվել է հայեցակարգն ընդունել որպես հիմք` հետագա քննարկումների համար:
      Արբանյակային ալեհավաքների օգտագործման խնդրի հետ կապված, վարչապետը հանձնարարել է հարցի լուծման ուղղությամբ ձեռնարկել միջոցներ` ելնելով բիզնեսին չխոչընդոտելու նպատակից և կարևորելով հրապարակայնությունը:
      ՀՀ սահմանից մինչև կենտրոն ձգվող օպտիկական մալուխի սահմանափակ ռեսուրսի պատճառով առաջացող խնդիրների լուծման հետ կապված, հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել լուծման առաջարկներ և դրանց մասին զեկուցել հաջորդ նիստում:
      Օրակարգի հաջորդ` ինտերնետի հայերենացման հարցի հետ կապված, հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ ևս մեկ անգամ քննարկել իրականացված աշխատանքի արդյունքը լայնորեն ներդնելու համար պետական աջակցության հնարավորությունները:
      Ամփոփելով քննարկումների արդյունքները, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը: Որոշվել է խորհրդի նիստերի անցկացումը դարձնել ավելի հաճախակի: Հաջորդ նիստը կհրավիրվի մեկ ամիս հետո:


      ՀԱՅ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

     2008թ. հունիսի 4-ին տեղի ունեցավ Զարգացման հայկական գործակալության կողմից կազմակերպված Հայ-Գերմանական գործարար համաժողովը:
     33 գերմանացի գործարարներից բաղկացած պատվիրակությունը ժամանել էր Հայաստան` մասնակցելու համաժողովին: Պատվիրակության կազմում էին CARAT ներդրումային հիմնադրամի, ինչպես նաև ֆինանսական և գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ:
     Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար պարոն Տ. Դավթյանը, ով հիմնականում ներկայացրեց Հայաստանի ֆինանսական դաշտի իրավիճակը:
     ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն պարոն Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի գործարար պայմանները. ազատ և բարենպաստ գործարար միջավայրի համար օրենսդրությունը, քաղաքական և ֆինանսական կայունությունը, կառավարության կողմից ամրագրվածությունը և բարձր որակավորում ունեցող աշխատանքային ուժը: Նաև նշվեց, որ համաձայն միջազգային կազմակերպությունների գնահատականի, ԱՊՀ երկրներում Հայաստանի ներդրումային և առևտրի քաղաքականությունը համարվում է թափանցիկ: Պարոն Հարությունյանը նաև անդրադարձավ երկրների միջև Երկկողմանի Ներդրումային համաձայնագրին, որը կարևոր շարժառիթ կհանդիսանա գործարար համագործակցությունը խթանելու համար:
     Ընդհանուր շնորհանդես նաև ներկայացվեց Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի, ներդրումային շարժառիթների, օտարերկրյա ներդրումային ուղղությունների, արտահանման աճի, գործարար և ներդրումային միջավայրի մասին: Ներկայացվեցին նաև Հայաստանի տնտեսության առաջնային ոլորտները և ԶՀԳ-ի դերը ներդրումների ներգրավման և արտահանման խթանման մեջ: Նշվեց նաև, որ Գերմանիայի հանրապետւոթյունը ներդրումների ծավալով զբաղեցնում է երկրորդ տեղը- 55251.9 հազ. ԱՄՆ դոլար:
     Չնայած Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրային գնահատականը մեծ չէ, բայց խոստումնալից է: Հայաստանի արտահանման առևտրաշրջանառությունը Գերմանիա 2007թ.ին ընդհանուր առմամբ կազմել է 286388.7 հազ. ԱՄՆ դոլար,, մինչդեռ ներմուծումը կազմել է 145334.5 հազ.ԱՄՆ դոլար:
     Երկրորդ շնորհանդեսը ներկայացվեց Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի Բյուջետային և Կառավարման բաժնի պետի կողմից: ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրաամադրող միջազգային բանկ, որը հիմնադրումը Հայաստանում համարվում է հաջող տարբերակներից մեկը: ՊրոԿրեդիտ խումբը բաղկացած է 22 բանկերից, որոնք գործում են Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում և ղեկավարվում են ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից, գլխավոր գրասենյակը, Ֆրանկֆուրտ, Գերմանիա:
     Վերջում, Գերմանայի պատվիրակաությունը իր գոհունակությունը և հույսը հայտնեց երկու երկրների հետագա արգասաբեր համագործակցության վերաբերյալ:


      ԶՀԳ-ն ՈՒՆԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

      ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ պարոն Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն:
      Այս կապակցությամբ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ֆինանսների նախարար պարոն Տիգրան Դավթյանը, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական պարոն Վահրամ Ներսիսյանցը այցելեցին ԶՀԳ` աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ գլխավոր տնօրենին:
      Պարոն Հարությունյանը նախկինում եղել է Ֆինանսների նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն:


      ՏՏԶԱԽ ՆԻՍՏ

     Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացմանն Աջակցող Խորհրդի նիստ տեղի ունեցավ Զարգացման հայկական գործակալությունում 2008թ. մայիսի 16-ին:
     Նիստին մասնակցում էին խորհրդի փոխնախագահ, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական պարոն Վ. Ներսիսյանցը և Էկոնոմիկայի նախարար, պարոն Ն. Երիցյանը:
     Քննարկման թեմաներն էին ՏՏ ոլորտի կառավարումը և ՏՏ ոլորտի զարգացման խնդիրները և հայեցակարգը:
     Ըստ պարոն նախարարի, արդեն մի քանի քննարկումներ են տեղի ունեցել շահագրգիռ կողմերի հետ հայեցակարգի վերաբերյալ, այդ թվում նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Հայեցակարգը փորձաքննության է ենթարկվել նաև Համաշխարհային բանկի փորձագետների կողմից: Վերջնական քննարկումներ տեղի կունենան` հայեցակարգը ՀՀ կառավարությանը ներկայացնելուց առաջ: Հայեցակարգի առաջնահերթություններից է համարվում ստեղծել տեղեկատվական հասարակություն, ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, որը շատ կարևոր է երկրի գործարար միջավայրը բարելավելու համար: Պարոն նախարարը առանձնացրեց Գյումրիում տեխնոպարկի ստեղծումը, ինտերակտիվ կրթական համակարգի ներդրումը, համակարգիչ բոլորի համարե նախագծի իրականացումը և այլն: Հանդիպման ժամանակ, քննարկվեցին ՏՏ ոլորտի զարգացման խոչընդոտները:
     Բոլոր դիտողությունները և առաջարկությունները ընդունվեցին նախարարի կողմից, ով համաձայնվեց անդրադառնալ բոլոր այս քննարկումներին միևնույն ժամանակ խնդրելով կարծիք հայտնել հայեցակարգում առաջադրված 10 հիմնական թիրախային ուղղությունների մասին: Ներկայացված դիտողությունները և առաջարկությունները քննարկելու համար 10 օրվա ընթացքում կհրավիրվի նոր խորհրդակցություն:


