|
"Թանգարան բաց երկնքի տակ"

Հայաստանն աշխարհի ամենահին երկրներից է, որը գոյություն է ունեցել Բաբելոնի, Ասորեստանի և Եգիպտոսի ժամանակաշրջանից ի վեր: Հույն պատմաբաններն առաջին անգամ հիշատակում են Հայաստանը մոտ 3000 տարի առաջ: Հայաստանն առաջին պետությունն էր, որ ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն մ.թ. 301թ.-ին:
Երևանից (Հայաստանի մայրաքաղաքն է, հիմնված մ.թ. ա 782 թ.-ին), բացվում է հրաշալի տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը (5165մ.), որի վրա, ըստ լեգենդի, մեծ Ջրհեղեղի ժամանակ իջևանել է Նոյի տապանը:
Հայաստան մուտքի թույլատրություն կարելի է ստանալ ինտերնետի միջոցով` այցելելով www.armeniaforeignministry.com ինչպես նաև` e-Visa համակարգի միջոցով:
Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները` ճանապարհներ, նոր միջազգային չափանիշներին համապատասխանող օդանավակայան, հյուրանոցային տնտեսաություն, սննդի ու զվարճանքի օբյեկտների քանակական և որակական զգալի աճ: Բարձրացել է մատուցվող ծառայությունների որակը: 2007թ.-ի մայիսին Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից առաջին անգամ հրապարակված “Շրջագայությունների և զբոսաշրջության մրցունակություն” համաթվով Հայաստանը դասակարգված 124 երկրների շարքում զբաղեցնում էր 74-րդ տեղը:
Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտը Հայաստանում զարգանում է բուռն տեմպերով, բնական պայմանների շնորհիվ այստեղ զարգանում են այս ոլորտի գրեթե բոլոր ենթաճյուղերը:
Հայաստանում զբոսաշրջության զարգացման հինգ զոնաներ են ընտրվել.
-
Երևանն իր հարակից տարածքներով` ընդգրկելով Գառնու տաճարը, Գեղարդավանքը, Էջմիածնի եկեղեցիները;
-
Վայոց Ձոր` ընդգրկելով Նորավանքը, Ջերմուկը և Ամաղու հովիտը
-
Սյունիքի մարզ` ընդգրկելով Տաթևի վանքը և հրաշագեղ լեռնային տեսարանները;
-
Հյուսիսային Հայաստան` ընդգրկելով Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք Գյումրին, լեռները և լճերը;
-
Սևանա լճի տարածք` ընդգրկելով Դիլիջան քաղաքը, որը մեծ ներուժ ունի դառնալու լեռնադահուկային հանգստավայր:
Հայաստան զբոսաշրջիկներ հիմնականում գալիս են ԱՊՀ երկրներից, ԵՄ երկրներից, ԱՄՆ-ից և Իրանից:
Հայաստանն ունի մեկ միջազգային օդանավակայան` Զվարթնոցը, ինչպես նաև դեռևս միայն տեղական նշանակություն ունեցող Շիրակի օդանավակայանը (ընթանում են շինարարական աշխատանքներ այն միջազգայինի դարձնելու ուղղությամբ)` տեղակայված Գյումրի քաղաքում:
Հայաստանում գործող ավիաընկերությունների ցանկում առաջատար դիրք են գրավում հետևյալ ավիաընկերությունները. Արմավիա, Ֆրանսիական ավիաուղիներ, Ավստրիական ավիաուղիներ, Բրիտանական ավիաուղիներ, Չեխական ավիաուղիներ, “Լուֆթանզա”, “Աերոֆլոտ” ռուսական ավիաուղիներ և այլն:
Հիմնական երկաթգծային կայարանը Սասունցի Դավիթ կայարանն է, որը մայրաքաղաքը միացնում է հանրապետության մի շարք հեռավոր քաղաքների հետ, ինչպես նաև` Թբիլիսի և Բաթումի ուղղություններով:
Այս ոլորտի հիմնական ներդրողներն են.
