|
Հայաստանը ներդրումային գրավիչ հնարավորություններ է առաջարկում թեթև արդյունաբերության ոլորտում: Գորգագործության, հագուստի, կոշկեղենի արտադրության մեջ հարուստ ավանդույթները մի կողմից, ազատ մուտքը ԱՊՀ երկրների շուկաները, էժան և որակյալ աշխատուժը` մյուս կողմից կարող են հետաքրքրական լինել որևէ ներդրողի համար:
Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի արտադրանքն արտահանվում է ԱՄՆ, Ռուսաստան, Եվրամիություն, Կանադա: Հայկական գորգերը վաղուց ի վեր բարի համբավ են վայելում: Այսօր հայկական գորգերն արտահանվում են ԱՄՆ և արևմտաեվրոպական շուկաներ: Առավել հայտնի արտադրողներից են` Հայգորգը (ձեռագործ գորգեր), Իջևանի Գորգը (մեքենագործ գորգեր), ամերիկյան Թուֆենքյան Գորգի հայաստանյան մասնաճյուղը:
Կոշիկի արտադրությունն ավանդաբար զարգացած է Հայաստանում: Բավարարելով ներքին շուկայի կարիքները, հայկական կոշիկը նաև մեծ քանակությամբ արտահանվել է: Ներկայումս հիմնական արտահանման շուկաներն են ԱՊՀ երկրները: Ճանապարհներ են հարթվում դեպի Արևմտյան շուկա:
Հայասըանի մանածագործական արտադրությունն ունի երեք սեկտոր` պատրաստի հագուստի (15%), տրիկոտաժի (20%) և տեքստիլի մշակման (65%): Այսօր մանածագործական արտադրության ծավալները 250% գերազանցում են 1991թ.-ի ցուցանիշը:
Տրկոտաժի արտադրությունը հաջողությամբ զարգանում է Հայաստանում: Այստեղ գործող ընկերությունների մեծամասնությունն արտահանում է իր արտադրանքը Կանադա, ԱՄՆ, Եվրոպա, ԱՊՀ երկրներ:
Պ ատրասի հագուստի սեկտորը զարգացման զգալի հեռանկար ունի: Գործող ընկերություններից շատերը ամբողջությամբ արտահանում են իրենց արտադրանքը: Նրանց թվում են տղամարդու վերնաշապիկ արտադրող ԻՏԱՐ-ը, Ախուրյանի “Հագուստ”-ը, մանկական հագուստի գծով մասնագիտացած ԴԱՎ-ԳԱՐ-ը:
Կաշվե հագուստի և պիտույքների արտադրողները նույնպես հաջողություններ են արձանագրում:
|