      ԳԱԽ ՆԻՍՏ

     2008թ.-ի մայիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի նիստ` ընդլայնված կազմով, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
     Քննարկվել են Գործարարության աջակցման խորհրդի` ՀՀ կառավարության ծրագրից բխող ռազմավարության եւ հետագա աշխատանքների հարցերը:
     Գործարար համայնքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարևոորել են կառուցողական երկխոսության, կառավարության ծրագրի իրականացմանը մասնավոր հատվածի մասնակցության ապահովման, միմյանց նկատմամբ վստահության ամրապնդման կառավարության հստակ տրամադրվածությունը` երկրում իրական բարեփոխումներ տեսնելու ակնկալիքով:
     Կարծիքների փոխանակումից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում Գործարարության աջակցման խորհրդի գործունեության ռազմավարության վերաբերյալ բոլոր դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել խորհրդի քարտուղարություն` նախապես փոքր կազմով դրանք քննարկելուց հետո, առաջարկություններն ամրագրող ամփոփ փաստաթուղթ նախապատրաստելու եւ խորհրդի հաջորդ ընդլայնված նիստում ներկայացնելու համար:
     "Մենք մտադիր ենք ՀՀ-ում ձևավորել այնպիսի բիզնես միջավայր, որը կհամարվի լավագույնը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ քննություն կբռնի միջազգային մրցակցության առումով: Սա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին բավականին լուրջ աշխատանք պետք է կատարենք, ընդ որում` այս աշխատանքը հնարավոր է օբյեկտիվորեն գնահատել, որովհետև գոյություն ունեն այս բնագավառում բազմաթիվ միջազգային հեղինակավոր կառույցներ, որոնք գնահատման իրենց մեթոդաբանությամբ հայտնի են և մշտապես աշխարհի տարբեր երկրների բիզնես միջավայրները կարողանում են համեմատության մեջ ներկայացնել միջազգային հանրությանը:
     Այսօրվա մեր հանդիպման նպատակն է` առաջին` քննարկել այն մոտեցումները, որոնք արդեն իսկ որդեգրել է նորակազմ կառավարությունը և որոնք դրված են կառավարության ծրագրի հիմքում: Ես վստահ եմ, որ դուք բոլորդ ծանոթ եք այդ ծրագրի հիմնադրույթներին: Երկրորդ` քննարկել, թե, ըստ ձեզ, ինչպիսի՞ խնդիրներ են կուտակվել եւ ինչպիսի՞ կազմակերպչական մոտեցումներ եք առաջարկում, որպեսզի մեր խորհուրդն աշխատի ավելի արդյունավետ, հանդիպումները, միգուցե, լինեն ավելի հաճախակի, քննարկումների ձևաչափերի վերաբերյալ ձեր կարծիքը ինչպիսի՞ն է: Եվ պայմանավորվենք նաեւ 2008-2009թթ. մեր անելիքների վերաբերյալ, թե որո՞նք եք դուք համարում այն առաջնահերթ խնդիրները և հարցերը, կարող ենք դարձնել մեր մոտակա քննարկումների առարկա":


      ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

      Գործարար և Ներդրումային միջավայրի հնարավորությունների վերաբերյալ Զարգացման Հայկական գործակալությունում տեղի ունեցավ Հայ Իրանական Գործարար համաժողով: Համաժողովը կազմակերպել էր Քավենդիշ համալսարանը ԶՀԳ-ի անմիջական աջակցությամբ:
      20 հոգուց կազմված պատվիրակությունը որը գլխավորում Քավենդիշ համալսարանի գլխավոր տնօրեն պարոն Հուսեյն Թաջբախշը, ժամանել էր Իրանից: Նրանք ներկայացնում էին արդյունաբերության տարբեր ոլորտներ և ցանկություն ունեին քննարկել Հայաստանի գործարար և ներդրումային հնարավորությունները:
      Պրն. Թաջբախշը նշեց, որ արդեն մեկ տարուց ավելին Քավենդիշ համալսարանը սերտորեն համագործակցում է Զարգացման հայկական գործակալության հետ, որի ընթացքում նրանց տրամադրվել է անհրաժեշտ գործարար տեղեկատվություն և խորհրդատվություն: Նա հորդորեց իրանցի գործընկերներին կապ պահպանել ԶՀԳ-ի հետ և ամրապնդել համագործակցությւոնը, հույս հայտնելով, որ այն կարող է լինել փոխշահավետ:
      Իրանցի գործարարներին ներկայացվեցին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը, ներդրումային միջավայրը և տնտեսության հեռանկարային ճյուղերը որոնք ունեն մեծ պոտենցիալ: Գործարարներին նաև հետաքրքրում էր Հայաստանի բանկային համակարգը: HSBC–ի ներկայացուցիչը մանրամասնորեն ներկայացրեց բանկային համակարգը և դրա գործունեությունը, որից հետո տեղի ունեցավ հարց և պատասխան: Շնորհանդես նաև կայացավ Հայաստանի հարկային և մաքսային օրենսդրության վերաբերյալ:
      Ինչպես նշեց Ներդրումների Խթանման Տնօրեն Նատալյա Արծրունին, "Իրանցիները այստեղ են ուսումնասիրելու մեր գործարար միջավայրը: Ամենամրցունակ են այն ոլորտները, որոնք հիմնված չեն տրանսպորտի վրա: Դրանք են Տեղեկատվական Տեխնոլոգիաները, Կենսատեխնոլոգիան, Ադամանդագործությունը: Անհատական գործարար հանդիպումներ տեղի կունենան նաև մեր տեղացի գործարարների հետ, որոնց շրջանակներում արդեն հայտնի կդառնա նրանց հետաքրքրությունները: Մենք նաև կաջակցենք իրենց գործընկեր գտնելու հարցում":
      Ինչպես նշեց Ներդրումների Սպասարկման վարչության տնօրեն Վալերի Շաբանովը, "Ներդրումային միջավայրը մեր երկրում իսկապես բավարար մակարդակի վրա է: Միջազգային կազմակերպությունների կողմից արժանացել ենք բարձր գնահատականների մեր ներդրումային միջավայրի վերաբերյալ": Չմոռանանք նշել նաև, որ ներդրումային ծավալները ակնհայտորեն աճել են հատկապես շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում: Իսկ վերջին տարիներին ապրանքաշրջանառությունը կազմել է 700մլն ԱՄՆ դոլար, որից 111 մլն –ն եղել է արտահանումը և 400մլն-ն` ներմուծում: Օտարերկրյա Ուղղակի Ներդրումների ընդհանուր կշիռը 25.4% է, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 580մլն ԱՄՆ դոլար:
      Իրանցի գործարարներին հիմնականում հետաքրքրում էր փոքր էներգետիկայի զարգացումը, հատկապես փոքր ՀԷԿ-ի կառուցումը: Նրանց կարծիքով քիմիական արդյունաբերությունը, սննդարդյունաբերությունը ոսկերչությունը և կիսաթանկարժեք քարերի արտադրության ոլորտները զարգանալու մեծ հնարավորություն ունեն:


