Մեր գործընկերները

white03

Ինտերնետային աջակցում

  ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ 2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
   ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ    20.02.2008

  ՀՀ կառավարության աջակցությամբ Հայաստանը արդեն ձեռնամուխ է եղել Շանհայ Էքսպո 2010 համաշխարհային ցուցահանդեսին մասնակցության նախապատրաստական աշխատանքների իրականացմանը:
  Ինչպես նշել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանը Արմենպրես գործակալությանը տրված հարցազրույցում, ստեղծվել է հատուկ հանձնաժողով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ն. Երիցյանի գլխավորությամբ, որը մշակում է այսպիսի նշանակալի համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հայեցակարգը:
  “Հայաստանը կներկայացնի տարբեր բրենդեր/ ապրանքնիշներ: Ներկայումս արվում է հնարավորին ամեն բան Հայաստանը պատշաճ և արժանավայել ներկայացնելու համար”,- նշել է Տ.Դավթյանը:
  Շանհայ Էքսպո 2010-ը աննախադեպ ցուցահանդես է իր ձևաչափով և մասշտաբներով, և մասնակցությունը այս ցուցահանդեսին հնարավորություն կտա ընդլայնել երկու երկրների/ Հայաստանի և Չինաստանի միջև /առևտևատնտեսական/ հարաբերությունների շրջանակները:

  ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ 2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
    ՄԱՅԻՍ 31 – ՀՈԿՏԵՄԲԵՐ 31


Visit our web site   Շանհայ Էքսպո 2010 համաշխարհային ցուցահանդեսի խորագիրն է “Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք”: Չինաստանը ընտրել է այս խորագիրը, որովհետև այն արտացոլում է մարդկային հասարակության զարգացման հիմնահարցերը 21-րդ դարում: Քաղաքային միջավայրերում կենսամակարդակի բարելավումը դարձել է առանցքային հարց կառավարությունների և մարդկային հասարակության համար ամբողջ աշխարհում:
  Այսօր քաղաքներին նետվում են բազմաթիվ մարտահրավերներ: Դրանք են` խցանումները, օդի աղտոտվածությունը, հանցանքները և սոցիալական կոնֆլիկտները, տարածքային կոնֆլիկտները, մշակութային բախումները, ռեսուրսների դեֆիցիտը, շրջակա միջավայրի դեգեներացիան: Շանհայ Էքսպո 2010 համաշխարհային ցուցահանդեսը իր “Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք” խորագրով ուղղված է գտնելու քաղաքներին նետվող մարտահրավերների ներդաշնակ լուծումներ` ապագայի “Ներդաշնակության քաղաք” (“City of Harmony”) կառուցելու համար:
  Շանհայ Էքսպո 2010 համաշխարհային ցուցահանդեսը կցուցադրի “Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք” հայեցակարգը հինգ տեսանկյուններից` մշակույթ, տնտեսություն, գիտություն և տեխնոլոգիաներ, համայնքներ, քաղաքների և գյուղերի փոխհարաբերություն:
  Համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականների Շանհայ Էքսպո 2010 Համաշխարհային ցուցահանդեսի ազգային օպերատոր է նշանակվել Զարգացման հայկական գործակալությունը, իսկ գլխավոր հանձնակատարի պարտականությունները կատարում է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարը:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Շանհայ Էքսպո 2010 Համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական վեբ կայք.   http://en.expo2010china.com

Copyright © 2004 by Armenian Development Agency

ENG| РУС| ՀԱՅ
Փնտրել

powered by FreeFind
Weather in Armenia
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Մեր ծրագրերը

ՀՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացմանն Աջակցող Խորհրդի Քարտողարություն

ՀՀ Գործարարության Աջակցման Խորհուրդի Քարտողարություն