-
Մարիոթ Արմենիա հյուրանոց
-
Գոլդեն Թուլիփ Երևան հյուրանոց
-
Կոնգռես հյուրանոց
-
Թուֆենքյան հյուրանոց
-
Անի Պլազա հյուրանոց
-
Միրհավ հյուրանոց (Գորիս)
-
Ռեժինե հյուրանոց
-
Լաթար հյուրանոց
-
Իսուզ հյուրանոց (Գյումրի)
-
Բեռլին հյուրանոց (Գյումրի)
-
Գաֆեսջյան Թանգարան
-
Զվարթնոց միջազգային օդանավակայան
-
Էնվոյ իջևանատուն
-
Փարեվ հյուրանոց
-
Վահագնի թաղամաս
-
Ջրաշխարհ, իսպանական “Լինտերբուլ” և ռուսական “Քլայք” և “Սէմ” ընկերություններ, և այլն:
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը խթանելու նպատակով 2000թ.-ի հունիսին ստեղծվել է “Հայաստանի Զբոսաշրջության Զարգացման Գործակալությունը”: Գործակալությունը պատասխանատու է զբոսաշրջության ոլորտի խթանման և զարգացման ծրագրերի իրագործման համար www.armeniainfo.am
Ներգնա/Արտագնա զբոսաշրջությունն ըստ տարիների
|
|
|
|
|
|
Ներգնա զբոսաշրջիկներ
|
181,876
|
230,390
|
272,499
|
|
Արտագնա զբոսաշրջիկներ
|
173,553
|
209,160
|
250,639
|
Ներգնա/Արտագնա զբոսաշրջությունն ըստ երկրների
|
Երկիր/Մասնաբաժին (%)
|
Ըստ երկրների (%)
|
|
2004
|
2005
|
2006
|
|
ԱՊՀ երկրներ
|
28.0
|
29.4
|
22.5
|
|
Ռուսաստան
|
20.7
|
22.6
|
17.0
|
|
Վրաստան
|
5.1
|
2.6
|
4.0
|
|
Այլ ԱՊՀ երկրներ
|
2.2
|
2.6
|
1.5
|
|
ԵՄ երկրներ
|
28.6
|
28.8
|
34.5
|
|
Ֆրանսիա
|
10.1
|
9.1
|
14.1
|
|
Գերմանիա
|
5.4
|
5.1
|
5.1
|
|
ՄԲ
|
7.6
|
5.3
|
5.0
|
|
Այլ ԵՄ երկրներ
|
6.3
|
9.0
|
10.3
|
|
ԱՄՆ
|
22.2
|
22.8
|
23.3
|
|
Իրան
|
8.4
|
8.1
|
5.4
|
|
Թուրքիա
|
1.1
|
1.3
|
1.1
|
|
Կանադա
|
1.5
|
1.4
|
2.0
|
|
Այլ երկրներ
|
10.1
|
8.3
|
11.1
|
Ներգնա/Արտագնա զբոսաշրջությունն ըստ թիրախների %
|
Տարիներ
|
2004
|
2005
|
|
Ներգնա զբոսաշրջություն
|
100.0
|
100.0
|
|
Գործնական
|
43.7
|
30.4
|
|
Ճամփորդություն
|
15.2
|
25.8
|
|
Կրթություն
|
0.4
|
0.4
|
|
Բուժում
|
0.4
|
0.8
|
|
Այլ
|
40.3
|
42.7
|
|
Արտագնա զբոսաշրջություն
|
100.0
|
100.0
|
|
Գործնական
|
0.7
|
9.3
|
|
Ճամփորդություն
|
2.8
|
22.0
|
|
Կրթություն
|
0.0
|
0.0
|
|
Բուժում
|
0.0
|
0.0
|
|
Այլ
|
5.1
|
68.7
|
|