      ՖԻՆԱՆՍՆԵՐ ԿՐԵԴԻՏ, ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՈՒԴԻՏ ԷՔՍՊՈ 2008

      2008թ. մայիսի 2-4-ը Երևանում տեղի ունեցավ "ֆինանսներ, Կրեդիտ, Ապահովագրություն և Աուդիտ" առաջին մասնագիտացված ցուցահանդեսը:
      Էքսպոն կազմակերպվել էր "Լոգոս-Էքսպո Կենտրոնի"` կողմից Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի, Հայաստանի հանրապետութան գործարարների և արդյունաբերողների միության անմիջական աջակցությամբ:
      ԶՀԳ-ն նույնպես իր մասնակցությունը ցուցաբերեց Էքսպոյին` ներկայացնելով Հայաստանում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: ԶՀԳ-ի հրատարակությունները գործունեության, հարկային և մաքսային օրենսդրության վերաբերյալ, արտահանման տեղեկատուն լայն արձագանք գտան ցուցահանդեսի ժամանակ:
      Ցուցահանդեսի նպատակն էր հասարակությանը տեղեկացնել ֆինանսական ոլորտի գործունեությունը: Ավելի քան 25 կազմակերպություններ մասնակցուն էին ցուցահանդեսին:
      Էքսպոն ներառում էր հետևյալ ոլորտները-բանկային գործ, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար բանկային ծառայություններ, հիպոթեքային վարկավորում, ավտովարկավորում, ֆինանսական խորհրդատվություն, ներդրումների կառավոարում, ապահովագրություն, աուդիտորական ծառայություններ:


     

      ԶՀԳ աշխատակազմը սրտանց շնորհավորում է նախկին գլխավոր տնօրեն պարոն Տիգրան Դավթյանին` Հայաստանի Հանրապետության Ֆինասների նախարար նշանակվելու կապակցությամբ:
    ԶՀԳ աշխատակազմը պարոն Դավթյանին մաղթում է հաջողություն և ամենայն բարիք այս պատասխանատու գործում:
      Պայծառ և բեղմնավոր ապագայի լավագույն ցանկություններով:
        ԶՀԳ աշխատակազմ



      ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ և ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

    BSEC   Սևծովյան Առևտրի և Ներդրումների խթանման ծրագրի շնորհանդես կայացավ Զարգացման հայկական գործակալությունում 2008թ. ապրիլի 3-ին: Շնորհանդեսը կազմակերպել էին Զարգացման հայկական գործակալությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Սևծովյան Տնտեսական Համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպությունը:
      Ծրագիրը համատեղ նախաձեռնություն է, որը համաֆինասնավորվում է Հունաստանի, Թուրքիայի և ՍԾՏՀ-ի կողմից, որի նպատակն է խթանել ներդրումների և առևրի կապերը, ինչպես նաև խրախուսել հայրենական արտադրանքի արտահանումը ՍԾՏՀ տարածաշրջանում: Ծրագրի շրջանակներում, գործարար համաժողովներ և հանդիպումներ, ցուցահանդեսներ տեղի կունենան տարին երկու անգամ ՍԾՏՀ անդամ երկրների մայրաքաղաքներում:
      Միջոցառմանը ներկա էին առևտրի և տնտեսական զարգացման նախարար, պարոն Ն. Երիցյանը, ՄԱԿԻ-ի մշտական համակարգող/ՄԱԿԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի ծրագրերի ղեկավար Ջուզեպպե Բելսիտոն, կառավարության ներկայացուցիչներ, գործարար միությունների ղեկավարներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
      ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն պարոն Տիգրան Դավթյանը ողջունեց բոլոր հյուրերին և մասնակիցներին: Նա նշեց, որ այս հատուկ միջոցառումը բացառիկ հնարավորություն է տալիս ծրագրի մասին մտքեր փոխանակել: “Կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական գերակայություններից է արտահանման խթանումը, արտաքին առևտրի ծավալների մեծացումը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը: Կառավարության կողմից լուրջ քայլեր են արվում, մասնավորապես ձևավորվել է իրավապայմանագրային դաշտը, օրենսդրական դաշտը, ապահովվել է առավել բարենպաստ ռեժիմներ մեր բոլոր գործընկեր երկրների հետ,-նշել է գլխավոր տնօրենը: Ծրագրի իրագործումը կխթանի առևտրի ծավալները և ներդրումային կապերը Սևծովյան տարածաշրջանում ինչպես նաև կընդլայնի հայրենական արտադրանքի արտահանման հնարավորությունները: Ինչպես նշեց պարոն Դավթյանը, Հայաստանն ունի ազատ առևտրի ռեժիմի համաձայնագրեր համարյա բոլոր ԱՊՀ երկրների հետ, հիմնել է ավելի բարենպաստ առևտրի ռեժիմ ավելի քան 150 երկրների, այդ թվում նաև ՀԱԿ անդամների, Եվրամիության, ԱՄՆ-ի Ճապոնիայի, Կանադայի հետ: Մոտ ապագայում, անալոգ համաձայնագրեր ստորագրելու բանակցություններ կվարվեն Եվրամիության քաղաքականության "նոր հարևաններ" շրջանակում:
      Իր ելույթի ժամանակ, ՀՀ Առևտրի և Տնտեսական զարգացման նախարար, պրն. Երիցյանը վստահեցրեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, որպեսզի կարողանանք առևտրի ռեժիմը դարձնենք մատչելի տնտեսվարող սուբյեկտների համար կապված բիզնես միջավայրի ,ստանդարտների, որակի, չափագիտական նորմերի հետ: Նա նշեց նաև, որ երկրների զարգացվածության աստիճանը այդքան էլ տարբեր չեն և կարող ենք ավելի մեծ արդյունքներ արձանագրել մոտ ապագայում:
      ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԿԶԾ մշտական ներկայացուցիչ, Կոնսուելո Վիդալը ողջունեց հյուրերին և մասնակիցներին: Շնորհավորելով ծրագրի նախաձեռնողներին,, նա նշեց, որ Թուրքիան և Հունաստանը առաջին անգամ են ֆինասնավորում այսպիսի ծրագիր Հայաստանում:
      ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի ծրագրերի ղեկավար Ջուզեպպե Բելսիտոն, ներկայացրեց շնորհանդեսը, թե ինչպիսի է նախագիծը իրագործվելու առաջիկա երկու տարիների ընթացքում: Նա բնորոշեց այս ծրագիրը, որպես "գործարար հաղորդակցության ծրագիր".
      Չմոռանանք նշել, որ ՍԾՏՀ կազմակերպույթան և ՄԱԿԶԾ մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ 2007թ. դեկտեմբերի 3-4-ը Հունաստանում: ՍԾՏՀ-ին անդամակցում են 12 երկրներ` Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Ուկրաինա և Սերբիա/Մոնտենեգրո:

    Լուսանկարիչ՝ Ա.Խաչատրյան


      ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

      Քննարկման հիմնական թեման վերաբերում էր 2008թ. սեպտեմբերին Բուլղարիայում կայանալիք Հայ-Բուլղարական գործարար համաժողովին, որի կազմակերպիչը կհանդիսանա ԶՀԳ-ն: Միջոցառման վայրը և ժամանակահատվածը համաձայնեցվեցին երկու երկրների վարչապետների 2007թ.-ի նոյմեբերին Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
      Երկու երկրների կառավարության և գործարար միջավայրի ներկայացուցիչեր կմասնակցեն գալիք համաժողովին: Քննարկման թեմաների մեջ կընդգրկվեն նաև արդյունաբերական մի քանի ոլորտ-տեղեկատվական տեխնոլոգիա, դեղագործություն, սնունդ, տեքտիլ, շինանյութեր, ադամանդագործություն, կահույք, փոխադրում, ծառայություններ և այլն:
      Դեսպանը հայտնեց իր վստահությունը, որ գործարար համաժողովը կօգնի էլ ավելի ամրապնդել երկրների միջև ընկերական և առևտրատնտեսական համագործակցությունը:

     
      Դեսպանին մանրամասն ներկայացվեց ԶՀԳ-ի գործունեության ծրագիրը, ծառայությունները:
      Բավականին արդյունավետ քննարկում տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլի ինչպես նաև տուրիզմի ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
      Քննարկվեցին նաև գործարար համաժողովների, գործարար առաքելությունների, ուսուցողական դասընթացների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման հնարավորությունները որոնք բարենպաստ կլինեն երկու երկրների համար: Դեսպանը բարձր գնահատեց ԶՀԳ-ի դերը և ապագա առևտրատնտեսական համագործակցության համար իր պատրաստակամությունն հայտնեց:


      ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

      2008 թ.-ի փետրվարի 15-18-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ "Կամուրջ" հինգերորդ միջազգային տնտեսական համաժողովը: Համաժողովը կազմակերպել էին Առևտրի և Տնտեսական Զարգացման նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը, Կենտրոնական Բանկը և Զարգացման Հայկական Գործակալոթյունը: Միջոցառմանը մասնակցում էին 10 երկրներից ժամանած ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակը Հայաստանի տնտեսական ներուժը արևմտյան և մերձարևելյան գործարար և քաղաքական շրջանակներին ներկայացնելն էր:
      Կազմակերպիչները հավաստիացնում են, որ համաժողովը հաստատում է հայկական Դավոս խորագիրը և գործարար կյանքի անբաժանելի մասն է կազմում որպես հանդիպման և բաց քննարկումների վայր քաղաքական գիտնականների, գործարար հասարակությունների, բանկի կառավաիրչների և ապահովագրական ընկերությունների համար:
      Քննարկման թեմաները ներառում էին փոքր և միջին ձեռնարկությունները, տրանսպորտ և լոգիստիկա, ՏՏ հասարակություն-ներկա վիճակը և ապագան, բանկեր և կրեդիտավորման ընկերություններ, շինարարական արդյւոնաբերություն, գյուղատնտեսական արդյունաբերություն, ներդրումային ներգրավում:
      Առևտրի և Տնտեսական Զարգացման նախարար պրն. Ն. Երիցյանը ներկայացրեց Հայաստանի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները: "Մեր երկրում օտարերկրյա ներդրումների ծավալն անընդհատ ավելանում է. 2003թ. ներդրումների ծավալը 229.6 մլն ԱՄՆ դոլարի էր, մինչդեռ 2007թ. միայն 9 ամիսների տվյալը 469.9 մլն դոլարի էր, ասաց Ն. Երիցյանը` հավելելով, որ Հայաստանը շարունակելու է ներդրումներ, զարգացնել տնտեսությունը այնքան, մինչև 2020—2025թթ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն արդեն 10-12 հազ. դոլարի կհասնի: “Մենք հիմա ներդրումային զարգացման փուլում ենք, պետք է հասնենք գիտելիքի վրա հիմնված զարգացման փուլին: Նախարարը մատնանշեց ներդրումային զարգացման փուլի նախադրյալները, այն է` էներգետիկ, հեռահաղորդակցություան և այլ ենթակառուղվածքների առևտրականացում, կապիտալի անարգել մուտք և ելէ, կապիտալ ապրանքների ներկրման զրոյական մաքսային ռեժիմ, նաև բանկային հուսալի և դինամիկ զարգացող համակարգ: Ներդրումային զարգացման փուլի անցման պայմաններն են երկրի մրցունակության շարունակական բարձրացումը, գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը, միջազգային հեղինակավոր ընկերություների մուտքի խրախուսումը, գիտելիքի վրա հիմնված տնտեսության հիմքերի և ենթակառուցվածքների ձևաորումը:
      Տուրիզմի արդյունաբերությունը զարգացնելու մեջ Հայաստանի կառավարությունը ակնկալում է 2.7 միլիարդ դոլարի ներդրում կատարել 2008- 2020 ընկած ժամանակաշրջանում: Այս պատկերները տեղ են գտել կառավարության կողմից մշակված տուրիզմի զարգացման ռազմավարության մեջ: Ընդհանուր ներդրումների չափը կազմում է 2350-2700 միլիոն դոլար, որից` 1300-1500 միլիոն դոլարի ներդրումը կլինի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, 150-200 միլիոն դոլարի ներդրումը` թանգարանները, բնական, պատմական վայրերը և սրբավայրերը, վրանային ճամբարների համար հատկացված վայրերը և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններն արդիականացնելու համար: Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Չեխիայի և Մորավիայի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության և ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության միջև:
      Ըստ Զարգացման Հայկական Գործակալության տնօրեն Տիգրան Դավթյանի, երբ Հայաստանը մասնակցի “Շանհայ2010” ցուցահանդեսին, ապա շատ բան կունենա ներկայացնելու, քանզի մեր տնտեսությունը մի առավելությունի ունի` բազմազանեցված է:
     


      ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՇԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԶԶ ԲԻԶՆԵՍԻ ՄԻՋՈՑՈՎ

    Buzz business   Բազզ գործարար թիմը գործադիր ռեժիսորի և Ռեգիոնի Տնօրենի գլխավորությամբ 2008թ. փետրվարի 4-ին ժամանեցին Իսպանիայից` քննարկելու համար Հայաստանի վերաբերյալ վավերագրական ֆիլմ արտադրելու նախագիծը: Հայաստանի Հանրապետության Առևտրի և Տնտեսական զարգացման նախարարը, մասնավոր և պետական հատվաÍներից ներկայացուցիչներ ներկա էին քննարկմանը: Շնորհանդեսի ժամանակ, Բազզ թիմը ներկայացրեց բավականին լրատվական և հասանելի վավերագրական ֆիլմ նկարահանելու հնարավորությունը, որտեղ Հայաստանը ներկայանա որպես բարենպաստ և մատչելի երկիր ինչպես նաև բացառիկ երկրներից մեկը: Այցելությունից առաջ, 2007թվ.-ին թիմը արդեն նախնական հանդիպումներ էր ունեցել Հայաստանի կառավարության անդամների հետ:
      Բազզ հեռուստաընկերությունը համագործակցում է Տրանսգլոբ ընկերության հետ և մասնագիտացված է գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի արտադրությամբ, հեռուստատեսութան համար թվային աջակցությամբ և բարձր հստակությամբ: Այն առաջարկում է գովազդային միջոցներ, գործարար ծրագրավորում, ներդրումային ուղեցույցներ, ինտերնետային հեռուստատեսություն և այլն:
      Բազզ հեռուստաընկերությունը շուտով կսկսի նկարահանել ճանապարհորդության վերաբերյալ “Escape” նոր ֆիլմաշար որը հեռուստադիտողներին թույլ կտա հասնել մոլորակի ամենագեղեցիկ անկյունները: Այն նաև համաշխարհային հեռուստալսարանի համար կբացահայտի լավ և անհայտ մնացած մշակութային գանձերը տեղադրելով նոր դրախտավայրեր քարտեզի վրա կամ վերաբրենդավորելով նպատակային վայրերը:
      “Escape” հեռուստաշարը կընդգրկի հետևյալ թեմաները-պատմական վայրեր, չշոշափված դրախտավայրեր (բնություն և wildlife), գույնը, արհեստ, մշակույթ, արկածային/էկո տուրիզմ, հյուրասիրություն-տեղական ավանդույթների ընկալում և խոհարարություն մեկ ժամանովց վավերագրական ֆիլմի մեջ: Կինոնկարահանումը կտևի 14 օր և 3 օր կընդգկի ձմեռ եղանակը: Ֆիլմը հասանելի կլինի 450 միլիոն հեռուստադիտողի:
      Բազզ հեռուստաընկերությունը սերտորեն համագործակցում է BBC BBC World, Bloomberg Television, CNBC, TVE International, National Geographic, SKY, Discovery, PBS, Francetelevisions, RAI և այլի հետ:

    Լուսանկարիչ՝ Ա.Խաչատրյան


      ՀԱՅ ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

    Armenian-Russian Economic Forum   2008թ. հունվարի 21-ին Երևանում տեղի ունեցավ Հայ-ռուսական տնտեսական համաժողով: Համաժողովը կազմակերպել էր Ռուսաստանի Հայերի միությունը և Զարգացման Հայկական Գործակալությունը: Ավելի քան 60 գործարար ժամանել էին Ռուսաստանից համաժողովին մասնակցելու և պոտենցիալ գործընկեր գտնելու նպատակով:
      Ֆորումին ներկա էր Ռուսաստանի տրանսպորտի նախարար, պարոն Իգոր Լևիտինը: Առևտրի և îնտեսական ½արգացման նախարար, պարոն Ն. Երիցյանը և Զարգացման Հայկական Գործակալության գլխավոր տնօրենը պարոն Տիգրան Դավթյանը հանդես եկան շնորհանդեսներով:
      Իր ելույթի ժամանակ, պարոն Դավթյանը անդրադարձավ Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներին որոնք կարող են դիտարկվել տնտեսության աճի էական խթան: Վերջին մի քանի տարիներին, 15-25% ներդրումների տարեկան աճ է արձանագրվել մինչդեռ 2007թ.-ի հունվար-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կազմում էին 469.9 միլիոն դոլար,իսկ ուղղակի ներդրումները կազմում էին 312միլիոն դոլար: Ռուսաստանը ամենամեծ ներդրողն է Հայաստանի տնտեսության մեջ-32.6% աճով 2006թվ-ի համեմատ: Ներդրումներ կատարվել են հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության, օդային տրանսպորտի, սննդարդյունաբերության, տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: 2007թ.-ի դրությամբ, մոտ 852 ընկերություն գրանցվել են և գործում են Հայաստանում ռուսական կապիտալով:
      Պարոն Դավթյանը նաև անդրադարձավ տնտեսական ազատության գործակից արդյունքներին, որի համաձայն 162 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 28րդ հորիզոնականը, իր հարևաններից առաջ և ինչ վերաբերում է “"Doing Business-2008" ամսագրին, Հայաստանը զբաղեցնում է 39րդ հորիզոնականը:
      Ռուսաստանում Հայերի միության նախագահ պարոն Արա Աբրահամյանը նկատեց, որ այս համաժողովի հիմնական նպատակն է ստեղծել ավելի սերտ հարաբերություններ պոտենցիալ գործընկերների հետ և ներգրավել խոշոր ներդրումներ, իսկ Ռուսաստանի գործարարները ակնկալում են, որ Հայ-ռուսական համագործակցությունը կշարունակվի և կհանգեցնի արդյունավետ արդյունքների:
     


      ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Cooperation memorandum   Զարգացման Հայկական Գործակալությունը և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միությունը 2007թ.-ի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրեցին հուշագիր համագործակցության մասին:
      Ինչպես հայտնեց ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն պարոն Տ. Դավթյանը, հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանում ներդրումների ներհոսքի խթանմանը, արտահանման ծավալների մեծացմանը, տեղեկատվական հասարակության կայացման աջակցմանը, գործարար միջավայրի բարելավմանը, Հայաստանի տնտեսական վարկանիշի բարձրացմանը:
      Ըստ պարոն Դավթյանի, Արդյունաբերողների և Գործարարների միությունը գործարար հասարակություն է ներկայացնում, իսկ ԶՀԳ-ն աջակցում է հայկական շուկան աշխարհում ներկայացնելու համար և կապող օղակ է հանդիսանում գործարար աշխարհի և պետության միջև, և դրա համար երկու կառույցների համագործակցությունը շատ կարևոր է:


      ԲԵԼԳԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    Cooperation memorandum   2007 թ.-ի դեկտեմբերի 19-ին Զարգացման Հայկական Գործակալության գլխավոր տնօրեն պրն. Տիգրան Դավթյանը հյուընկալեց Բելգիայի պատվիրակությանը ովքեր գործարար առաքելությամբ ժամանել էին Բելգիայի Թագավորության առաջադեմ նահանգներից` Վալոնիայից:
      Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան, պրն. Չարլզ Գիսլենը, Վալոնիայում ԶՀԳ-ի գործընկեր, Արտաքին Առևտրի և ներդրումների գործակալության գլխավոր տնօրեն, պրն. Ֆիլիպ Սյունենը, Առևտրի ներկայացուցիչ պրն. Իվան Կորսակը: Այցելությունից առաջ, դեսպանը և գլխավոր տնօրենը հանդիպում էին ունեցել Առևտրի և Տնտեսական Զարգացման նախարարի, էներգետիկայի նախարարի և փոխքաղաքապետի հետ:
      “Այս այցելությունը կարող է համարվել Հայ-բելգիական համաժողովի շարունակությունը, որը տեղի ունեցավ Բելգայի թագավորություն նախագահի այցելության շրջանակներում: Մենք ուրախ ենք, որ Բրյուսելում կայացած մեր հանդիպումներից 2 ամիս անց, մեզ հաջողվեց կազմակերպել այսպիսի գործարար առաքելություն որտեղ մեր գործընկերները և Բելգիայի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալ երկրի տնտեսական քաղաքականության և գործարար հնարավորությունների հետ”, նշեց պրն. Դավթյանը:
      Բելգիայի Թագավորության կազմում ընդգրկված էին 12 կազմակերպություններ և ընկերություններ` խողովակաշարերի արտադրություն, քարի մշակման սարքավորում, շոկոլադե արտադրություն, ընտանի թռչունների կոնցենտրատներ, ինչպես նաև Ինտերնետային և արբանյակային հաղորդակցության ծառայություններ 2 օրվա այցելության ընթացքում, 12 բելգիական ընկերություններ գործարար հանդիպումներ ունեցան տեղական 79 ընկերության հետ: Օզոնը, որն արդեն գործում է Գյումրիում, հույս հայտնեց նաև Երևանում հիմնադրվելու մասին: Կոմելեկ-Շրեդերը, փողոցային լուսավորման արտադրական ընկերությունը և Հուսքվարնան, բնական քարի մշակման ընկերությունը արդեն որոշել են Հայկական շուկայում սկզբնավորվել:
      Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, ներդրումների և գործարար պոտենցիալը ինչպես նաև Հայաստանի ֆինանսական շուկայի վիճակը ներկայացվեցին բելգիական պատվիրակությանը:
      Բելգիական պատվիրակությունը իր գոհունակությունը և երախտագիտությունը հայտնեց ԶՀԳ-ին այսպիսի արգասաբեր գործարար հանդիպումներ կազմակերպելու համար որը իհարկե սկիզբ կդառնա երկու երկրների միջև հետագա շարունակական համագործակցությանը:
      Երեկոյան, հյուրերը հրավիրված էին "Կադանս" խմբի դասական երաժշտության կատարմանը, որտեղ նրանք ամբողջությամբ վայելեցին ծրագիրը:


      ՍԵՎ ԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
      Զարգացման Հայկական Գործակալության գլխավոր տնօրեն պարոն Տիգրան Դավթյանը մասնակցեց Հունաստանում տեղի ունեցած Սև ծովյան Տնտեսական համագործակցութան և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպմանը 2007թ. դեկտեմբերի 3-4-ը:
      Սև Ծովյան Տնտեսական Համագործակցություն կազմակերպությունը բազմակողմանի քաղաքական և տնտեսական նախաձեռնության մի օրինակ է, որի նպատակն է Անդամ երկրների համար որդեգրել փոխներգործություն և ներդաշնակություն, ինչպես նաև երաշխավորել խաղաղություն, կայունություն և բարգավաճում խրախուսելով ընկերական հարաբերություններ Սև Ծովյան շրջանում ավելի սերտ տնտեսական ինտեգրացման միջոցով: Այս նախագծի մեջ ընդգրկված են 12 երկիր. Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Թուրքիա, Ուկրաինա և Սերբիա/Մոնտենեգրո:
      Ծրագիրը կձևավորվի ՄԱԿի Զարգացման ծրագրի ռեգիոնալ և ազգային նախագծերի հետ միասին:Գործառնական միությունները կդրսևորվեն ավելի մաքսիմում չափերով այլ նշանակալի նախաձեռնությունների հետ որոնք նպատակաուղղված են ենթառեգիոնի համագործակցությանը և ինտեգրացիային:
      Ծրագիրը կկառուցվի լրացնելու և նույնիսկ ընդլայնելու համար ՄԱԿի Զարգացման ծրագրի փորձերը ազգային մակարդակով մասնավոր հատվածի զարգացման և ներգրավման վերաբերյալ:


      ՀԱՅ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    URMIA   Զարգացման Հայկական գործակալության գլխավոր տնօրեն պարոն Տիգրան Դավթյանը ջերմ ողջունեց գործարարներին, ովքեր ժամանել էին Իրանի Արևմտյան Ադրբեջան գավառի Ուրմիա քաղաքից 2007թ. նոյեմբերի 28-ին: Մոտ մեկ ամիս առաջ էր, որ ԶՀԳ-ն ընդունել էր ձեռնարկատերերի պատվիրակությանը ովքեր ժամանել էին Իրանի Իսլամական հանրապետության նախագահի պաշտոնական այցի շրջանակներում:
      Գործարարները ներկայացնում էին տարբեր արդյունաբերական ոլորտներ: ԶՀԳ-ն և Իրանի Ներդրումների, տնտեսական և տեխնիկական օգնության կազմակերպությունը համաձայնագիր ստորագրեցին ներդրումների խրախուսման, ինչպես նաև Հայաստանում հողմակայան կառուցելու վերաբերյալ:
      Ատրպատական գավառի Առևտրի գործակալության նախագահը ղեկավարում էր Իրանցի գործարարներին, այդ թվում նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներին:
      Նրանք բոլորը հետաքրքրված էին երկկողմանի բեղմնավոր առևտրային և տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: ԶՀԳ այցելությունից առաջ, գործարարները հանդիպումներ էին ունեցել Հայաստանի Առևտրային պալատի և Հայաստանի Գործարարների և արդյունաբերողների միության հետ:
      Գործարարները ներկայացնում էին տարբեր ընկերություններ. ճանապարհային շինարարություն, երկաթի ներկրում/արտահանում, փայտյա արտադրանքի արտահանում և արդյունա արտադրություն, տեխնիկական մեքենաշինություն, արդյունաբերական ներկերի արտադրություն, սառնարանների նախագծում, մրգահյութերի արտադրություն, պլաստմասե տարրաներ, տարբեր մրգերի օրգանական մշակուման արտահանում և ներկրում, քարե արտադրություն և արտահանում:
      Տեղեկացնեմ Ձեզ, որ վերը նշված ամենակարևոր արդյունաբերական կենտրոնները գտնվում են Ուրմիայում, որը մրգահյութերի և սննդարդյունաբերության արտադրական կենտրոն է, 850000 տոննա խնձոր, 15000 տոննա մեղր, 200000 տոննա խաղող և չամիչի արտադրություն: Հյութերը և կոնցենտրացները արտադրվում են 20 գործարաններում և արտահանվում Եվրոպա, Ճապոնիա, և այլն: Կողմերը նաև առիթ ունեցան քննարկելու 2008թ. հունիսին կայանալիք ցուցահանդեսի վերաբերյալ:
      ԶՀԳ-ի գլխավոր տնօրենը նշեց որ երկու երկրները ունեն շատ սերտ հաարբերություններ, որը կօգնի բարձրացնել և տրբերակել տնտեսական հարաբերությունները և առևտրի և ներդրումների մեջ: Իրանացի գործարարները տեղեկացան Հայաստանի ազատ առևտրի ռեժիմների մասին: Պատվիրակության անդամներին հատկապես հետաքրքրում էր հարկային և մաքսային ռեժիմները և տեղեկացան որ երկու ռեժիմների օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին: ԱՆհրաժեշտ է նշել, որ գործարարները քննարկեցին ներդրումների վերաբերյալ հնարավորությունները, հարկային պայմանների առավելությունները և տեղացի և օտար ներդրողի հավասար իրավունքները: Արտահանման և ներդրման ծավալները ինպես նաև արագ զարգացող արդյունաբերական ոլորտները ինչպիսիք են շինարարությունը, բանկային համակարգը և ծառայությունները, տուրիզմը նույնպես քննարկվեցին:
      Վերջում, Իրանի կողմը հաստատեց, որ տպավորվախ էր այցելությունով քանի որ մասնագիտական քննարկումներ տեղի ունեցան որի շնորհիվ կողմերը ստացան լիակատար գիտելի երկրների վերաբերյալ:
      Իրանացի կողմը գլխավոր տնօրենին հրավիրեց Ուրիա առավել մանրամասն ծանոթանալու քաղաքի պոտենցիալի հետ. Պրն. Դավթյանը մեծ սիրով ընդունեց հրավերը:


      ԶՀԳ-ի ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
      Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել "Զարգացման հայկական գործակալություն" ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել են ԶՀԳ-ի 2007թ. անցած 10 ամսվա աշխատանքների հաշվետվությունը, գործակալության 2008թ. գործունեության ծրագիրը եւ բյուջեն, "Շանհայ Էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ հարցը եւ կազմակերպչական հարցեր:
      Նիստին ներկայացված հարցերի զեկուցումից առաջ, ԶՀԳ գլխավոր տնօրենը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ անցած շաբաթվա վերջին հաջողությամբ են ավարտվել ՀԲ-ի եւ հոլանդական կառավարության հետ ԶՀԳ բանակցությունները, որի արդյունքում նախատեսվում է առաջիկա 4 տարիներին գործակալության աջակցման ծրագրերի, ընթացիկ գործունեության արդյունավետ իրականացման համար տրամադրել մոտ 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:
      ՀԲ-ն եւ հոլանդական կառավարությունը, ըստ Տ.Դավթյանի, արդեն այդ մասին համապատասխան համաձայնագիր ստորագրել են, որն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարությանը: Օրակարգի առաջին հարցի` ս.թ. անցած 10 ամիսների աշխատանքների հաշվետվության վերաբերյալ, ԶՀԳ գլխավոր տնօրենը զեկուցել է խորհրդին, որ գործունեությունը հիմնականում ընթացել է մի քանի ուղղություններով` օտարերկրյա ներդրումների ներգրավում, երկրի վարկանիշի բարձրացում, արտահանման խթանման ծրագրերի իրականացում, գործարար միջավայրի բարելավման ու ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման հետ կապված խնդիրների լուծմանն աջակցություն:
      ԶՀԳ գլխավոր տնօրենը հաշվետու ժամանակաշրջանում գործակալության իրականացրած բազմաթիվ միջոցառումներից առանձնացրել եւ խորհրդին է ներկայացրել առավել ընդգրկուն եւ խոշոր միջոցառումները` ընդգծելով հատկապես 2007թ. տարեսկզբին Տորոնտոյում հայ-կանադական` "Արտադրված է Հայաստանում" խորագրով արդյունաբերական ցուցահանդեսի կազմակերպումը, մարտ ամսին` հայ-ավստրիական գործարար համաժողովը, որն անցկացվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում, մարտի վերջին եւս մեկ միջոցառում` Ֆրանսիայի Իսիլե Մուլինո քաղաքում ՏՏ ոլորտի ներուժին նվիրված հայ-ֆրանսիական համաժողով` հիշյալ ոլորտի հայկական եւ ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ, որտեղ ներկայացվել են մի շարք ծրագրեր եւ ձեռք են բերվել փոխադարձ պայմանավորվածություններ, ավելի ուշ` հուլիսին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում կազմակերպված “ԱրմԹեք” ցուցահանդեսը, որը նվիրված էր ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին: Հոկտեմբերին, ըստ Տ.Դավթյանի, տեղի է ունեցել “Դիջիթեք” ցուցահանդեսը, նոյեմբեր ամսվա սկզբին` հայ-բելգիական գործարար համաժողով` կազմակերպված ՀՀ նախագահի Բրյուսել կատարած այցի շրջանակներում, որի ընթացքում բելգիական ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա դեկտեմբերին սպասվում է այդ ընկերությունների պատասխան այցը Հայաստան: Խոշոր միջոցառումներից եւս մեկը` Ֆինլանդիայի գործարար համաժողովն է, որը կրկին անցկացվել է ՀՀ նախագահի այդ երկիր այցի շրջանակներում:
      ԶՀԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ հիշատակված միջոցառումներից բացի, անցած 10 ամիսներին եղել են նաեւ բազմաթիվ ներգնա միջոցառումներ, գործարար-հանդիպումներ, որոնց թվում են` իրանական պատվիրակության այցը ՀՀ, հայ-սլավոնական գործարար-համաժողովը Երեւանում եւ Արցախի մայրաքաղաքում: Իրականացված աշխատանքների շարքում զեկուցողն առանձնացրել է նաեւ գործակալության կողմից իրականացվող հետազոտական աշխատանքները` հնարավոր ներդրումների ներգրավման, գործարար համայնքի ներկայացուցիչներին արտաքին շուկաների հետ կապելու հնարավորությունների եւ գործակալության այլ գործառույթների շրջանակներում:
      Տ.Դավթյանի հավաստմամբ, ԶՀԳ-ն այժմ նախաձեռնել է ներդրումային ծրագրերի փաթեթի պատրաստման աշխատանքներ, որը մշակվում է միջազգային չափանիշների հիման վրա եւ կարող է բավականին օգտակար լինել Հայաստանում ներդրում անելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ներդրողի համար: Խորհրդին տեղեկություն է հաղորդվել նաեւ օտարերկրյա ընկերությունների մասին տեղեկատվական շտեմարանների պատրաստման աշխատանքների վերաբերյալ:
      Ըստ գլխավոր տնօրենի, արդեն մշակվել են մոտ 800 ընկերությունների տեղեկատվական շտեմարաններ: ԶՀԳ խորհուրդը հաստատել է գործակալության 2007թ. անցած 10 ամիսների հաշվետվությունը` հանձնարարելով գլխավոր տնօրենին, հաջորդ հաշվետվության ժամանակ, ավելի հստակ նշել իրականացրած բազմաթիվ եւ բազմաբնույթ աշխատանքների արդյունքները` հիմքում դնելով այնպիսի չափանիշներ, որոնք թույլ կտան չափելի դարձնել աշխատանքի արդյունքը:
      Կարեւորվել է նաեւ նախորդ տարիների աշխատանքի արդյունքների վերլուծության հիման վրա հետագա գործունեությունը շարունակելը, որպեսզի հարկ եղած դեպքում, մինչ այժմ իրականացված արդյունավետ քայլերն ավելի ուժեղացվեն, իսկ շարունակաբար անցկացվող, բայց ոչ մեծ արդյունքներ ապահովող միջոցառումները փոխարինվեն ավելի արդիական ու նոր մոտեցումներով:
      ԶՀԳ խորհրդի այսօրվա նիստում ներկայացվել եւ խորհրդի հավանությանն են արժանացել գործակալության 2008թ. գործունեության ծրագիրը եւ բյուջեն եւս: Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, հաջորդ տարի գործակալության գործունեության ուղղությունները հիմնականում պահպանվելու են եւ լինելու են ավելի ուղղորդված ու նպատակային: Ընկերության ներքին ընթացակարգային բարեփոխումները, Տ.Դավթյանի հավաստմամբ, ևս զգալիորեն կբարելավեն գործակալության աշխատանքը:
      Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է "Շանհայ էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նախապատրաստական աշխատանքներին: Տեղեկատվություն է ներկայացվել ժամանակացույցի համաձայն մինչ այժմ իրականացված քայլերի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է մինչեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ ներկայացնելը, մեկշաբաթյա ժամկետում միջոցառման հետ կապված հանգամանալից տեղեկանք ներկայացնել` ներառելով նաեւ շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումների արդյունքում ձևավորված մոտեցումները:
     


    Copyright © 2004 by Armenian Development Agency

    ENG| РУС| ՀԱՅ
    Փնտրել

    powered by FreeFind
    Weather in Armenia
    Exchange Rates of Armenian Dram (AMD)
    Մեր ծրագրերը

    ՀՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացմանն Աջակցող Խորհրդի Քարտողարություն

    ՀՀ Գործարարության Աջակցման Խորհուրդի Քարտողարություն